A+ A A-

Սալվատորե Ֆերագամո

Սալվատորե ՖերագամոՄանուկ հասակում երեխաները երազում են ամենաանհավանական մասնագիտությունների մասին: Իտալացի փոքրիկ Սալվատորե Ֆերագամոն երազում էր կոշկակար դառնալ, սակայն ոչ թե սովորական, այլ աշխարհում լավագույնը: Այդ հիանալի գործին նա պատրաստվում էր գրեթե տակաշորերի տարիքից և ութ տարեկանում արդեն կարգին գլուխ էր հանում մուրճից և կոշկակարի դանակից:
Սալվատորե Ֆերագամոն կոշկակարի արհեստին սկսել է սովորել Նեապոլում` քաղաքի լավագույն կոշկակարանոցում: Ապա տղայի կարիերան սկսում է արագորեն և անկանխատեսելիորեն զարգանալ: 15 տարեկանում Սալվատորեն տեղափոխվում է Ամերիկա, որի մասին երկար տարիներ երազում էին նրա ավագ եղբայրները, ովքեր Սանտա-Բարբարայում արդեն իսկ կոշիկի խանութ ունեին, որտեղ Սալվատորեն վաճառող էր աշխատում: Եղբայրները երբեք չէին խոչընդոտում կրտսեր եղբոր գործունեությանը կոշիկի սրահում: Կոշկային սոսնձի հոտով ներծծված փոքրիկ սենյակներում էր Սալվատորե Ֆերագամոն կերտում էր իր տաղանդն ու կոշիկների ամենաանսովոր գաղափարները:
Իր հուշագրություններում` վերնագրված «Երազանքի կոշկակարը», Սալվատորե Սալվատորե ՖերագամոՖերագամոն հետագայում գրել է. «Ես ծնվել եմ, որպեսզի կոշկակար լինեմ: Գուցե նախորդ կյանքերում հենց կոշկակար եմ եղել»: Սալվատորե Ֆերագամոյի կրեդոն հետևյալն էր` կոշիկը պետք է ձեռքով կարել: Նա ասում էր. «Ես երբեք մեքենայով կարված լավ կոշիկ չեմ տեսել»: Նա երազում էր ամեն մարդու համար հարմար կոշիկ կարել: Ցավոք նրա երազանքը չէր կարող իրականանալ, սակայն առանձին պատվիրատուները հիացմունքի մեջ էին:
Նրան կախարդ էին անվանում, իսկ նրա կոշիկները` քայլող քանդակներ: Նա կարողանում էր հարմարավետություն կարել անգամ ամենածուռ ու դեֆորմացված ոտքի համար: Նրա տաղանդը չէր կարող աննկատ մնալ: Հայտնի ռեժիսորները հայրուրավոր պատվերներով դիմում էին նրան: Նա կոշիկներ էր կարում Մարլեն Դիտրիխի և Գլորիա Սվենսոնի, Գրետա Գարբոյի և Մերիլին Մոնրոյի համար: Կարճ կիսաշրջազգեստների նորաձևությունը շահեկան էր Ֆերագամոյի համար: Նրա երևակայությունը դուրս է գալիս իր կապանքներից 
Նա իսկական հեղափոխություն է կատարում օրթոպեդիկ կոշիկների շրջանում` շատ դժբախտ մարդկանց հնարավորություն տալով քայլել առանց ձեռնափայտերի: Սալվատորե Ֆերագամոն կոշիկների հետ այնպես էր աշխատում, ինչպես մոդելյերը` հագուստի: Նա կոշիկներ էր կարում` զարդարված ադամանդներով, ոսկով, մարգարիտներով, ժանյակներով և հայելու կտորներով: Salvatore Ferragamo
«Կոշկակարը չպետք է իրեն ոչնչով սահմանափակի»,- ասում էր Սալվատորե Ֆերագամոն: Նա համարում էր, որ միշտ պետք է սովորել: Լինելով Հոլիվուդի առաջին կոշկակարը` նա սովորական ուսանողի նման հաճախում էր տեղի համալսարան և անատոմիայի դասեր առնում: Նա մանրամասն ուսումնասիրում էր ոտքի և ոտնաթաթի կառուցվածքը, ինչը տալիս էր իր ցանկալի արդյունքը: 
Մի անգամ Սալվատորե Ֆերագամոյի մոտ է գալիս փակ վուալով մի կին: Չբացահայտելով իր դեմքը` նա խնդրում է նայել իր ոտքին: Այն հազվագյուտ տգեղ էր: Կինը խնդրում է կոշկակարին իր ոտքի համար մի բարձրակրունկ կարել: Մի շաբաթ անց անծանոթուհին ստանում է իր կոշիկները: Միայն դրանից հետո է բացահայտվում կնոջ ով լինելը. պարզվում է, որ նա հնդիկ հարուստ մահարաջիի կին է: Դրանից հետո նա կնոջ համար մի շարք կոշիկներ է ստեղծում, որոնք ստանում են «մահարաջիի ոճ» անունը:
Շուտով Սալվատորե Ֆերագամոն Իտալիայում արհեստանոցների ցանց է բացում, որտեղ միայն ձեռքով կարված կոշիկներ էին կարում: Սակայն տաղանդավոր կոշկակարը բնավ լավ ֆինանսական ու ադմինիստրատիվ ղեկավար չէր. 1929 թվականին նա սնանկանում է, սակայն երեք տարի անց նա կրկին հիմնավորվում է կոշիկի իտալական շուկայում: 
Սալվատորե Ֆերագամոն մահացավ 1960 թվականին 63 տարեկան հասակում: Որդիները ոչ միայն շարունակեցին նրա գործը, այլև այսօր ղեկավարում են Սալվատորե Ֆերագամո ընկերությունը: 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries