A+ A A-

Կիրստեն Դանստ

Կիրստեն ԴանստԿիրստեն Դանստը ծնվել է 1982 թվականի ապրիլի 30-ին Նյու Ջերսի նահանգում բժշկի և նկարչուհու ընտանիքում: Ծնողների ամուսնալուծությունից հետո ապագա դերասանուհին մոր և եղբոր հետ տեղափոխվում է Լոս Անջելես:
Կիրստենի կարիերան սկսել է շատ վաղուց: Երբ աղջիկը չորս տարեկան էր, Ford Agency և Elite մոդելային գործակալությունները պայմանագիր են կնքում նրա հետ: Փոքրիկ Կիրստենի դերասանական կարիերան սկսում է այն ժամանակ, երբ նա հայտնվում է տիկնիկների գովազդում: Մոր շնորհիվ, ով աղջկան քասթինգների էր տանում, Կիրստները շատ էր նկարահանվում գովազդային հոլովակներում, իսկ ուրախ և անմիջական բնավորությունը նրա առջև դռներ է բացում դեպի բազմապիսի հեռուստատեսային շոուներ և գովազդային արշավներ: Երբ Կիրստենը վեց տարեկան էր, նա դեր է ստանում «Saturday Night Live» ներկայացման մեջ:
Չնայած աշխատանքին` Կիրստենը սովորում էր կաթոլիկ դպրոցում, որը հայտնի էր իր խիստ կարգ ու կանոնով: Պատանի դերասանուհին ոչ միայն նկարահանվում էր կինոյում, այլև ձգտում էր լինել լավագույն աշակերտուհին: Կիրստենը նաև դպրոցական խորհրդի անդամ էր: Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Կիրստենն ընդունվում է Կարիֆորնիայի համալսարան:
Կինոյում դեբյուտային աշխատանքը տեղի ունեցավ 1989 թվականին «Նյու-Յորքի Կիրստեն Դանստպատմությունը» ֆիլմում: Դրանից հետո հայտնի ռեժիսոր Վուդի Ալենը հրավիրում է Կիրստենին «Էդիպյան բարդույթի կործանումը» ֆիլմում նկարահանվելու: Դերասանուհին լայն ճանաչում է ստանում 1994 թվականին «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմից հետո: Այս ֆիլմից հետո նա ծանոթանում է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Բրեդ Պիտը, Անտոնիո Բաներասը և Թոմ Կրուզը: Ըստ սցենարի` Կիրստենը պետք է համբուրվեր Բրեդ Պիտի հետ: Համբույրի տեսարանը Դանստին առանձնապես չի տպավորում: Հարցազրույցներից մեկի ժամանակ Դանստը խոստովանել է, որ Պիտի շրթունքները շատ չոր էին: Այս ֆիլմում մասնակցությունը Դանստին դարձնում է Հոլիվուդի ամենաթանկ վարձատրվող երիտասարդ դերասանուհիներից մեկը: 1995-ին People ամսագիրը Դանստին անվանում է մոլորակի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը, չնայած նա այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր: Փոքրիկ աղջիկ-վամպիրի դերը երիտասարդ աղջկան մի շարք մրցանակներ է բերում:
Հաջորդում են մի շարք ոչ պակաս աշխատանքներ: Կիրստենը հաջողացնում էր լավ խաղալ թե լուրջ դրամատիկ, թե երիտասարդական ուրախ դերեր: 1999-ին Կիրստենը նկարահանվում է «Ինքնասպան կույսերը» ֆիլմում, որը նրան էլ ավելի մեծ փառք է բերում:
Իսկ երբ 2002-ին Դանստը նկարահանվում է «Սարդ-մարդը» ֆիլմում, նրան համաշխարհային փառք է այցելում: 2004-ին նկարահանվում է սուպեր-հերոսի մասին ֆիլմի երկրորդ մասը, իսկ 2007-ին` երրորդը: Կիրստենը դեր է ստանում երեքում էլ: 
2005-ին Դանստը Օռլանդո Բլումի խաղում է «Էլիզաբեթթաուն» ֆիլմում: Քննադատները եկան այն միասնական եզրահանգության, որ ֆիլմը ձախողում էր թե ռեժիսորի, թե դերասանների համար: 2008-ին Դանստը նկարահանվում է «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել ձեզ» ֆիլմում: Այդ ժամանակ դերասանուհին վատ վիճակում էր. քննադատները չէին հավանում ֆիլմը, անձնական կյանքում խնդիրներ կային, իսկ մամուլում անընդհատ ցուցադրվում էին նկարներ, որտեղ նա այդքան էլ լավ տեսք չուներ: Մի պահ Կիրստենը որոշում է փոխել ամեն ինչ ու լքել շոու-բիզնեսի աշխարհը: Այդ ողջ ժամանակ նա փորձում էր բուժվել ալկոհոլային և թմրանյութերի կախվածությունից և ազատվել ընկճախտից:
Կիրստեն Դանստ2010-ին դերասանուհին վերադարձավ մեծ կինո «Ամենից լավը» ֆիլմով, որտեղ խաղում էր Ռայան Գոսլինգի հետ: Ֆիլմը հաջողվում է:
Կիկի մականունով հայտնի Կիրստենն իրեն նվիրել է ոչ միայն հոլիվուդյան կյանքին և բազմաթիվ նկարահանումներին: Մոր հետ միասին նա պրոդյուսերական ընկերություն ունի: Բացի այդ Կիրստենը մասնակցել է տարբեր բրենդների գովազդային արշավներին: 2007-ին նա Miu Miu բրենդի դեմքն էր, իսկ 2011-ին պայմանագիր է կնքել Bvlgari բրենդի հետ: 
Կիրստեն Դանստը միշտ շատ զգայուն կերպով խաղում է իր դերերը: Նա մեր ժամանակների ամենատաղանդավոր  գեղեցիկ դերասանուհիներից է:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries