A+ A A-

Հարուստ և հայտնի. Շեր

ՇերԱրդեն 50 տարուց ավել Շերը շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից է: Երգչուհի, դերասանուհի, գրող, ռեժիսոր: Նրա ձայնի նման ձայն ունեցողներին մատների վրա կարելի է հաշվել: Շերը 1970-ականների այն երգչուհիներից է, ով սուպերաստղի իր տիտղոսը պահպանում է մինչև այսօր:
Ժամանակին նրա անունը մի-փոքր երկար էր հնչում` Շեր Սարգսյան Լյա Պիեր: Ապագա աստղը ծնվել է 65 տարի առաջ Կարիֆորնիայում: Մեծացել է Լոս-Անջելեսում, որտեղ մայրը  դերասանուհի էր աշխատում: Այդ պատճառով շոու-բիզնեսի մասին պատկերացումները վաղ են ձևավորվում նրա մոտ: Շերն ավելի շատ հետաքրքրվում էր երաժշտությամբ, թատրոնով և կինոյով: Իր առաջին կուռքը Օդրի Հեփբերնն էր միայն այն պատճառով, որ նա շիկահեր չէր:
Մայրը չորս անգամ փորձում էր կարգավորել անձնական կյանքը, սակայն ապարդյուն: Այդպես էլ Շերն աղքատ կմեծանար, եթե նոր խորթ հայրը չլիներ, որ մի փոքրիկ բանկի փոխնախագահ էր: 
Էլ ի՞նչ կարելի էր սպասել մի աղջնակից, ում երակներով հնդկա-հայկական արյուն էՇեր հոսում: Հաստատ ոչ հնազանդություն և կարգապահություն: Շերը վատ էր սովորում` նախընտրելով կինոն ու երաժշտությունը դասագրքերին: 16 տարեկանում նա լքում է դպրոցն ու տունը և գնում դերասանական վարպետություն սովորելու:
Շուտով նա բեք-վոկալուհու աշխատանք է գտնում և ծանոթանում է 28-ամյա պրոդյուսեր Սոննի Բոնոյի հետ, ով զբաղվում էր երգերի թողարկմամբ: Բոնոն բացահայտում է նրա տաղանդն ու անհատականությունը: Իսկ Շերը սիրուց կորցնում է գլուխը: Երկու տարի նրանք միասին էին ապրում. Շերը մաքրում էր տունը, իսկ Սոննին տան վարձ չէր պահանջում նրանից: Երկու տարի մաքուր և ողջախոհ հարաբերություններ, ինչը չափազանց տարօրինակ էր, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ երիտասարդների գլխավոր նշանաբանը հետևյալն էր` մի պատերազմեք, սեր արեք:
Երբ լրանում է Շերի 18 տարին, նրա կյանքում միանգամից երկու դուետ է կազմվում` ընտանեկան և բեմական: Երկրորդի հաջողությունն անասելի էր: Սոննին ճիշտ ընտրություն էր կատարել: Այն ժամանակ, երբ Շերն արտասվում էր, քանի որ չէր համապատասխանում ժամանակի կուռքերի շիկահեր ու կապուտաչյա կերպարներին, ամուսինը որոշեց խաղալ նրա տարբերվելու վրա: 
Շուտոբ զույգը մեծ համբավ է ձեռք բերում: Նրանց հիթերը հասնում են Բիթլերի հիթերի մակարդակին: Զույգը դուստր է ունենում: CBS հեռուստաընկերությամբ սկսում է եթեր հեռարձակվել «Կոմեդիայի ժամ Սոննիի և Շերի հետ» հաղորդումը, և զույգի համբավը շարունակում է աճել:
Զույգն ամեն շաբաթ կատակում էր հեռուստաէկրաններից այն կողմ, իսկ եթերից դուրս ուրախանալու առիթները գնալով պակասում էին: Շերը խեղդվում էր ամուսնու իշխանության տակ, իսկ վերջինս սկսում էր ավելի ու ավելի հաճախ հայտնվել երիտասարդ աղջիկների շրջապատում: 1974-ին զույգն ամուսնալուծվում է: «Ես դեռ երբեք այդքան միայնակ չեմ եղել, որքան Սոննիի հետ ամուսնության ժամանակ»,- ասում էր Շերը:
ՇերՇերը կարճ ժամանակ անց կրկին ամուսնանում է Գրեգ Օլմանի հետ, սակայն 10 օր անց նա մտադրվում է ամուսնալուծվել. Գրեգը, ինչպես իսկական ռոք-աստղ, հաճախ էր օգտվում թմրանյութերից: Չորս տարի Շերը փորձում էր ամուսնուն հետ պահել մահացու կախվածությունից, սակայն ապարդյուն: Ամուսնալուծությունից հետո Օլամնը մնում է իր երաժշտության և թմրանյութերի, իսկ Շերը` ընդհանուր որդու և հիասթափության հետ: Այդ ժամանակ Շերը որոշում է, որ եկել է դերասանի իր կարիերայի ժամանակը:
1990-ականների սկզբին Շերը տեղափոխվում է Նյու-Յորք: Նրա տաղանդը դուր է գալիս ռեժիսորներին: 1987-ին նա ստանում է իր առաջին Օսկարը: 
Տարիքի հետ Շերի ընտրայների տարիքը փոքրանում էր: Ասում են Շերն այդպես էլ չգտավ իր երկրորդ կեսին, որովհետև չկարողացավ մոռանալ Սոննի Բոնոյին: Նա ոչ միայն երգչուհու առաջին, այլև գլխավոր տղամարդն էր: Նա բացահայտեց Շերաստղին, օգնեց գտնել օրիգինալ կերպար, նվիրեց մայր լինելու բերկրանքը: Իսկ այս ամենը հեշտ չի մոռացնում: Երբ 1990-ին Սոննին մահանում է, Շերը երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ: Թաղմանը նա ողբագին արտասվում էր, իսկ հետո երկար դուրս չէր գալիս դեպրեսսիայից: Վերադառնալու համար նրանից մեկ տարի պահանջվեց:
Շերին դժվար է դասական գեղեցկուհի անվանել: Սակայն Աստված նրան այնքան գրավչություն և տաղանդ է պարգևել, որ անիմաստ կլիներ տխրել ոչ ստանդարտ արտաքինի պատճառով: Սակայն Շերն անընդհատ կատարելագործվում է: Նա իր գլխավոր առավելությունը խելքն է համարում: Շերը հավաստիացնում է, որ վիրահատվել է ընդամենը երկու անգամ` մի անգամ քիթն է փոքրացրել, մյուս անգամ կուրծքն է մեծացրել: Դե մեկ էլ ատամնաշարն է ուղղել բրեկետների միջոցով: Բայց մենք այդքան էլ միամիտ չենք, որ հավատանք…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries