A+ A A-

Նատալիա Օրեյրո

Նատալիա ՕրեյրոՆատալիա Օրեյրոն ծնվել է 1977 թվականի մայիսի 19-ին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում: Նատալիան տան փոքրն է: 
Մանկուց Նատալիան երազում էր երգչուհի դառնալ: Ութ տարեկանում նա սկսել է երգի և թատերական արվեստի դասեր առնել: 12 տարեկանում մասնակցել է մանկական քասթինգի, որն էլ սկիզբ է դնում նրա կարիերիային:
12-16 տարեկանում Նատալիան նկարահանվում է գովազդային ավելի քան  30 հոլովակում, այդ թվում`  Coca-Cola, Pepsi, Johnson & Johnson և այլն: 14 տարեկանում Օրեյրոն, անցնելով ավելի քան տաս հազար մրցակցի, ընտրվում է ուղեցկելու լատինոամերիկյան երգչուհու Կսուկսուին ամերիկյան շրջագայության ժամանակ և մասնակցելու հեռուստահաղորդումների: Նատալիան հավանում է աշխատանքը, սակայն իր վաստակած փողերի մեծ մասը գնում էր հայրենի Մոնտեվիդեոյից Բուենոս Այրես գնալու համար: Ուստի 17 տարեկանում Նատալիան որոշում է տեղափոխվել Արգենտինա:
Շուտով Նատալիան փոքրիկ դեր է ստանում «Անհնազանդ սիրտը» սերիալում: Մի քանի դերերից հետո Նատալիան գլխավոր դեր է ստանում «Հարուստներն ու հայտնիները» սերիալում: Հեռուստատեսությունում առաջին հաջողությունից հետո Նատալիան արագ տեղափոխվում է մեծ էկրաններ` խաղալով «Արգենտինացին Նյու-Յորքում» ֆիլմում: Ֆիլմը մեծ հաջողություն է ունենում, իսկ ֆիլմի սաունդթրեքը երեք ամիս շարունակ չէր իջնում երկրի հիթ-շքերթների առաջատար դիրքերից: Ձայնագրման խոշորագույն ընկերությունները փորձում էին պայմանագիր կնքել Նատալիայի հետ: Վերջապես պայմանագիր է կնքվում BMG ընկերության հետ:
1998 թվականին Օրեյրոն թողարկում է իր դեբյուտային ձայնասկավառակը, որտեղ տեղ էրՆատալիա Օրեյրո գտել հայտնի «Վայրի հրեշտակը» սերիալի սաունդթրեքը: Այս սերիալի ռեյթինգներն անհավանական բարձր էին: Այն վաճառվեց ավելի քան 40 երկրներում և ամենուր հիթ դարձավ: Նատալիայի ալբոմը կրկնակի պլատինե է հռչակվում Ամերիկայում և Եվրոպայում:
Որոշելով ողջ 2000 թվականը տրամադրել երաժշտական կարիերային` Նատալիան տեղափոխվում է Լոս-Անջելես, որտեղ անց է կացնում երկու ամիս և ձայնագրում է իր երկրորդ` Tu Veneno ձայնասկավառակը: Դրան հաջորդում է շրջագայությունը Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում: Չիլիում մասնակցելով Vina del Mar գլխավոր փառատոնին` հռչակվում է փառատոնի թագուհի` էլ ավելի գրավելով մամուլի և հասարակության ուշադրությունը:
2001 թվականին Նատալիա Օրեյրոն ծանոթանում է Dividios ռոք խմբի 44-ամյա լիդեր Ռիկարդո Մոլյոի հետ: Նրանք ամուսնանում են 2002 թվականին` փոխանակվելով դաջվածքներով մատնեմատերին և միմյանց հավերժ սիրո երդում տալով: Նատալիայի խոսքերով Ռիկարդոն օգնեց իրեն դուրս գալ սարսափելի դեպրեսիայից և սովորեցրեց ուրախանալ ամեն նոր օրով:
2002-ի երկրորդ կեսին Օրեյրոն վերադառնում է հեռուստատեսություն` նկարահանվելով Cachorra սերիալում, որը նույնպես հաջողություն է ունենում և վաճառվում ավելի քան 35 երկրներում:
Դրանից հետո Նատալիան նկարահանվում է արգենտինական մի քանի ֆիլմում և սերիալում: 2007-ին էկրաններ է բարձրանում ռեժիսոր Գուստավո Պոստիգլյոնի La Peli արգենտինական դրաման, որտեղ Նատալիան խաղում էր երկրորդական դերերից մեկը:
2008-ին Նատալիան պայմանագիր է կնքում Dori Media Group ընկերության հետ և միանու «Ամանդա Օ» սերիալի նկարահանումներին:
2010 թվականին Նատալիա Օրեյրոն սկսում է արգենտինական քաղաքացիության ստացման գործընթացը: Իր խոսքերով` «Ես ուզում եմ արգենտինական քաղաքացիություն ունենալ, որովհետև այս երկիրն ինձ համար ամեն ինչ դարձավ: Ես ուզում եմ այստեղ ընտրելու հնարավորություն ունենալ, դա շատ կարևոր է ինձ համար»:
2011 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարվեց այն մասին, որ Նատալիա Օրեյրոն հռչակվել է Լա-Պլատա տարածաշրջանում հռչակվել է Բարի կամքի դեսպան:
2011 թվականի հուլիսի 14-ին իր պաշտոնական կայքում Նատալիա Օրեյրոն հայտարարեց, որ երեխա էի սպասում: 
2012 թվականի հունվարի 26-ին Բուենոս-Այրեսի հիվանդանոցներից մեկում Նատալիա Օրեյրոն մայրացավ: Որդու անունը Մերլին Ատաուալպա կնքեցին:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries