A+ A A-

Ստաս Միխայլով

Ստաս ՄիխայլովՍտաս Միխայլովը  ծնվել է 1969թ. ապրիլի 27-ին Սոչիում օդաչուի ընտանիքում: Ռուս երգիչ, պոետ, կոմպոզիտոր:
 Դեռ Սոչիում Ստաս Միխայլովը լավ ծանոթ էր Գրիգորի Լեպսի հետ, նրանք երգում էին նույն "Жемчужина" հյուրանոցում, քաղաքի գլխավոր հյուրանոցներից մեկում:
Ստաս Միխայլովի երգերը մոտ են շատերին: Նա երգում է սովորական իրերի մասին, բոլորին հասանելի: Կանայք հիանում են նրա երգերով, նրա բանաստեղծությունների մեջ գտնելով ինչ-որ բան իրենց մասին, իսկ տղամարդկանց մոտ իրենց անձին: Իր օրինակով Ստաս Միխայլովը ապացուցում է, որ հաջողության հասնել կարող է ցանկացած ոք:
Ստասը ծնվել է սովորական ընտանիքում: Հայրն ամբողջ կյանքում թռնում եր, ավագ
 եղբայրը նույնպես օդաչու էր, մայրը գինեկոլոգիական բաժանմունքում բուժքույր էր աշխատում: Դրա համար դպրոցից հետո առանց ավելորդ մտածելու, Ստասը տեղափոխվում է Մինսկ և ընդունվում քաղաքացիական ավիացիայի ուսումնարան: 7 ամսից հասկացավ, որ դա իրենը չէ և վերադարձավ տուն:
Բանակից մնացել էր կես տարի, և նա Ադլերի կենտրոնի սովորական խանութներից մեկումՍտաս Միխայլով ընդունվեց բանվորի աշխատանքի: Ամենասարսափելին այն էր, որ նա ամեն առավոտ պետք է ապրանքով լի կառք տաներ տոնավաճառ, սակայն ամբողջ քաղաքը գիտեր Միխայլովին, և այդ ամոթի զգացումը նա պետք է իր մեջ հաղթահարեր:
Այդ ժամանակ իսկապես ամոթ էր: Ախր Ստաս Միխայլովը արդեն երգում էր երիտասարդական անսամբլներում, ուներ իր խումբը: Իսկ առաջին անգամ Ստասը հանդես եկավ դեռ 15 տարեկանում երգի մրցույթում և զբաղեցրեց երկրորդ տեղը Յուրի Անտոնովի "Маки" երգով: 
Բանակից հետո Միխայլովը ապրում էր ազատ կյանքով, լավ փողեր էր աշխատում խաղային ավտոմատներով: Շուտով նա խաղատնում աշխատանքի է տեղավորվում: Իսկ հետո, կես տարուց ասես կայծակը խաղաղ երկնքում, մահացավ նրա ավագ եղբայրը` օդաչուն: Եվ Ստասը տղայից վերածվեց ինքնուրույն երիտասարդ տղամարդու, մեկ գիշերվա մեջ նա ամբողջովին փոխվեց:
1992-ին Ստաս Միխայլովը տեղափոխվում է Մոսկվա, Էստրադայի թատրոնում անցնում լսումներն ու հինգ տարի շարունակ աշխատում այնտեղ Բորիս Բրունովի ղեկավարության ներքո: Նույն թվականին նա համառուսական «Гардемарины эстрады» փառատոնում դիպլոմ է ստանում, իսկ 1994-ին «Звездный шторм» փառատոնում հաղթում է հանդիսատեսի համակրանք անվանակարգում:
Սկզբից Ստաս Միխայլով երաժշտին ոչ ոք չէր ուզում նկատել: Այդ տարիներին նա հաջողացրեց վերջնականապես տեղափոխվել Մոսկվա, սակայն այդպես էլ նրան չլսեցին: Կյանքի փորձն օգնում է նրան ստեղծել իր երգացանկը:
Երգչի այցեքարտը դառնում է «Свеча» ձայնասկավառակի համանուն երգը, որը նա ձայնագրել էր 1997-ին Սանկտ-Պետերբուրգում: 
Ստաս Միխայլով
Ձայնասկավառակը գրեթե աննկար էր մնում, սակայն երգերը հայտնվում են մի քանի նորաբաց ռադիոկայաններում:  «Свеча» և «Приди ко мне» երգերը շատ են սիրվում, և ժամանակ առ ժամանակ ունկնդիրները պատվիրում էին դրանք, ինչի շնորհիվ Ստաս Միխայլովի անունը ճանաչվում է քաղաքում, չնայած այդ ժամանակ Միխայլովը վերադարձել էր հայրենի Սոչի քաղաք:
2002-ին լույս է տեսնում նրա երկրորդ` «Посвящение» ձայնասկավառակը, որը գրվել և թողարկվել էր նեղ շրջանակի համար: Քանի որ նոր ալբոմը ջերմ ընդունվեց, որոշվեց, որ այն հասանելի կդարձնեն ավելի լայն շրջանակների համար:
2004-ին «Позывные на любовь» ալբոմի թողարկումից հետո Ստաս Միխայլովն ավելի է ճանաչվում, իսկ նրա «Без тебя» երգը շատ սիրվում է: Նույն թվականին նկարահանվում է «Половинка» տեսահոլովակն, ու սկսվում է ակտիվ համերգային գործունեությունը:
2006-ի մարտին Ստաս Միխայլովն առաջին անգամ համերգ է տալիս հայտնի «Октябрьский» համերգասրահում: Տարվա վերջին թողարկվում է «Берега мечты» ձայնասկավառակը, նկարահանվում է համանուն տեսահոլովակ, և  տեղի է ունենում առաջին անհատական համերգը Մոսկվայի Կոսմոս համերգային դահլիճում:
2007-ին թողարկվում է լավագույն երգերի առաջին ժողովածուն և «Небеса»  ձայնասկավառակը, որի շնորհանդեսի ժամանակ Միխայլովն առաջին անգամ ելույթ է ունենում Կրեմլի դահլիճում: Նկարահանվում է «Ты!» երգի տեսահոլովակը:
2009 թվականին Ստասը ստանում է երկու մրցանակ` Ռադիո Շանսոնը նրան տալիս է Տարվա արտիստ մրցանակ, իսկ «Между небом и землей» երգի համար նա ստանում է Ոսկե Գրամոֆոն: Նույն թվականին նա մասնակցում է Песня года ամենամյա փառատոնին:
2009-ին Տաիսիա Պովալիի հետ թողարկում են "Отпусти" երգը:
Ստաս Միխայլովը երեք երեխա ունի: Ամուսնացել է երեք անգամ: Երրորդ կինը  "Новые Самоцветы" խմբի երգչուհի Իննա Մալիկովան է: Իննան ուժեղ կին է, և չի սիրում թույլ տղամարդկանց, իսկ Ստաս Միխայլովն ուժեղ տղամարդ է: Նա սիրում է ճանապարհորդել, ամենից շատ նրան հետաքրքրում է Եվրոպան, հատկապես Իտալիան: Իսկ ահա համակարգիչ չի սիրում, իսկ հեռախոսից օգտվում է միայն անհրաժեշտության դեպքում: Նրա երգերի մեծամասնությունն ինքնակենսագրական են, ինչի մասին նա բազմիցս ասել է հարցազրույցների ժամանակ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries