A+ A A-

Ջանֆրանկո Ֆերրե

Ջանֆրանկո ՖերրեՋանֆրանկո Ֆերրեն ծնվել է 1944 թվականի օգոստոսի 15-ին Միլանի մոտակայքում գտնվող Լենյանո քաղաքում: Հայրը ցանկանում էր, որդին դեղագործ դառնա: Սակայն Ջանֆրանկոն ընտրեց ճարտարապետությունը, և 1967 թվականին ավարտեց Միլանի պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1968 թվականին դիպլոմ ստացավ և սկսեց զբաղվեց ճարտարապետությամբ: Նա տներ էր նախագծում, կազմում էր բնակարանների և խանութների ինտերիերներ, նկարում կահույք: Սակայն դեռ սովորելու ընթացքում Ջանֆրանկոն իր ծանոթների համար կաշվե գոտիներ ու աքսեսուարներ էր կարում: Նրա ընկերուհին` Իզա Բերտոլինին Ֆերրեյին ծանոթացնում է «Biffi» բուտիկների տնօրենների հետ, ովքեր առաջարկում են նրան կաշվե հագուստի հավաքածու կազմել:
Ֆերրեն ստեղծեց կիսաշրջազգեստներ և ժիլետներ, որոնք հիասքանչ վաճառք ունեցան: Խնջույքներից մեկի ժամանակ Իզայի քույրը` Լուչանա Բերտոլինին հայտնվեց Ֆերրեյի ստեղծած թևնոցով: Այդ թևնոցը գրավեց իտալական «Vogue» ամսագրի խմբագիր Աննա Պյաջիի ուշադրությունը: Նա Ֆերրեյին պատվիրում է աքսեսուարներ հորինել Նյու Յորքում կայանալիք նկարահանման համար: Երեկոյան Ջանֆրանկոն, դասերից հետո տուն գալով, ընտանիքի հետ կատարում էր պատվերը: Հագուստի դիզայնի ոլորտում առաջին փորձերը բավականին հաջող էին: Շուտով լինում են այլ պատվերներ նույնպես:

Ֆերրեյի անունն արդեն հայտնի էր Միլանում: 

Դա ստիպում է նրան թողնել ճարտարապետությունը և զբաղվել հագուստի մոդելավորմամբ: Ֆերրեն «San Giorgio» ապրանքանիշի համար անձրևանոցների էսքիզներ էր նկարում, իսկ «Ketch» ընկերության համար հագուստի մի ամբողջ գիծ նախագծեց: Արտադրության ծախսերը նվազեցնելու համար այն տեղափոխում են Հնդկաստան, որտեղ Ֆերրեն ուղևորվում է 1972 թվականին:
Հնդկաստանում նա տարվում է հնդկական ավանդական արհեստներով, ուսումնասիրում կտորների հետ աշխատանքի տարբեր հմտություններ: Հնդկական հագուստի ազդեցությունը կզգացվի նրա հաջորդ հավաքածուներում. 1980-ականներին Ֆերրեն էթնիկ ոճի հիմնադիրներից էր: Հնդկաստանի ավանդական հագուստն ազդեցություն թողեց ձևի և դեկորի ընտրության վրա. ասիմետրիկ կտրվածքներով բլուզները հիշեցնում էին սարիներ և սարոնգիներ:

Ֆերրեն նորաձևություն մտցրեց «համեմունքների գույները»` սև և կարմիր պղպեղ, կարրի, դարչին, վանիլ:
Ջանֆրանկո Ֆերրե

Հնդկաստանից վերադառնալով` Ֆերրեն ստեղծում է էթնիկ հագուստի առաջին հավաքածուն` համադրված շոտլանդական վերնաշապիկների հետ: 1974 թվականին նա ծանոթանում է «Baila» և «Dei Mattioli» ապրանքանիշերի հիմնադիր Ֆրանկո Մատիոլիի հետ: Նա առաջարկում է Ֆերրեին նախագծել «Baila by Ferre» հագուստի գիծը: 

1978 թվականին Ֆերրեն և Մառիոլին ստեղծում են  Gianfranco Ferré ապրանքանիշը և մասնակցում միլանի պրետ-ա-պորտե շաբաթի: Այնտեղ նրանց հաջողություն է սպասվում:1982 թվականին Ֆերրեն պարգևատրվում է «Ոսկե աչքով», որը ֆրանսիական «Նորաձևության օսկարի» իտալական նմանակն է: Այս մրցանակը նա ստացել է վեց անգամ: 

1982 թվականին Ֆերրեն ստեղծում է տղամարդկանց հագուստի հավաքածու: Ֆերրեի ոճը էլեգանտ պարզությունն է և ձևերի հստակությունը: Նրա սիրելի գույները կարմիր, սև, սպիտակ և ոսկեգույնն էին: 

Ինքը` Ֆերրեն բացատրում էր հագուստի մոդելավորման հանդեպ իր մոտեցումն իր ճարտարապետական կրթությամբ: Բացի կանացի և տղամադկանց հագուստի հավաքածուներից, բրենդը թողարկում է «Ferre Studio 001» և «G.F.F.» զուգահեռ հավաքածուներ` համագործակցելով Իտալիայում ամենահայտնի կտորներ արտադրող Պյետրո Մարդզոտտիի հետ:
Դեռևս 1984 թվականին Ֆերրեյին առաջարկում էին պրետ-ա-պորտե ստեղծել Դիորի համար, սակայն նա հրաժարվել էր: 1986-88-ին Ֆերրեն բարձր նորաձևության իր սեփական հավաքածուներն էր ստեղծում, որոնք ցուցադրվում էին Հռոմում: 
«Նորաձևության ճարտարապետը» մահացավ 2007 թվականի հունիսի 17-ին սուրբ Ռաֆայելի հիվանդանոցում ուղեղի արյունաձեղումից:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries