A+ A A-

Շերոն Ստոուն.

Շերոն ՍտոունՇերոն Ստոունը ծնվել է 1958 թվականի  մարտի 10-ին ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգում: Շերոնն իռլանդական արմատներ ունի:
Ընտանիքն այդքան էլ ապահովված չէր, այդ պատճառով արդեն 15 տարեկանում Շերոնն աշխատում էր ՄաքԴոնալդսում: Մի անգամ IQ  թեսթ անելիս Շերոնը շատ մեծ արդյունք է գրանցում` 154 բալ (ինչպես Ալբերտ Էյնշտեյնը): Ընդ որում այն, որ Շերոնը խելացի է և տաղանդավոր, պարզ էր վաղուց. մանկուց նա շատ էր կարդում, արագորեն ընկալում էր ինֆորմացիան և հետաքրքրվում էր արվեստով:
16 տարեկանում ավարտելով դպրոցը` Շերոնն ընդունվում է Edinboro University of Pennsylvania: Ապագա աստղի պլանները փոխում է Միդվիլլում անցկացված գեղեցկության մրցույթը, որտեղ նա հաղթում է: Ժյուրիի անդամներից մեկի խորհուրդով Ստոունն ուղևորվում է Նյու Յորք, որտեղ շատ շուտով դառնում է Ford Modeling մոդելային գործակալության մոդելներից մեկը:
Աշխատելով ամերիկյան և եվրոպական նորաձևության հարթակներին` Շերոնը որոշում է դերասանուհի դառնալ: Այստեղ նրա բախտը բերում է. գրեթե պատահաբար նա հայտնվում է Վուդի Ալենի ֆիլմի քասթինգներից մեկում, և հենց ինքը` Վուդի Ալենը նրան դեր է տալիս:
Բնականաբար ֆիլմի թողարկումից հետո Հոլիվուդի գրեթե բոլոր ռեժիսորները ցանկացան տեսնել Շերոնին իրենց ֆիլմերում, սակայն միայն 1990 թվականին նա համաձայնվում է խաղալ «Հիշել ամենը» մարտաֆիլմում, որտեղ նրա խաղընկերն Առնոլդ Շվարցնեգերն էր:
Ֆիլմի թողարկման հետ համընկավ մի նոր ամսագրի թողարկումը, որի համար Ստոունը մերկ լուսանկարվեց. ֆիլմն ու ամսագիրն աննկարագրելի հաջողություն ունեցան, և Շերոնը դարձավ Հոլիվուդի աստղ:
Շերոն Ստոուն 
1992 թվականին Շերոն Ստոունի և Մայքլ Դուգլասի հոգեբանական անմահ ֆիլմը` «Հիմնական բնազդը» խելքահան արեց ողջ աշխարհը: Իհարկե սկանդալն անխուսափելի էր. այն պահը, երբ Ստոունը ոտքը ոտքին է գցում, և ներկաները հասկանում են, որ նրա հագին ներքնաշոր չկա, դժգոհության ալիք բարձրացրեց շատ երկրներում. այն ցանկանում էին արգելել: Սակայն այս ողջ աղմուկը չխանգարեց Ստոունի կարիերային, և արդեն 1993-ին նա դեր է ստանում ևս մի ֆիլմում, որը նրան 2,5 միլիոն եկամուտ է բերում: Մարտիկ Սկորսեզեի «Խաղատուն» ֆիլմի համար Շերոնն առաջադրվում է Օսկարի, սակայն, ցավոք, չի ստանում այն:
Սփափանք միայն այն կարող էր լինել, որ նրան բազմակի անգամ հռչակում են մոլորակի ամենացանկալի կին, նա իր մշտական տեղն ունի մոլորակի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակներում, բացի այդ նա վայելում է ամենաթանկ վարձատրվող հոլիվուդյան դերասանուհու տիտղոսը:
1996 թվականին Գլորիա ֆիլմի համար Ստոունը  Ոսկե Գլոբուս ստացավ որպես լավագույն դրամատիկ դերասանուհի:
1998 թվականի փետրվարի 14-ին Շերոնն ամուսնանում է խոշոր գործարար Ֆիլ Բրոնշտեյնի հետ: 2000 թվականի մայիսին նրան որդեգրում են Ռոան-Ժոզեֆ անունով երեխայի, սակայն երեխան չի փրկում ամուսնությունն ու 2004-ի հունվարին զույգն ամունսալուծվում է: 2005-ի մայիսին Շերոնը որդեգրում է երկրորդ որդուն, իսկ 2006-ի հունվարին ընտանիքը համալրվում է ևս մեկ երեխայով: 2007 թվականը նշանավորվեց միանգամից երկու ֆիլմերով:
Շերոնն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Նա միլիոնավոր դոլարներ է տրամադրում Աֆրիկայի երկրներին և ՅՈւՆԻՍԵՖԻՆ:
Ողջ աշխարհի համար Շերոն Ստոունը կենդանի ապացույց է, որ կինը կարող է հիասքանչ տեսք ունենալ ցանկացած տարիքում: Նա բազմաթիվ անգամ գովազդային արշավների պաշտոնական դեմք է եղել: 54 տարեկան հասակում անգամ նա դեռևս մոլորակի ամենացանկալի կանանցից է և հիանալի օրինակ, թե ինչպես է հնարավոր ամեն տարիքում գեղեցիկ ու սեքսուալ լինել:
 
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries