A+ A A-

Ռոբերտ Պատինսոն

Ռոբերտ Թոմաս ՊատինսոնըԲրիտանացի դերասան, մոդել և երաժիշտ Ռոբերտ Թոմաս Պատինսոնը ծնվել է 1986 թվականի մայիսի 13-ին Լոնդոնում: Մայրն աշխատում էր մոդելային գործակալությունում, իսկ հայրը զբաղվում էր վինտաժային ավտոմեքենաների փոխադրումով: Պատինսոնը դեռևս դպրոցում հաճախում էր թատերական խմբակ: Որոշակի փորձառություն ձեռք բերելու հետո նրան հրավիրում են ավելի լուրջ դերերի: «Tess of the D'Urbervilles» ներկայացումից հետո նա գրավում է դերասանական գործակալի ուշադրությունը: Նրան հրավիրում են Մակբեթի սիրողական տարբերակի փորձերին: Միևնույն ժամանակ Ռոբերտը փորձում էր իր ուժերը մոդելային ասպարեզում: Ռոբերտը կիթառ էր նվագում, նվագում էր նաև սինթեզատորի վրա «Bad Girls» խմբում, որ այդքան էլ հայտնի չէր: ԽմբիՌոբերտ Պատինսոն ժանրի մասին հարցին ինքը Ռոբերտը բացատրում էր, որ այն ռոք-ն-ռոլային էր` Led Zeppelin-ի ոգով: Շուտով նա իրեն փորձում է անհատական կատարումներում: Ռոբերտը մանկուց էր հետաքրքրվում երաժտությամբ: Նա ասում է. «Ես ողջ կյանքս դաշնամուր եմ նվագում. երեք, թե չորս տարեկանից: Իսկ դասական կիթառ սկսել եմ նվագել հինգ տարեկանից և մինչև 12 տարեկան այն ձեռքիցս վայր չէի դնում: Հետո երկար ժամանակով դադար տվեցի: Բայց մոտ հինգ տարի առաջ կրկին սկսեցի նվագել: Նվագում էի բլյուզ, հետո նաև այլ բաներ»: «Մթնշաղը» ֆիլմում կա մի կադր, որտեղ դերասանը նստած է դաշնամուրի մոտ և իր սիրելիի համար երգ է նվագում: «Մթնշաղը» ֆիլմի համար Պատինսոնը երկու բալադ է գրել և կատարել. «Never Think»և «Let Me Sign»: Բացի այդ` Պատինսոնն էլեկտրոնային կիթառների հավաքածու ունի:
Դերասանական կարիերան Ռոբերտը սկսել է մոտ 15 տարեկանից: Կինոյում դեբյուտը կայացել է «Նիբելունգների մատանին» ֆիլմում 2004 թվականին: Ապա նույն թվականին նա նկարահանվում է «Փառասիրության տոնավաճառը» ֆիլմում, սակայն նրա կադրերը հետագայում հանում են, և դրանք տեղադրվում են միայն DVD տարբերակներում:
Ռոբերտ Պատինսոն2005 թվականին Պատինսոնը նկարահանվում է Հարրի Փոթերի ֆիլմում: Արդյունքում Times Online պարբերականը նրան հռչակում է Բրիտանիայի ապագա աստղ: Բազմիցս նրան անվանել եմ ապագա Ջուդ Լո: 
2007 թվականի դեկտեմբերի 11-ին Summit Entertainment-ը հայտարարեց, որ Պատինսոնը կստանձնի Էդվարդ Կալենի դերը Ստեֆանի Մայերի «Մթնշաղը» ֆիլմում: Երիտասարդ արնախումի դերից հետո Ռոբերտը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում: Նա նկարահանվում է սագայի հաջորդ մասերում ևս:
2010 թվականին էկրաններ է բարձրանում «Հիշիր ինձ» ֆիլմը: Այնտեղ Ռոբերտը խաղում էր ուսանող Թայլերի դերը, ով սկսում է հանդիպել Էլլի անունով մի աղջկա, որպեսզի վրեժ լուծի աղջկա հորից, ով ձերբակալել էր նրան: Թայլերը սիրահարվում է Էլլին, սակայն 2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ժամանակ նա մահանում է: Ֆիլմը հսկայական հաջողություն է ունենում, և Ռոբերտի հռչակն էլ ավելի է մեծանում: 
Ռոբերտ Պատինսոնի վերջին աշխատանքը «Ջուր փղերին» ֆիլմն է, որտեղ նրա խաղընկերուհին Ռիզ Ուիզերսպունն է:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries