Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը. Մարկ Ցուկերբերգ
- Մանրամասն


Հարվարդում Ցուկերբերգը, որքան էլ տարօրինակ է, Մարկն ուսումնասիրում էր ոչ թե համակարգչային գիտելիքներ, այլ հոգեբանություն, թեև համակարգչային տեխնիկայի դասերի հաճախում էր: Թերևս մարդկային հոգեբանության գիտելիքներն էլ կարևոր նշանակություն են ունենում Facebook-ի կերտման պատմության մեջ: Չնայած մինչև հիմա պարզ չի, թե արդյոք Facebook-ի գաղափարը Մարկին է պատկանում, թե նրա ընկերներին:
2003 թվականն էր: Մարկն ու իր համակուրսեցիները աշխատում էին ConnectU նախագծի վրա, որն իրենից ներկայացնում էր այն, ինչ մենք հիմա սոցիալական ցանց ենք կոչում: Այն նախատեսված էր ուսանողների համար: Պլանները լուրջ էին, անգամ բիզնես-պլան կար, իսկ եկամուտ նախատեսվում էր ստանալ գովազդից:
Ի դեպ դրանից ամիսներ առաջ Մարկը Հարվարդի ցանցում օնլայն քվեարկություն էր կազմակերպել` ուսանողներին առաջարկելով երկու աղջիկների նկարներից ընտրելով լավագույնին: Նախագիծն այնքան հաջողված էր, որ մի քանի ժամ անց սերվերն անջատվեց:
Եվ ահա Մարկը զբաղվում էր ConnectU-ով: Այդ նախագծի հեղինակները` Կամերոն եղբայրներն ու Դիվի Նարենդան կարևոր էին համարում, որ այն ժամանակին պատրաստ լինի: Մարկը հավաստիացնում է նրանց, որ ամեն ինչ պատրաստ կլինի, սակայն դրա փոխարեն գրանցում է TheFacebook.com դոմենը: Հետաքրքիր է, որ մինչև վերջին պահը տղաները գիտեին, թե Մարկն աշխատում է ConnectU-ի վրա և տեղյակ չէին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի հետևում: Միայն մեկ ամիս անց` 2004 թվականին փետրվարի 4-ին, երբ մեկնարկեց thefacebook. com-ը, որ ամբողջությամբ կրկնում էր ConnectU-ի գաղափարները, նրանք հասկացան, թե ինչ է կատարվել: Նրանք միանգամից վարձեցին այլ ծրագրավորողների, սակայն ուշացան: Արդեն գոյություն ուներ մեծն և սարսափելի Facebook-ը:

Իսկ հետո եկան միլիոնները: Երկրաչափական պրոգրեսիայով աճում էր ինչպես օգտատերերի, այնպես էլ միլիոնների թիվը: Facebook-ն արդեն երկար տարիներ ամերիկյան կայքերի շարքում ամենամեծ հաճախելությունն ունեցող կայքն է: Կայքը թարգմանված է 15 լեզուներով` ներառյալ հայերենը: Օգտագործելով մարդու շփվելու կարիքը, Մարկ Ցուկերբերգը բառիս բուն իմաստով դարձավ միլիարդատեր:
2010 թվականին Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչում է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում: Նրա կարողությունն այդ ժամանակ կազմում էր 4, 000, 000, 000 ԱՄՆ դոլար:
ԱՄՆ ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում, որ կազմվել էր 2011 թվականին, Ցուկերբերգն արդեն 14-րդ տեղում էր` 17,5 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ:
Հայազգի օգտատերերի անունից մնում է շնորհավորել Մարկ Ցուկերբերգի ծննդյան օրն ու շնորհակալություն հայտնել մեր բոլորի սիրելի կայքի համար: Happy Birthday, Մարկ ջան