A+ A A-

Հարցազրույց Թինա Կանդելակիի հետ

Թինա ԿանդելակիԵրբ նայում ես հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին, միանգամից ուշադրություն ես դարձնում նրա ժեստերին: Թինան էմոցիոնալ մարդ է: Թվում է, թե նա պարզապես չի կարող հանգիստ ու հավասարակշռված լինել: Բայց մեր հերոսուհին ասում է, որ դա բոլորովին այդպես չէ.
«Իմ դեպքում բանականությունը միշտ իշխում է զգացմունքներիս: Ինչպե՞ս կարող եմ շարժվել սրտիս թելադրանքով, եթե դրանից կարող է տուժել ընտանիքս, երեխաներս»:
Թինան կիսվում է իր կյանքի «առաջինների» մասին պատմություններով:

Առաջին աշխատավարձը

«Հիշում եմ առաջին գումարը, որ աշխատեցի: Վրացական հեռուստատեսությամբ շատ էի նկարվում գովազդներում: Վաստակածս առաջին գումարը 50 դոլար էր»:

Առաջին դիմահարդարումը

«Առաջին անգամ գիտակցաբար դիմահարդարվեցի ավարտական երեկոյին: ԱռանձնապեսԹինա Կանդելակի հետաքրքրություն չէի դրսևորում դիմահարդարվելու հանդեպ: Իմ դպրոցում աղջիկներն ընկույզի կեղևով տրորում էին շրթունքները, որպեսզի դրանք ուռչեն: Ահա և ողջ կոսմետիկան: Կոսմետիկայի մասին ամենավառ հիշողություններս մորաքրոջս պատկանող դիմափոշու տուփի հետ են կապված: Ես շատ էի ցանկանում այն ունենալ, այդ պատճառով այն միշտ թաքցնում էին ինձնից»:

Առաջին ընտրությունը

«Իմ մանկության Թբիլիսիում կոսմետիկայի պաշտամունք կար: Ինձ շրջապատող բոլոր կանայք հետևում էին իրենց: Հիշում եմ` առաջին անգամ դիմահարդարի մոտ գնացի, երբ դեռահաս էի: Հիմա 36 տարեկան եմ, և երբ ինձ հարցնում են, թե ինչ եմ անում ինձ հետ, ասում եմ` հետևում եմ, հետևում և կրկին հետևում: Բացի այդ ես լավ գենետիկա ունեմ: Տատիկս գեղեցկուհի էր, մայրս լավ տեսք ունի, թեև տարիքով մեծ է և խնդիրներ ունի առողջության հետ»:

Առաջին կուռքերը

«Ես շատ էի սիրում Սոֆի Լորենին: Թբիլիսիում իտալական կինոյի պաշտամունք էլ կար: Ես դիտել եմ նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը: Սիրում եմ նաև Աննա Մանյանիին»:

Առաջին սխալները

Մեր ընտրությունը որոշ առումով նախանշված է: Դա կախված է ոչ միայն ճակատագրից, այլ նաև մեր բնավորությունից: Ուստի կախված բնավորությունից` մենք սխալներ ենք գործում: Ես չեմ նեղվում սխալներից. դրանք հնարավորություն են առաջ շարժվելու: Ես այն մարդկանցից եմ, որ տարեցտարի իրենց վրա ավելի ու ավելի շատ պատասխանատվություն են վերցնում: Եվ ես դա սիրում եմ: 
Թինա ԿանդելակիԹինա Կանդելակիին նորաձևության մարմնացում են անվանում, սակայն նա խոստովանում է, որ իր կերպարներն ընտրում են իր երեխաներն ու համացանցի ընթերցողները: Թինան հագուստի ընտրության հարցում արգելքներ չունի:
«Հաստատ չեմ կրի լեոպարդային կիսաշրջազեստ: Բանն այն չէ, որ ես գնում եմ խանութներ ու գնում եմ այն, ինչ հետագայում վերածվում է տաբուի»:
Իսկ ինչ վերաբերում է մազերի հարդարմանը, ապա երբեք հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչպիսին կլինի հաղորդավարուհու հերթական սանրվածքը:
«Ես ալիքավոր մազեր ունեմ, բայց կուզենայի, որ դրանք ուղիղ լինեին: Ուստի հաճախ ուղիղացնում եմ դրանք: Ծանոթներս, որ ինձ լողափին ինձ տեսնում են ալիքաձև մազերով, զարմանում են, որ անգամ այնտեղ ես հարդարում եմ մազերս»:
Եվ թեև Թինային շատ են հաճոյախոսում, նրան գոհացնելն այնքան էլ հեշտ չէ:
«Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց. «Միացնում եմ հեռուստացույցը, մեկ էլ վայ` Ջինա Լոլոբրիջիտան: Հետո ուշադիր նայեցի, տեսա, որ դու ես»: Շատ հաճելի էր դա լսել: Երիտասարդներից քչերը հիմա գիտեն, թե ով է Ջինա Լոլոբրիջիտան: Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը ոչ միայն լավ ճաշակ ունի, այլև խելացի է ու կրթված»:
Թինային դժվար է գոհացնել ինչպես աշխատանքում, այնպես էլ սիրո մեջ: Եվ իհարկե չէր կարելի չհարցնել նրան, թե արդյոք այս երկու տարվա ընթացքում, ինչ նա պաշտոնապես ամուսնալուծվել է, նրա սիրտը դեռ ազատ է, թե ոչ:
«Եթե ասեմ, որ ինձ չեն սիրում, ապա կխաբեի: Ես երիտասարդ եմ, սիրունիկ, դուր եմ գալիս տղամարդկանց: Իհարկե ինձ սիրում են: Բայց ես դեռ ընտրություն չեմ կայացրել: Երբ ընտրեմ` տեղյակ կպահեմ, և դուք էլ ինձ համար կուրախանաք»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries