A+ A A-

Իկեր Կասիլյաս

Իկեր ԿասիլյասԻկեր Կասիլյասը ծնվել է դպրոցական ուսուցչի և տնային տնտեսուհու ընտանիքում: «Ընտանիքում գրեթե ծնված օրվանիցս ասում էին, որ ես ֆուտբոլիստ եմ դառնալու: Հայրս քնում և երազում տեսնում էր ինձ Ռեալի մարզաշապիկով, և ես արդարացրի նրա սպասելիքները, թեև դարպասապահ դարձա: Տարօրինակ կթվա, բայց որքան հիշում եմ ինձ, սիրում եմ գեղեցիկ ընկնել: Իսկ երբ հաջողացնում էի ընկնելով հանդերձ գնդակ բռնել, ապա իսկական հաճույք էի զգում»,- խոստովանում է Իկերը:
Բացի այդ կա մի լեգենդ, ըստ որի` տղայի ֆուտբոլային ապագան մի գուշակ է գուշակել, ով Իկերի դեռ հղի մոր հետ նույն ինքնաթիռով Մադրիդ էր թռչում: Ռեալի ֆուտբոլային դպրոց Իկերին հայրն է բերել, ով այնքան էր ֆուտբոլ սիրում, որ երազում էր, որ գոնե որդին իր փոխարեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա: Այդ ժամանակ Իկերն ընդամենը վեց տարեկան էր: Անցնելով մանկական բոլոր կատեգորիաները` Կասիլյասը հայտնվում է Վիսենտ Դել Բոսկեի ձեռքում:
Կասիլյասին առաջին անգամ գլխավոր թիմ հրավիրում են 1997 թվականին, երբ նա 16 տարեկան էր: Դրա մասին նրան հայտնում է դպրոցի տնօրենը, և Իկերն առանցԻկեր Կասիլյաս տանը զգուշացնելու ուղևորվում է օդանավակայան և թռչում Նորվեգիա` Չեմպիոնների լիգայի: Իհարկե դարպասապահը ողջ խաղի ընթացքում նստարանին է անցկացնում, սակայն դեբյուտը սարերի հետևում չէր: Կասիլյասի դեբյուտը կայացավ 1999 թվականի սեպտեմբերի 12-ին Ատլետիկի հետ խաղի ժամանակ: Կասիլյասը խոստովանում է, որ այդ օրը նրա կյանքի լավագույն օրն է: Այդ խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Մի քանի խաղ հետո Իկերն աչքի է ընկնում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի` Խոսե Անտոնիո Կամաչոյի մոտ և երրորդ դարպասապահի կարգավիճակով ուղևորվում է Եվրո-2000-ին: Եվրոյում դեբյուտը կայացավ 2000 թվականի հունիսի 13-ին շվեդերի հետ ընկերական հանդիպման ժամանակ:
2001/02 սեզոնը նոր փորձություն բերեց երիտասարդ դարպասապահի համար. Ռեալ մտավ փորձառու Սեսարը` սեզոնի հիմնական կազմից հանելով Իկերին, սակայն Չեմպիոնների լիգայի ավարտին Կասիլյասը վերադառնում է իր պաշտոնին, քանի որ Սեսարը վնասվածք էր ստացել և անկարող էր շարունակել խաղալ: Կասիլյասը երեք անգամ փրկեց թիմին:
Իսկ մի քանի օր անց Կասիլյասը դառնում է Աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ: Կասիլյասը կայուն խաղ է ցուցաբերում և շարունակում է օգուտ բերել իր թիմին:
2004 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ Իկերը կրկին իր հավաքականի կազմում էր, սակայն թիմը, ցավոք, մեծ հաջողություն չի ունենում` զիջելով պորտուգալացիներին և հույներին:
Իկեր ԿասիլյասԱյժմ Իկեր Կասիլյասն իր ճանաչվածությամբ Մադրիդում զիջում է երևի միայն Ռաուլին, Բեքհեմին և Զիդանին: Նա մշտապես գովազդային առաջարկներ է ստանում, հաճախ հրավիրվում է հեռուստա- և ռադիոհաղորդումների, անգամ փորձել է ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքը: Նա իր ֆան-ակումբն ունի, որը մշտապես ուղեկցում է հայտնի ֆուտբոլիստին բոլոր խաղերի ժամանակ: Իկերի կուռքերը հայտնի դարպասապահներ Պետեր Շմեյխելն ու Ջիջի Բուֆֆոնն են: Ինքը` Կասիլյասը պակաս հմտություններ չունի. ճարպիկ է, արագ կողմնորոշվող, խելացի, լավ խաղում է ոտքերով:
Անձնականի մասին. Իկերը շատ պատասխանատու է և բարեխիղճ: Ամեն դեպքում նա ինքն է այդպես ասում, իսկ մենք նրան չհավատալու առիթ չունենք: Կանացի գեղեցկության իդեալ է համարում Շերոն Ստոունին, թեև չգիտես ինչու ցանկանում է ծանոթանալ Բիլ Գեյթսի հետ: Համարում է, որ փողը կարևոր է, սակայն այն չպիտի ինքնանպատակ լինի: «Ինձ այն անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի չմտածեմ դրա մասին»: Սիրում է ընթերցել պատմական սիրավեպեր: Չար է, նեղացկոտ, ձանձրալի… երբեմն: Բայց ավելի հաճախ ուրախ է և կենսախինդ: Երեք ավտոմեքենա ունի (Կրայսլեր Cruiser, Աուդի A6 և BMW X5), բայց 80կմ/ժ արագությունից ավել չի անցնում, քանի որ չի սիրում արագություն: 2009 թվականից հանդիպում է իսպանացի հեռուստահաղորդավարուհի Սարա Կարբոներոյի հետ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries