A+ A A-

Ողջույն բոլորին, ես Սթիվն եմ

Սթիվ ԲուշեմիՍթիվ Բուշեմի
54 տարեկան, դերասան, ռեժիսոր, Նյու-Յորք
Եկեք սկզբի համար գլուխ հանենք իմ ազգանունից: Ես ինքս այն Բուսեմի եմ արտասանում, բայց ճիշտն իտալական արտասանությունն է` Բուշեմի: Ճիշտ է` դա հասկանալու համար ստիպված Սիցիլիա գնացի:
Իմ մասին գրված բոլոր հոդվածներից ամենաշատը սիրում եմ այն մեկը, որտեղ ինձ անվանում են սպամի կինեմատիգրաֆիական էկվիվալենտ: Չգիտեմ, թե ինչ ի նկատի ունեին, բայց լավ է հնչում:
Ամենից շատ, կարծում եմ, ես նման եմ ծառի:
Ես սիրում եմ ներսից պատռվող մարդկանց: Բայց ոչ թե կրքերից պատռվող, այլ կռվից: Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր իրենց հասարակության մեջ լավ չեն զգում: Ովքեր իրենց օտար են զգում: Այ հենց այդպիսի մարդկանց եմ ես ուզում տեսնել իմ սցենարներում: Քանի որ ինքս այդպիսին եմ:
Ամեն անգամ, երբ ինձ նոր սցենար են առաջարկում, ես միանգամից վերջն եմ կարդում, որպեսզիՍթիվ Բուշեմի հասկանամ, թե արդյոք իմ հերոսին նվաստացնելու են, թե միանգամից վերացնելու:
Անգամ կինոյում մի քանի դեր խաղալուց հետո իմ հիմնական աշխատանքը հրշեջությունն էր: Ես աշխատում էի հրշեջ կայանում: Կրակի դեպքում հենց ես էի հետ փաթաթում փողրակը:
Իմ ռեժիսորական դեբյուտը` Trees Lounge ֆիլմն իմ կյանքի մասին է: Մայրս, օրինակ, այն պարզապես հավանեց, իսկ հայրս ասաց, որ այն պարզապես գլուխգործոց է:
Եթե գոնե մի ֆիլմ ես նկարահանել, դա արդեն բավարար է, որ մահանալիս ժպտաս: Բայց ես մահանալիս ուզում եմ լիաթոք ծիծաղեմ:
Ես կորցնում եմ ինձ, երբ մտնում եմ մոնտաժի սենյակ ու լսում, թե ինչպես են նկարիչն ու մոնտաժողը խոսում նոր ֆիլմում կանաչի երանգների մասին:
Ես միշտ հարգել եմ այն ռեժիսորներին, ովքեր կարողանում են մի ֆիլմով ապահովել իրենց վաստակը:
Կարող եմ կրկնել Հիչկոկի խոսքերը`լավ ֆիլմ նկարելու համար երեք բան է անհրաժեշտ` սցենար, սցենար և սցենար:
Կարևոր չէ, թե որտեղից է գալիս ոգեշնչումը: Համենայն դեպս այնքան ժամանակ, որքան քեզ ձեռք են տալիս պտուղները:
Միշտ ուզել եմ, որ Ռոբերտ Օլտմենը որդեգրի ինձ: Հիշում եմ, երբ նկարվում էի «Կանզաս-Սիթի» ֆիլմում, նա մի անգամ ասաց ինձ. «Գիտե՞ս, ես թքած ունեմ, թե որքան եկամուտ կունանա ֆիլմը, չէ՞ որ հաջողությունն այն է, ինչ դու ինքդ հասկանում ես այդ բառի տակ»:
Սթիվ ԲուշեմիԼավ հանդիսատեսը միշտ լավ հանդիսատես է: Անգամ եթե նրանց թիվը չի անցնում վեցից:
Տարանտինոն և Կոէնին շատ նման են: Նրանք կլսեն քեզ, գլխով կանեն և այնպես կանեն, որ ամեն մեկին կթվա, թե իրենք իրենց մասնակցությունն են ունենում ֆիլմի կերտման գործում: Սակայն հետո նրանք այնպես կանեն, ինչպես իրենք են ցանկանում:
Աշխարհն անարդար է: Օրինակ բանտերում երբեք ցույց չեն տալիս բանտերի մասին ֆիլմեր, հատկապես երբ այնքան փախուստի մասին տեսարան կա:
Ինձ միշտ դուր է եկել այն փաստը, որ ծնվել եմ ուրբաթ 13-ին:
Մի անգամ հանդիպեցի Միկի Ռուրկին: Մենք ձեռք սեղմեցինք, և հանկարծ նա ասաց. «Գիտե՞ս ինչ: Երբեք համասեռամոլի պես մի հագնվիր, երբ գնում ես Լոս Անջելեսի օդանավակայան»: Ես ասացի նրան` լավ, Միկի, հասկացա քեզ: Նա էլ թե` չէ, ախպերս, ես դա ինձ էի ասում:
Չեմ սիրում, երբ դերասաններն ասում են, որ իրենց աշխատանքը պարզապես դեր սովորելն ու խաղալը չէ: Գրողը տանի, բա էլ ի՞նչը:
Փողի մեջ միայն մի բան չեմ սիրում. այն, թե ինչպես է այն փոխում մարդկանց: Քաղցկեղից ավելի արդյունավետ, ես կասեի:
Այդքան էլ հաճախ որևէ մեկի համար չեմ երգել: Անկեղծ ասած` երբեք էլ չեմ երգել:
Միշտ ուզել եմ իմանալ, թե ինչ երազներ են տեսնում կույրերը:
Է՞լ ինչ կարող եմ ասել: Ողջույն բոլորին: Ես Սթիվն եմ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries