A+ A A-

Ջոդի Ֆոսթեր

Ջոդի ՖոսթերՋոդի Ֆոսթեր: Ես երբեք նկարահանումներից հետո գրիմով տուն չեմ վերադարձել: Մայրս միշտ ասում էր. «Երբ աշխատանքային օրդ ավարտվում է, պետք է ավարտես աշխատանքդ»: Չես վիճի:
Երբեմն երազում ես հասարակ աշխատանքի մասին. երեկոներն անցկացնել բազմոցին, գիրք կարդալ և վաղվա համար ոչ մի պատասխանատվություն չզգալ: Բայց, փառք Աստծո, երբեք դրա մասին լրջորեն չեմ մտածել:
Չգիտես ինչու մարդիկ միշտ զարմանում են, երբ իմանում են, որ ես աթեիստ եմ:
Հավատքը գիտություն է, որն անպայման ուսումնասիրել է պետք: Պետք է իմանաս, թե ինչի համար են այս բոլոր պատերազմները:
Դաժանությունը շատ մարդկային ու հասկանալի է: Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը այն թույլատրելի չեն դարձնում:
Ես շատ հաճախ եմ զոհերի դեր խաղացել, այո: Բայց ինձ թվում է, որ կանանց մասին համաշխարհային պատմությունը հենց դրա մասին է:
Դու վատ մայր ես, եթե ամբողջությամբ կախված ես քո երեխաներից և փորձում ես վերահսկել նրանց:Ջոդի Ֆոսթեր
Ամենաքիչը ես ուզում եմ իմանալ, թե ինչի մասին են խոսում երեխաներս: Քանի որ հիանալի գիտեմ, թե ինչի մասին էի ես խոսում իրենց տարիքում:
Ցանկացած տարիքում ավելի հետաքրքիր է ժամանակ անցկացնել քեզնից մեծ կամ փոքր մարդկանց, միայն թե ոչ հասակակիցների հետ:
Ոչ մի գնով չեմ վերադառնա այն ժամանակները, երբ քսան տարեկան էի: Դա վախերի ու մտահոգությունների ժամանակ է: Իսկ դա այն է, ինչի հետ պետք չի ապրել:
Երևի սարսափելի է, երբ երեխաներդ ծերանում են քո աչքի առջև:
Տխուր է ապրել մանկությունը` այդպես էլ դրանից գլուխ չհանելով:
Մայրս միշտ ուշանում էր, և մանուկ հասակում դա ինձ սարսափելի նյարդայնացնում էր: Այդ պատճառով ես հիմա կամ ժամանակին եմ գալիս, կամ ժամանակից շուտ: Ինչպես տեսնում եք` երեխաների դաստիարակությամբ երբեմն կարող եք լրիվ պատահաբար զբաղվել: 
Ես սիրում եմ եվրոպական կինոն, չէ՞ որ դրա վրա եմ ես մեծացել:
Ամենից շատ ես սիրում եմ լսել, թե ինչպես են ռեժիսորները խոսում իրենց ֆիլմերի մասին: 
Հանդիսատեսի նկատմամբ դերասանի պատասխանատվությունը շատ ավելի կարևոր է, քան հանդիսատեսը կարող է պատկերացնել:
Հասկացված լինելն ամենակարևոր բանը չի կյանքում: Համենայն դեպս հաստատ պետք չի դա որևէ մեկից ակնկալել:
Ջոդի ՖոսթերՎախը համար մեկ էմոցիան է, որը ստիպում է ուղեղին անհավանական ջանքեր գործադրել դրանից ազատվելու համար:
Ավելի լավ է հաղթել, քան պարտվել: Գոնե այն պատճառով, որ հաղթողը միշտ ավելի հանգիստ է քնում:
Ճակատագիրը շատ հարմար բառ է նրանց համար, ովքեր երբեք որոշումներ չեն կայացնում:
Կուզեի սովորել ինքս ինձ ոգեշնչել:
Նորմալությունն այն չէ, ինչին պետք է ձգտել: Դա այն է, ինչից պետք է փախչել:
Ես չեմ նեղվում այն մարդկանցից, ովքեր արագ են խոսում: Երբ  կարողանում ես արագ խոսել, նշանակում է, որ կարող ես արագ մտածել:
Այո, ես իսկապես սիրում եմ Լոս Անջելեսը: Ես այստեղ եմ մեծացել և արդեն էլ ոչինչ չեմ կարող անել: Սա մի քաղաք է, որտեղ շատ խնդիրներ կարող ես լուծել միայն ծովափ գնալով ու վոլեյբոլ խաղալով: 
Եթե երբևէ հանձնվեմ, ապա կաշխատեմ այնպես անել, ինչպես երբեք ոչ ոք չի արել:
Ես չեմ հիշում, թե որքան է յոթ անգամ ութը, բայց կարող եմ գուշակել, թե ինձ ինչ հենց նոր ասացիք:
Ինձ թվում է, թե կանայք քառասունին մոտ կարգին խելոքանում են:
Այն, որ ունակ ես «ոչ» ասել այն ժամանակ, երբ ցանկանում ես, խոսում է մարդու անհավանական ուժի մասին: Ես կասեի կործանարար ուժի:
Մենակության մեծագույն վախն ու միայնության հուսահատ ցանկությունը ապշեցուցիչ համադրություն է: Դրա պատճառով ես ողջ կյանքս տառապում եմ: 
Ջոդի Ֆոսթեր 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries