A+ A A-

Ես աղջկա տեսքով արյան շատրվան եմ. Բյորկ

ԲյորկԵս աղջկա տեսքով արյան շատրվան եմ` Բյորկ:
Առաջին ձայնասկավառակս ձայնագրել եմ տասնմեկ տարեկանում: Մեզ մոտ` Իսլանդիայում, ռադիո-շոու կար, որտեղ ցանկացած ոք, ով գոնե ինչ-որ լավ բան էր անում, կարող էր գալ և ելույթ ունենալ: Ես էլ երգում էի: Անգամ դպրոցական ավտոբուսում: Ամեն-ամեն տեղ: Դա միակ բանն էր, որ կարող էի անել: Մի խոսքով ինձ նկատեցին, զանգահարեցին մորս և առաջարկեցին ձայնասկավառակ ձայնագրել: Մայրս մտածեց ու համաձայնեց: Իսկ ինձ անգամ չհարցրին:
18 տարեկանում Իսլանդիայից տեղափոխվեցի Անգլիա: Շոկի մեջ էի: Իսլանդիան գյուղի պես հանգիստ երկիր էր: Աչքերս չռած քայլում էի Լոնդոնում. ամեն ինչ այնքան կեղտոտ ու կպչուն էր թվում, որ օրական առնվազն հինգ անգամ լվանում էի ձեռքերս: 
Երբեմն մտավախությամբ մտածում էի, որ Հոլիվուդում ընդունված է կրել միայն սև Արմանի: ՀայտնվելովԲյորկ այնտեղ ես սարսափով տեսա, որ չնայած փոքրիկ բացառությունների, դա իսկապես այդպես է: Եվ որ հոլիվուդյան լրագրողներն ունակ են միայն դրա մասին գրելու:
Նորաձևությունն ինձ համար ֆաշիզմ է: Ամսագրերը թելադրում են. եղիր այնպիսին, ինչպես հրամայում են, ենթարկվիր, ենթարկվիր, ենթարկվիր: Նորաձևությունից դուրս եկած իրը կրելն ամենաահավոր հանցագործությունն է: 
Ինձ դուր չի գալիս հայտնի լինելը: Դա սպասարկման պես բան է: Ինչպես զուգարան մաքրելը:
Երաժիշտ լինելը հեշտ բան է: Իմ տունը լի է երաժշտական գործիքներով: Եվ այն մշտապես լի է երաժշտությամբ: Բայց ես երբեք պրեմիերաների չեմ գնում և ժամանակ չեմ անցկացնում Փաֆ Դեդդիի խնջույքներին:
Երաժշտությունն ինձ համար անվիճելի գիտական փաստ է: Ինչպես հանրահաշիվը:
Տարօրինակ է, բայց ես միշտ ցանկացել եմ գյուղացի լինել:
Ամբողջությամբ վարդագույն հագած աղջիկներից վատ բան չկա:
Կարծում եմ` անիմաստ է հարբելը, եթե չեք պատրաստվում պարել ու խենթություններ անել:
Ինձ թվում է, որ Իսլանդիայում ինձ չեն սիրում միայն որովհետև անգլերեն չեն հասկանում:
Ինձ այնքան հաճախ են հարցնում էսկոմոսների մասին, որ ժամանակին ուզում էի պաստառ պատրաստել. «Իսլանդիայում էսկիմոսներ չկան»:
Երբեք չեմ զբաղվի հիփ-հոփով: Ախր ես Իսլանդիայից եմ:
Եղիր անկանխատեսելի և երբեք ոչինչ մի պլանավորի: Ես այդպես եմ անում:
Մարդկությունն ինձ համար մի մեծ ցեղախումբ է: Պետք է ընդունել դա ու մոռանալ բոլոր հավատքները: Ինձ թվում է աշխարհը հոգնել է հավատքից: Մենք գրողի տարած կենդանիներ ենք, որ ռիթմի պակաս ունենք: Մենք հեթանոս ենք: Եկեք պարզապես զարկենք մեր թմբուկներին:
Բյորկ
Եթե ես աշխարհը փոխելու հնարավորություն ունենայի, առաջին հերթին կազատվեի հավատքից: Վատ սկիզբ չէ, կարծում եմ: Հավատքն այսօր միայն ատելություն և պատերազմներ է բերում:
Ես կարոտում եմ ռիթմը: Տասնչորս տարեկանում աղջկական փանկ-խմբում հարվածային գործիքներ էի նվագում: 
Ֆուտբոլը միշտ ընկալել եմ որպես պտղաբերության հեթանոսական ծիսակարգ. տասնմեկ սպերմատոզոիդ վազվզում են դաշտում` փորձելով հասնել ձվաբջջին: Այդ պարագայում միշտ խղճացել եմ դարպասապահին:
Երբեք որևէ քաղաքական հայտարարություն չեմ անի, քանի որ քաղաքականությունից գլուխ չեմ հանում: 
Կարծում եմ` ամեն մեկս ինչ-որ առաքելություն ունենք: Իմ առաքելությունն ամեն ինչ արագ-արագ անելն է: Ես 900 հազար բան եմ փորձել միայն նրա համար, որ իմանամ, որ փորձել եմ դրանք:
Ինչպես բոլոր իսլանդացիները, ես սիրում եմ հարբել: Այդքան էլ հաճախ չեմ հարբում, բայց եթե սկսում եմ, որպես կանոն, իսկապես արմագեդոն է սկսվում:
Ինքս ինձ դուր չեմ գալիս միայն երբ հոգնած եմ: Օրինակ երբեք չեմ ասել ինքս ինձ` այսօր ուզում եմ գեղեցիկ լինել: Պարզապես չեմ ուզում հոգնած տեսք ունենալ: Եթե երկու լուսանկար ցույց տաք, որոնցից մեկի վրա տգեղ կլինեմ, մյուսին` հոգնած, ապա ինձ հաստատ դուր չի գա երկրորդ լուսանկարը:
Չեմ սիրում զուգերգեր, չեմ սիրում աշխատել ինչ-որ մեկի հետ: Դրա համար պարզապես ժամանակ չունեմ: Անգամ եթե 500 տարի ժամանակ ունենայի, կաշխատեի դուետներից հեռու մնալ: Իմ աշխատանքի 90%-ը ես ինքս եմ անում և հետագայում կուզեի, որ այդ թիվը միայն աճեր:
 
Բյորկ-bjork

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries