A+ A A-

Բրյուս Ուիլլիս

Բրյուս ՈւիլլիսՄանուկ հասակում կակազում էի: Այն էլ ուժեղ: Հազիվ էի կարողանում խոսել: Երբ կակազում ես, միշտ քեզ վատ ես զգում, միշտ ինչ-որ բան ենթագիտակցորեն խանգարում է: Մարդիկ իրենց անհարմար են զգում քեզ հետ, քանի որ ուզում են օգնել ավարտել նախադասությունը, իսկ դու դրանից ավելի ես կակազում, մի խոսքով` իսկական քաոս: Ծնողներս ինձ օգնեցին միայն նրանով, որ կարծես թե չէին նկատում թերությունս: Նման դեպքերում կարեկցանքն ու սերը լավագույն դեղամիջոցներն են:
Երբ նեղ դրության մեջ ես, երկու տարբերակ կա. ենթարկվել կամ անցնել կրակի միջով: Ես մտածում էի. դե լավ, ես կակազում եմ: Փոխարենը կարող եմ մարդկանց ծիծաղեցնել այնպես, որ նրանք դրա մասին կմոռանան: Միշտ փորձում էի ծիծաղեցնել ընկերներիս, համարներ էի մշակում, որպեսզի ծիծաղեցնեմ հասակակակիցներիս, թեև դա այդքան էլ ծիծաղելի չէր թվում ուսուցիչներիս:
Չէի ուզում ինձ թերի զգալ և խնդրեցի ինձ դեր տալ դպրոցական թատերական խմբակում: Ութերորդ դասարան էի: Բեմ դուրս եկա, և հրաշք տեղի ունեցավ. դադարեցի կակազել: Իսկ ներկայացումից հետո էլի սկսեցի կակազել: Հենց ինչ-որ մեկի դեր էի տանում, թերությունս վերանում էր: Դրանից ինձ ավելի ու ավելի սկսեց դուր գալ բեմը: Տարիներ շարունակ պայքարում էի կակազելուս դեմ և վերջապես հաղթեցի: Քոլեջ ընդունվելիս արդեն գիտեի, որ ուզում եմ դերասան դառնալ:
Երբ քսան տարեկան էի, դժբախտ պատահարի ժամանակ կորցրի մի քանի ընկերներիս: Գրեթե նույն ժամանակԲրյուս Ուիլլիս եղբայրս վրաերթի ենթարկվեց, ինչի պատճառով կես տարի գամված էր անկողնուն: Շուտով քրոջս մոտ լիմֆոմատոզ հայտնաբերեցին: Այժմ նրա վիճակը կարգավորվել է, բայց կար ժամանակ, որ մենք մտածում էինք, թե նա ուր որ է կմահանա: Ուստի միշտ զգացել եմ, թե ինչ փխրուն բան է կյանքը: Ասում են` ցավը ապրողների առաքելությունն է. երբ մահանում ես, տառապանքներն ավարտվում են: Ես հավատում եմ դրան: Երբ մտածում ես մահվան մասին, քո կամ մյուսների, զգում ես, որ ուղեղով դա չես հասկանա:
Մինչև 30 տարեկան Նյու-Յորքում էի ապրում: Երևի թե դա իմ կյանքի ամենախենթ ժամանակաշրջանն էր: Մինչև հիմա հիշելիս դեմքիս ժպիտ է հայտնվում: Պարտականությունն ընդամենը մեկն էր` ժամանակին հասնել թատրոն: Ոչ մի հոգս: Քսանհինգ տարեկանում կարելի է միլլիոններով նյարդային բջիջներ սպանել: 
Հետո ես դարձա հեռուստաաստղ, ապա` կինոաստղ: Փառքի ճանապարհով վեր էի բարձրանում, երբ հասկացա, թե ինչն է վատ այդպիսի հաջողության մեջ: Դա անանունության կորուստն է: Հեռուստաշոուները, ֆիլմերը, հարցազրույցները կերտում են մի հոլոգրամա, որ մարդիկ կարծում են, թե դա ես դու: Սակայն դա խաբկանք է: Հավատքի և իշխանության խաբկանքի պես: Կար ժամանակ, որ ես սարսափելի զայրանում էի և պայքարում դրա դեմ: Հիմա շատ ավելի հանգիստ եմ դարձել: Բայց, կներեք, ես իմ անձնական կյանքի մասին ոչինչ չեմ պատմի: Այնքան քիչ անձնական է մնացել, որ չեմ ուզում դրանով էլ կիսվել:
Գիտեմ, թե ինչ է նշանակում հայտնի լինել, և դրա շնորհիվ լավ եմ հասկանում, թե ինչ է իսկական ընկերությունը: Իմ ընկերների մեծ մասն ինձ ճանաչում է դեռ այն ժամանակից, երբ ես այսքան հարուստ չէի: Եվ նրանք միահամուռ օգնում են ինձ այդքան էլ լրջորեն չվերաբերվել ներկայիս դրությանը:
Նախկինում չէի տարբերում կյանքն աշխատանքից: Բայց երբ «Գուդզոնյան արծիվ» ֆիլմից հետո ինձ քննադատեցին, ես սկսեցի տարբերակել դրանք: Հիմա աշխատելիս ինձ սովորական աշխատողի պես եմ պահում, պարզապես փորձում եմ անել այն, ինչ կարող եմ:
Երբ փոքրիկ տղա էի, 45 տարեկաններն ինձ ծեր էին թվում: Հիմա տարիների բեռը չեմ զգում, բայց դեմքիս կնճիռներ եմ տեսնում: Շատ եմ ծիծաղել: Հոգով դեռ երիտասարդ եմ, մի քսանհինգ տարեկան կլինեմ հազիվ: Թողել եմ խմելը: Երբ երեխաներ ունես, ճիշտ չէ հարբելը: Ուզում եմ հանուն երեխաներիս երկար ապրել: Ուզում եմ դեռ վազվզել թոռներիս հետ:
Բրյուս Ուիլլիս 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries