A+ A A-

Այնտեղ, որտեղ կա կյանք, կա հույս. Ստիվեն Հոկինգ

Ստիվեն ՀոկինգԱշխարհահռչակ պրոֆեսոր Ստիվեն Հոկինգը, ով իր կյանքը նվիրել է բավականին առեղծվածային հարցին` մեր տիեզերքի պատմությանը,  ունի սովորական ֆիզիկոսի կենսագրություն, բացառությամբ այն փաստի, որ նա կարողանում է շարժել միայն երկու մատները, այն էլ որպեսզի տեղաշարժվի ու հաղորդակցվի:

Երրորդ կուրսում Ստիվեն Հոկինգը սկսեց նկատել, որ անընդհատ սայթաքում է: Բժշկական հետազոտություն անցնելուց հետո բժիշկները սարսափելի ախտորոշում դրեցին` ամիոտրոֆային կողային սկրելոզ: Սակայն Ստիվեն Հոկինգը չվհատվեց: Դժվարությունների հաղթահարման գործում նրան օգնեց կենսախինդ ու աշխույժ Ջեյնը, ով 1965 թվականին դարձավ նրա կինը: 30 տարեկանում Ստիվեն Հոկինգն արդեն գամված էր անկողնուն: 
Սակայն վերջին 40 տարիների ընթացքում Հոկինգն այնքան բան է արել գիտական աշխարհի համար, որ նրա շատ ու շատ առողջ կոլեգաներ երբեք չեն էլ հասցնի անել իրենց ողջ կյանքում:

Ստիվեն Հոկինգի կյանքի կանոնները

  • Ես գաղափար չունեմ իմ IQ մակարդակի մասին: Նրանք, ում հետաքրքրում է իրենց ցուցանիշը, անհաջողակներ են:
  • Գուցե ինչ-որ տեղ ես վատը չեմ: Բայց ես Էյնշտեյնը չեմ:
  • Իմ նպատակը շատ պարզ է: Ես ցանկանում եմ հասկանալ տիեզերը, ինչու է նա այսպիսին, ինչպես է կառուցված, ինչու ենք մենք այստեղ:
  • Հավասարումները մաթեմատիկայի ամենաձանձրալի մասն են: Ես փորձում եմ իրերին երկրաչափական տերմիններով նայել:
  • Ինչ թվում է, որ համակարգչային վիրուսներին պետք է նայել որպես կյանքի ձև: Դա շատ բան է ասում մարդու բնույթի մասին` վիրուսը մարդկության կողմից ստեղծած կյանքի դեռևս միակ ձևն է, որը, սակայն, կործանելու առաքելություն ունի:
  • Չեմ կարող ասել, որ իմ ֆիզիկական վիճակն ինձ աշխատանքում օգնում է, բայց այն ինձ օգնում է կենտրոնանալ հետազոտությունների վրա` խուսափելով դասախոսություններից և ձանձրալի գիտաժողովներից:
  • Կար ժամանակ, որ կարող էի միայն մի ձևով շփվել` բարձրացնում էի հոնքս, երբ ինչ-որ մեկն ինձ ցույց էր տալիս այբուբենի տառերը: Դա շատ դանդաղ էր: Ես չէի կարող զրույց վարել, և իհարկե չէի կարող գիտական աշխատություն գրել: Բարեբախտաբար ես այնքան ուժ ունեի, որպեսզի միացնեի և անջատեի փոքրիկ սարքը, որ միացված էր համակարգչին, որի էկրանին էլ մկնիկի սլաքն էր: Այն օգնում էր ինձ բառերի ցուցակից բառեր ընտրել: Երբ հավաքում էի բոլոր անհրաժեշտ բառերը, դրանք ուղարկում էի հատուկ ձայնային սինթեզատորին: Այս սինթեզատորն արդեն ծեր է, մոտ 13 տարեկան կլինի, բայց շատ եմ կապվել դրա հետ: Գուցե այն պատճառով, որ ես հիմա ասոցացվում եմ միայն դրա հետ, կամ գուցե որովհետև այն մյուսների նման այդքան մոնոտոն չի: Ոչ ոք էլ չի ուզում ռոբոտի կամ Միքքի Մաուսի պես խոսել:
  • Այնտեղ, որտեղ կա կյանք, կա հույս:
  • Եթե անգամ ես ուզում եմ ինչ-որ տեղ գնալ, այդ վայրը ոչ թե Երկիր մոլորակի վրա է, այլ տիեզերքում:Աշխարհահռչակ պրոֆեսոր Ստիվեն Հոկինգը, ով իր կյանքը նվիրել է բավականին առեղծվածային հարցին` մեր տիեզերքի պատմությանը,  ունի սովորական ֆիզիկոսի կենսագրություն, բացառությամբ այն փաստի, որ նա կարողանում է շարժել միայն երկու մատները, այն էլ որպեսզի տեղաշարժվի ու հաղորդակցվի: Եթե ես Բիլլ Գեյթսի պես հարուստ լինեի, տիեզերանավ կվարձեի: 
  • Վստահ եմ, որ գիտությունն ու հետազոտական աշխատանքն ավելի շատ հաճույք են պարգևում, քան փող վաստակելը:
  • Իմ իսկական երազանքն այնպիսի գիրք գրելն է, որ կվաճառվի օդանավակայաններում: Բայց հավանաբար դրա համար պետք կլինի կազմի վրա մերկ կնոջ նկար տեղադրել:
  • Գիտելիքի գլխավոր թշնամին ոչ թե անփութությունն է, այլ գիտելիքի խաբկանքը:
  • Վստահաբար կարող եմ ասել, որ մեզ դեռ չեն այցելել հյուրեր ապագայից:
  • Ինձ միշտ հարցնում են, թե ինչպես եմ ինձ զգում իմ հիվանդությամբ: Իմ պատասխանը պարզ է` ոչ այդքան լավ:
  • Միայն ավագ որդիս` Ռոբերտն է հետաքրքրվում գիտությամբ: Նա զբաղվում է ծրագրային ապահովմամբ, աշխատում է Microsoft-ում: Աղջիկս` Լյուսին, ֆրանսերեն ու ռուսերեն է ուսումնասիրում, լրագրող է: Կրտսեր որդիս` Թիմը, հիմա համալսարանում ֆրանսերեն ու իսպաներեն է ուսումնասիրում: Թոռնիկ էլ ունեմ` Ուիլյամը, ով դեռ նոր է խոսել սովորում, բայց խելագարվում է համակարգիչների համար: 
  • Կյանքը շատ ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ:
  • Շատ կարևոր է պարզապես չհանձնվելը:
  • Ես նկատել եմ, որ անգամ այն մարդիկ, ովքեր հավաստիացնում են, որ ամեն ինչ կանխորոշված է, և ոչինչ հնարավոր չէ փոխել, փողոցն անցնելիս աջ ու ձախ են նայում:
  • Համացանցում ժամանակ անցկացնելը հեռուստացույցի ալիքներն անընդհատ փոխելու պես անիմաստ բան է:
  • Ոչ ոք չի կարող վիճել մաթեմատիկական տեսության հետ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries