A+ A A-

Կոկաինի արքա Պաբլո Էսկոբար

Պաբլո ԷսկոբարՈվ 80-ականներին կոկաին է օգտագործել, այսպես, թե այնպես օգտագործել է Պաբլո Էսկոբարի ապրանքը: 
1949 թվականի դեկտեմբերի 1-ին լույս աշխարհ եկավ ամենահարուստ հանցագործ-միլիարդատեր Պաբլո Էսկոբարը, ում անունն արդեն տասնյակ տարիներ ասոցացվում է թմրանյութերի, մասնավորապես` կոկաինի հետ:
Պաբլո Էսկոբարին վերագրում են բավականին շատ բարձր տիտղոսներ և կոչումներ: Ահա դրանցից մի քանիսը` «հանցագործ-լեգենդ», «կոկաինի արքա», «համաշխարհային թմրավաճառ», «աշխարհի առաջին հանցագործ-միլիարդատեր» և այլն:

Պաբլո Էսկոբարի կյանքի կանոնները

  • Ես միշտ հավաստիացրել եմ` իմ հարստությունը կապված չէ թմրանյութերի հետ: Ես համեստ մարդ եմ, ով զբաղվում է ծաղիկների արտահանմամբ:
  • Նա, ով ասելիք ունի, միշտ լռում է:
  • Ես գիտեմ, որ որոշ մարդիկ չեն խրախուսում իմ կենսակերպը, բայց էլ ի՞նչ անեմ փողերիս հետ:
  • Սիրում եմ ցլերին, բայց ավելի շատ ավտոմեքենաներ եմ սիրում: Իմ ընտանիքում ընդհանրապես արագություն սիրում են: Օրինակ եղբայրս` Ռոբերտոն, շատ է սիրում հեծանիվներ, ուստի նրան եմ նվիրել հեծանիվներիս գործարանը: 
  • Այս կյանքում ամեն ինչին փոխարինող կգտնեմ, բացի կնոջիցս և երեխաներիցս:
  • Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի համար սուրբ է:
  • Ես միշտ վարվել եմ որպես խղճի մարդ, թեև ասում են, որ ես ահաբեկիչ եմ: Բայց ես համարում եմ, որ մարդ պարտավոր է պայքարել իր ընտանիքի և ունեցվածքի համար, և եթե դրա համար նրան զենք է անհրաժեշտ, թող այդպես լինի: Մի՞թե ես պետք է ինձ վերջին թուլամորթի պես պահեմ ու թողնեմ, որ ինչ-որ մեկը խլի իմ պատիվն ու արժանապատվությունը:
  • Երբեմն ինձ թվում է, որ շատ հեռու եմ գնացել իմ այս առևանգումներով և պայթյուններով:
  • Համարեք ինձ աստված, քանի որ եթե ինձ թվում է, որ ինչ-որ մեկը պիտի մահանա, նա մահանում է նույն օրը:Պաբլո Էսկոբար
  • Բոլոր սխալները չէ, որ կարող են ներվել:
  • Անգամ աստվածներն են երբեմն սխալվում:
  • Թագավոր ընդամենը մեկը կարող է լինել:
  • Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մոռանում, թե որքան շատ բան եմ արել աղքատների համար: Հիշում ե՞ք, որ ինձ Կոլումբիայի Ռոբին Հուդն էին անվանում: Ես հպարտանում եմ դրանով: Անգամ կառավարությունը չի կարող հերքել, որ ես ավելին եմ արել աղքատների համար, քան կառավարության բոլոր անդամներն իրենց խղճուկ կյանքի ընթացքում:
  • Ես նախընտրում եմ փտել կոլումբիական հողում, քան ապրել ամերիկյան բանտում:
  • Ամերիկան երկու հարյուր միլիոն ապուշներ են, որոնք ղեկավարվում են մեկ միլիոն հատուկ գործակալների կողմից:
  • Բոլոր կայսրությունները կառուցված են արյան և կրակի վրա:
  • Չկա ավելի սարսափելի բան, որքան իշխանության գլխին դնել անձնական խնդիրներ ունեցող մեկին:
  • Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի: Ամենակարևորն այն ճիշտ որոշելն է:
  • Փողը երբեք մաքուր չի լինում:Պաբլո Էսկոբար
  • Ես այսքան փող նրա համար չեմ վաստակել, որ աղքատ առնետի նման ապրեմ:
  • Տարեցտարի ավելի ու ավելի դժվար է կանխորոշել ապագան:
  • Սարսափելի հոգնել եմ թաքնվելուց և պայքարելուց:
  • Ոչ մեկի մի հավատա, հատկապես ինքդ քեզ:
  • Չկա ավելի թանկ բան, քան խոստումը, և չկա ավելի ամոթալի բան, քան այն չպահելը:
  • Թշնամիներին հաղթելու լավագույն մեթոդը նրանց չնկատելն է:
  • Ոչ ոք ինձ չի կարող բռնել: Այստեղից` ջունգլիներից, ես կարող եմ նրանց բոլորին սպանել: Ուստի ինչ էլ նրանք ձեռնարկեն, ձախողելու են:
  • Չի կարելի խաբել մահվան, սակայն կարելի է նրա հետ ընկերանալ:
  • Երբ մահացած ես լինում, վախենալու բան արդեն չես ունենում:
  • Երբեք չես իմանա, թե հրազենի որ գնդակից կմահանաս, չէ՞ որ դրանց վրա անուններ չեն գրվում: 
  • Ես այդքան էլ լավ չեմ գրում նամակներ: Այնքան եմ հոգնել այս հիմար տպագրական մեքենայից: Այն խենթացնում է ինձ: 
  • Ես ընդամենը ուզում է Կոլումբիան ավելի լավը դարձնել:
  • Քանի դեռ դրախտ գոյություն ունի, ես կարող եմ հույսս դրա վրա դնել:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries