A+ A A-

Կիրստեն Դանստ - Կուզեի ինչ-որ սուպերհերոսի դեր ունենալ

Կիրստեն ԴանստԺամանակակից աշխարհում շատ երիտասարդ աղջիկներ են նկարահանվում կինոյում, բայց քչերն են այնպես խաղում, ինչպես դա անում են պրոֆեսիոնալ դերասանները: Կիրստեն Դանստն այն դերասանուհիներից է, ով անգամ 11 տարեկանում է այնպես խաղացել, ինչպես դա կանեին իսկական դերասանները: Այն էլ այնպես, որ այդ դերի համար (խոսքը «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմի մասին է) Դանստը առաջադրվում է Ոսկե գլոբուսի: Ոչ պակաս հաջող էր նրա դերը Սարդ-մարդը ֆիլմում, որից հետո սկսվում է Կիրստեն Դանստի աստղային կարիերան:

Կիրստեն Դանստի կյանքի կանոնները

  • Ինչ էլ կարդաք ամսագրերում, մանկություն ես ունեցել եմ:
  • Կանգնեցնել ինձ հիմա նշանակում է զրկել ինձ նրանից, ինչ ցանկացել եմ ողջ կյանքս:
  • Պարտավոր ես սիրել նրանց, ում խաղում ես:
  • Չեմ սիրում, երբ ասում են, որ սցենարի մասին կարելի է դատել առաջին էջից: Ես պետք է գոնե քսան էջ կարդամ:
  • Տխուրն այն ժամանակ է, երբ մեկ օր տեսախցիկի առջև ես, մեկ րոպե` էկրանին:
  • Ես երբեք ավելորդ հարցեր չեմ տալիս:
  • Հիշում եմ, որ մանուկ հասակում հաճախ եմ արտասվել: Միայն այն պատճառով, որ փոքրիկ աղջիկ էի այս հսկայական աշխարհում:Կիրստեն Դանստ
  • Չեմ սիրում դեպրեսսիա: Երբ դեպրեսսիայի մեջ ես, շատ ես քնում և ալարում ես լոգանք ընդունել:
  • Ես երևի կտխրեի, եթե աշխարհի վերջի ժամանակ հասկանայի, որ միայնակ ու անզավակ եմ:
  • Ես չեմ ծխում և եթե ըստ սցենարի պետք է ծխեմ, միշտ խնդրում եմ, որպեսզի ինձ արհեստական ծխախոտ տան: Թմրանյութերի հարցում ամեն ինչ ավելի հեշտ է, որովհետև իրական թմրանյութ ոչ ոք չի էլ առաջարկում:
  • Երբեք այդքան չեմ ծիծաղել, որքան Կաննի կինոփառատոնի ժամանակ:
  • Ես երբեք տղամարդու պատճառով չեմ արտասվել: Ինչու՞ ժամանակ ծախսել այն մարդու վրա, ով ստիպում է քեզ արտասվել:
  • Ամեն կին կյանքում գոնե մեկ անգամ տանջվել է մի մարդու պատճառով, ով իրեն բացարձակ պետք չէ:
  • Չէի ցանկանա ամուսնանալ մեկի հետ, ով զբաղվում է նույն գործով, ինչ ես: Շատ կարևոր է, որ ամեն մեկը զբաղվի իր գործով:
  • Ես միշտ եմ աշխատում: Անգամ եթե մի ձեռքում թխվածքաբլիթ ոեմ բռնել, մյուսում` սուրճի բաժակ:
  • Սովորաբար այն պահին, երբ բոլորն ասում են` ինչ է, խենթացե՞լ ես, սկսում է ամենահետաքրքիրը:
  • Իմ մեջ չափից դուրս շատ ցասում կա, պարզապես ես դեռ երբեք թույլ չեմ տվել, որ այն դուրս գա:
  • Վամպիրների քաղաք. ահա Լոս-Անջելեսի լավագույն բնորոշումը:
  • Նախանձում եմ նրանց, ովքեր վախենում են ինքնաթիռներից: Չէ՞ որ դա փող տնտեսելու լավագույն մեթոդն է:
  • Բուսակերների մեջ ամենաշատը չեմ սիրում այն, որ իրենց թվում է, թե կառավարում են իրենց կյանքը:
  • Անմարդաբնակ կղզի գնալիս հետս փիսիկիս կվերցնեի: Նրա հետ չեմ ձանձրանա, իսկ եթե իսկապես սոված լինեմ, կուտեմ նրան:
  • Մարդ չի կարող ոչինչ չսիրել: Նա գոնե ինքն իրեն է սիրում:
  • Բոլորն են սխալներ գործում: Անգամ եթե իրենք իրենց ասում են, որ այդ պահից էլ ոչ մի սխալ չեն գործի:Կիրստեն Դանստ
  • Դերասանի մասնագիտությունը լավ է գոնե նրանով, որ դա լավագույն միջոցն է երեխաներին ցույց տալու, թե ինչպես ես մեծացել:
  • Թվում է, թե իմ տարիքի համար ես շատ մեծ եմ:
  • Ես չեմ փորձում սեքսուալ թվալ: Եթե բնությունից սեքսուալ ես, սեքսուալությունն առանց ոչ մի բանի էլ կերևա, իսկ եթե չէ, պետք չէ անգամ փորձել: 
  • Ամենից շատ ափսոսում եմ, որ «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում ստիպված էի համբուրել Բրեդ Պիտին:
  • Ես սիրում եմ Լոս-Անջելեսը, բայց չեմ ափսոսում, որ տեղափոխվել եմ Նյու Յորք: Այն քեզ անանունության զգացողություն է տալիս: Մարդիկ այստեղ թքած ունեն, թե ով ես դու: 
  • Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ կլինի, եթե Սարդ-մարդը մահանա:
  • Կուզեի ինչ-որ սուպերհերոսի դեր ունենալ: 
  • Շատերն են ասում, որ իրենց իդեալը Մադոննան կամ Ջուլիա Ռոբերտսն է: Բայց իմ իդեալը միշտ մայրս է եղել: Հենց ինքն է ինձ տարիներ շարունակ տարել նկարահանումների և հենց իր շնորհիվ եմ ես այսօր այստեղ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries