A+ A A-

Նոր տաղանդ Birdy

Նոր տաղանդ BirdyՈչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիայի երաժշտական մշակույթը համաշխարհային լսարանին հիասքանչ տաղանդներ է տալիս: Նրանք ինքնատիպ են, անմիջական և ոճային: Չհասցրեցին երաժշտասերները գնել Ադելի բոլոր սկավառակները, երբ հորիզոնում հայտնվեց նոր աստղիկ: Նրա անունն է Birdy: Այս նրբիկ բեմանունով 16-ամյա Ժասմին վան դեն Բոգարդը իր մաքուր ձայնով իրեն է սիրահարեցնում երաժշտությունից գոնե մի բան հասկացող մարդկանց:
Ժասմինը ծնվել է մի ընտանիքում, որտեղ դասական երաժշտությունն ուղեկցում էր տան անդամներին իրենց ամենօրյա կյանքում: Birdy-ի մայրը դաշնակահարուհի է: Վեցամյա տարիքից Ժասմինը նույնպես սկսել է դաշնամուր նվագել: Իսկ արդեն յոթ տարեկանից սկսել է վոկալ պարապել և ստեղծագործել:
Մեծ բեմին Birdy-ն հայտնվել է 2008 թվականին: Հենց այդ ժամանակ 12-ամյա աղջիկը որոշում է մասնակցել Open Mic UK մրցույթին, որտեղ կատարում է իր գրած So Be Free երգը: Պարզության, տաղանդի, ոչ մանկական
Նոր տաղանդ Birdy
 պրոֆեսիոնալության և երգելու անկրկնելի ձևի շնորհիվ նա դառնում է մրցույթի ֆավորիտը, իսկ հետո նաև հաղթողը: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Ժասմինի միակ և իրական առաքելությունը երգն է: Հաղթողին հնարավորություն էր տրվել ձայնագրել ստուդիական ալբոմ, ինչն էլ Birdy-ն արեց:
2011 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվում է Birdy-ի դեբյուտային սկավառակը: Աշխատանքը խորը և
 պրոֆեսիոնալ էր ստացվել: Այն բաղկացած է տասը հեղինակային երգերից, որոնք հատուկ վերաձայնագրվել են Birdy-ի կողմից: Երգերը պատկանում են Bon Iver, The xx, Cherry Ghost և այլ խմբերի: Ամեն սինգլը չնայած նուրբ մեղեդայնության և ինդի-ռոքի երանգներին, տարբեր կերպով բացահայտում է երգչուհու թարմ վոկալը:
«1901» երգը լսելիս վայելում ես Birdy-ի թեթև, բայց ինքնատիպ կատարումը, և երբեք չես կարող գուշակել, որ դա կատարում է 15-ամյա մի դեռահաս: Գեղեցիկ են նաև White Winter Hymnal և Young Blood երգերը, որոնք տարբերվում են իրենց թեմատիկայով: Երգերի մեծ մասն իհարկե սիրո մասին է: Birdy-ի գրած «Without A Word» երգը բացահայտում է հեղինակի անմեղ ու լուսավոր հոգին: «Without A Word» երգը համարվում է ալբոմի մարգարիտը:
Skinny Love երգը մաքուր ձայնի և դաշնամուրի թավշե հնչողության համադրություն է: Սկզբից այս ռոմանտիկ երգը դարձավ Արնախումի օրագրերը սերիալի սաունդթրեքը, ապա ընդգրկվում է Անգլիայի թոփ-20-ում: «Shelter» երգը նույնպես դառնում է Արնախումի օրագրերը սերիալի սաունդթրեքը, բայց նախկին սինգլի հաջողությունը չի ունենում:
Birdy-ն շարունակում է իր գեղեցիկ ու նրբիկ կարիերան, իսկ մեզ մնում է հիանալ աղջնակի տաղանդով:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries