A+ A A-

Էլայջա Վուդ

Ամերիկացի դերասան Էլայջա Վուդը ծնվել է 1981 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ-ի Սիդար-ՌափիդսԷլայջա Վուդ քաղաքում: Համաշխարհային ճանաչում ձեռք է բերել «Մատանիների տիրակալը» ֆիլմում Ֆրոդոյի դերակատարումից հետո:

Էլայջա Վուդի կյանքի կանոնները

  • Ողջույն, իմ անունն է Էլայջա Վուդ, և ես անհաջողակ եմ:
  • Ես աշխարհում ամենածեր երեսունմեկամյա դերասանն եմ:
  • Իմ անունը մի քանի բացատրություն ունի: Դրանցից ամենահայտնին «Աստծո առաքյալն» է, բայց ես նախընտրում եմ «ընտրյալը»:
  • Ես աշխատել եմ Սալմա Հայեքի և Բրուք Շիլդսի հետ: Ունեմ նրանց հեռախոսի համարները: Դուք կատեք ինձ, բայց ես նրանց երբեք չեմ զանգի:
  • Ես աստղ չեմ: Աստղը շիկացած գազային գունդ է:
  • Հոլիվուդի սահմաններից դուրս էլ են մարդիկ ապրում, բայց բոլորը չեն Հոլիվուդում այդպես մտածում:
  • Կինոյի ուժը սարսափելի է: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ Յան Մաքքելենին, իմ առաջ տեսնում եմ Գենդալֆին:
  • Երբ 1999 թվականին Պիտեր Ջեքսոնը հրավիրեց ինձ «Մատանիների տիրակալը» ֆիլմում նկարահանվելու, ես բառացիորեն համրացել էի և չէի կարողանում մի ամբողջ օր խոսել: Իսկ քույրս, ընդհակառակը, երջանկությունից վազվզում էր տանն ու բացականչում:
  • Թվում է, թե ես մեկն եմ այն սակավաթիվ մարդկանցից, ովքեր տեսել են, թե ինչպես է արտասվում Պիտեր Ջեքսոնը:
  • Տոլկիենի գրքերի ամենացնցող բանն այն է, որ անգամ ամենամեծ հաղթանակի պահի մեջ հսկայական ողբերգություն կա:
  • Նկարահանումներից հետո Ջեքսոնն իսկապես նվիրեց ինձ մատանին: Հիմա այն ինձ մոտ է, թեև չգիտեմ, թե կոնկրետ որտեղ է: Ես թաքցրել եմ այն, բայց ոչ մտադրված: Պարզապես դրել եմ տուփի մեջ ու ինչ-որ տեղ դրել:Էլայջա Վուդ
  • Կարող եք ինձ կոչել Ֆրոդո:
  • Կան մարդիկ, ովքեր մեծացել են կինոյի վրա, և կան մարդիկ, ովքեր մեծացել են գրքերի վրա: Ես մեծացել եմ երաժշտության վրա:
  • Պետք է նախաձեռնել միայն այն, ինչ վախեցնում է քեզ:
  • Եթե ես դերասան չլինեի, գաղտնի գործակալ կլինեի:
  • Ամենատարօրինակ բանը, որ կինոն ինձ տվել է, այն է, որ ես կարող եմ ազդել մարդկանց կարծիքի վրա: Բայց ես այդպես էլ չսովորեցի օգտվել դրանից, քանի որ վստահ չեմ, որ դրանից ընդհանրապես պետք է օգտվել:
  • Երբեմն ինչ-որ մեծ բանի մաս լինելն ավելի լավ է, քան պարզապես մեծ լինելը:
  • Ոչ մի պլան չունենալն էլ պլան է:
  • Մարդիկ չափազանց շատ ժամանակ են ծախսում նրա վրա, որ մյուսներից լավը լինեն:
  • Շատ հեշտ է ինչ-որ մեկին ինչ-որ բանում գերազանցել: Շատ դժվար է ինչ-որ բան հաղթահարել ինքդ քո մեջ:
  • Պետք չի գաղափարները շփոթել դրանցմեկնաբանությունների հետ:
  • Ես նորմալ մարդիկ եմ: Ցավոք նորմալ բառը հիմա այնքան ծեծված է, որ թվում է, թե նորմալ լինելն անհարմար է:
  • Ամենասարսափելի ցավը, որ երբևէ զգացել եմ, դաջվածքս անելիս է եղել:
  • Երբեք չեմ մտածել, թե ինչ են նվագելու թաղմանս: Գուցե Zombies խմբի ինչ-որ երգ, կամ էլ Beach Boys-ի Good vibrations երգը: Բայց թվում է, թե դա չափից դուրս լավատեսական կլինի:
  • Ջազը աղջկան անկողին պառկեցնելու չափազանց հին մեթոդ է: Փորձեք Massive Attack-ի Blue Lines-ը:
  • Երազանքները հաճախ իրականանում են, այնպես որ երազիր ամենաանհավանականի մասին:
  • Ես հաջողակ եմ. երբեք ստիպված չեմ եղել աշխատել նրանց հետ, ում տանել չեմ կարողանում:
  • Չի լինում լավ ծխախոտ:
  • Ես երբեք չեմ խոսել շների հետ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries