A+ A A-

Իրինա Շեյք

Իրինա ՇեյքԱյս աղջիկը, ով ծնվել է Բաշկորտոստանի Բայմակ քաղաքում` շատ աղքատ ընտանիքում, կարճ ժամանակում հասցրել է դառնալ աշխարհի ամենապահանջված թոփ-մոդելներից մեկը և գրավել Ռեալի և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կրիստիանու Ռոնալդուի սիրտը: Դիմավորեք` Իրինա Շեյք: Այսօր նա կխոսի իր կյանքի, գեղեցկության, նորաձևության, գնումների և սիրո մասին:

Կենսակերպի մասին

Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Էլ նկարահանումներ Վեգասում և Մեխիկոյում, էլ Օսկարի մրցանակաբաշխություն: Նյու-Յորքում ընդհանրապես խելահեղ գրաֆիկ ունեմ. օրական 5-6 գործնական հանդիպում դիզայներների, ոճաբանների, գործակալների և այլ մարդկանց հետ: Առավոտը սկսվում է հեռախոսազանգերից, հետո գործեր, քնում եմ շատ ուշ: Սիրում եմ աշխատել առանց հանգստյան օրերի, այդպես ինձ օգտակար եմ զգում: Չեմ կարող առանց աշխատանք նստել: Բայց եթե ազատ ժամ եմ ունենում, քնում եմ, կարդում և շփվում ընկերներիս հետ: Հայրս մահացել է, երբ 14 տարեկան էի. այդ ժամանակից մայրս երկու տեղ էր աշխատում: Ինձ համար միշտ կարևոր է եղել անել ամենը, որպեսզի հարազատներս հպարտանան ինձնով: Ես աշխատում եմ հանուն նրանց: Ինձ համար մեծ պատիվ է «Помоги» բարեգործական հիմնադրամի դեմքը լինել: «Помоги»-ն անում է հնարավոր ամեն ինչ հիվանդ երեխաներին բուժելու համար: Հիմա պատրաստվում եմ նկարահանվել ամսագրերի շապիկների համար և շրջագայության գնալ Intimissimi ընկերության հետ, որի հետ արդեն հինգ տարի է աշխատում եմ:Իրինա Շեյք

Գեղեցկության մասին

Իհարկե ես հեռու եմ կատարելությունից: Ես այն մարդկանցից եմ, ով վստահ է, որ որոշակի ջանք գործադրելուց հետո կարող է լինել ավելի լավը: Բայց ես երբեք չեմ համաձայնի պլաստիկ վիրահատություն անել: Սպորտն ու ծանրաբեռնվածությունն են դեպի գեղեցկություն տանող առողջ ճանապարհը: Ես ապրում եմ Գուդզոնյան գետի մոտ և ամռանն առիթը բաց չեմ թողնում գետի երկայնքով վազելու: Ձմռանը մարզասրահ եմ գնում կամ մարզիչն է գալիս իմ տուն: Երբ պետք է ազատվեմ սթրեսից, մենք բոքս ենք պարապում: Իսկ սովորաբար` պիլատես: Երբեմն զգում եմ, որ պետք է ավելի շատ մարզվեմ: Շատ քննադատաբար եմ մոտենում ինձ, և դժվար թե գա այնպիսի պահ, երբ մարմնիս ամեն մաս հավանեմ: Դրա հետ մեկտեղ ես ամեն ինչ էլ ուտում եմ: Իմ գրաֆիկն այնպիսին է, որ թույլ չի տալիս նորմալ սնվել: Անընդհատ տեղափոխությունների ու թռիչքների մեջ եմ, բայց ամեն դեպքում աշխատում եմ առողջ սնվել ու սպորտով զբաղվել: Մարզումների ժամանակ սիրում եմ լսել հիփ-հոփ և R&B, հիմնականում` Կանյե Ուեստ, Ջեյ Զի, Քրիս Բրաուն: Կոսմետիկա ընդհանրապես չեմ օգտագործում, եթե ստիպված եմ պարզապես տնից դուրս գալ: Անգամ շրթունքների փայլ չեմ օգտագործում, բայց մաշկիս հետևում եմ. օրական երեք անգամ լվացվում եմ: Ընտրում եմ միայն բնական կոսմետիկա, առանց քիմիայի: Եթե գիշերը չեմ հասցնում բավարար քնել, դեմքս սառույցով մաքրում եմ: Իրինա Շեյք

Նորաձևության և շոփինգի մասին

Նյու-Յորքի ամեն անկյունում հիանալի ռեստորաններ կան: Իմ սիրելիները երկուսն են` Nobu և Cipriani, իսկ գիշերային ակումբներ չեմ գնում: Օնլայն գնումներ չեմ անում, որովհետև սիրում եմ ամեն ինչ շոշափել, ուսումնասիրել: Ամենից շատ սիրում եմ վինտաժային հագուստով խանութներ: Սիրում եմ խառնել տարբեր բրենդներ, խենթանում եմ զարդերի համար: Նախընտրում եմ լակոնիկ և վերջնական տեսք ունենալ: Երբեք մի քանի շերտ հագուստ չեմ կրում, քանի որ դա հաճախ էժանագին տեսք է տալիս: Իսկ ընդհանրապես ինքնազգացողությունս կախված չէ հագուստից: Անգամ սպորտային շորերով ես ինքնավստահ եմ:

Սիրո մասին

Սերն ի՞նձ համար: Առաջին հերթին դա սեր է ծնողների և հարազատների հանդեպ: Դա է, թերևս, կյանքի իմաստը:

Բլից-հարցում

Ես ինձ սեքսուալ եմ զգում...
Ցանկացած հագուստով:
Մարմնիս ամենասիրելի մասը...
Չեմ կարող ընտրել մեկը: Ես չեմ ամաչում իմ մարմնից:
Եթե մոդել չլինեի, կլինեի...
Վստահ չեմ: Երևի գրականության կամ երաժշտության ուսուցչուհի:
Հոգնել եմ, որ մարդիկ համարում են, թե...
Բոլոր մոդելներն հիմար են ու ընդհանրապես հաց չեն ուտում:
Հանգստանալու համար ինձ բավական է...
Գնալ սպա սրահ կամ զբոսնել շանս` Ցեզարի հետ:
Խնամքի վերաբերյալ լավագույն խորհուրդ, որ երբևէ տվել են ինձ... 
Հեռու մնա արևից, շատ ջուր խմիր և երջանիկ եղիր. գեղեցկությունը ներսից է գալիս:
Ես վախենում եմ...
Հետաքրքրասեր մարդկանցից: 
Առաջին ժամադրությանը տղամարդը...
Պետք է գա ծաղկեփնջով:
Կզարմանաք, բայց ես երբեք...
Մոտոցիկլետ չեմ նստել:
Իրինա Շեյք 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries