A+ A A-

Վին Դիզել

Վին Դիզել«Անում եմ ամեն ինչ, թեկուզ այն քչով, ինչ ունեմ»,- իր մասին ասում է երկումետրանոց ճաղատ հսկան: Նրան նայելիս մտածում ես, որ նա միայն բռունցքները թափ տալ ու սպորտային ավտոմեքենաներ վարել գիտի: Բայց եթե նրան այդպես են ուզում տեսնել ու սիրել, ապա Վին Դիզելը համաձայն է «վատ տղա» համարվել: 
1967 թվականի հուլիսի 18-ին լույս աշխարհ եկան զույգ եղբայրներ: Նրանք այդպես էլ չիմացան, թե ով էր իրենց հայրը: Էքստրավագանտ մայրը միայնակ էր մեծացնում զավակներին: Ընտանիքն ապրում էր Նյու-Յորքի բազմաբնակարան շենքերից մեկում, որ ավելի շատ հանրակացարան էր հիշեցնում: Մարկ և Փոլ Վինսենտները մեծանում էին արվարձանների մարդկանց հոգեբանությամբ:
Երեք տարեկանում Մարկն առաջին անգամ հետաքրքրություն ցուցաբերեց դեպի արվեստը. եկեղեցական ելույթի ժամանակ նա սլացավ դեպի բեմ, որպեսզի օգնի կատարողներին: Այդ ժամանակ մայրը հասցրեց կանգնեցնել որդուն, բայց հետագայում չէր սահմանափակում դեպի գեղեցիկը որդու ձգտումները: Երեխաների խորթ հայրը, ով դերասանական արվեստ էր դասավանդում, նույնպես խրախուսում էր Մարկին. երկվորյակները գնում էին կինո և թատրոն, թեև փողոցն իր հերթին նրանց այլ դաստիարակություն էր տալիս:
Ութ տարեկանում Մարկը հուլիգանություններ էր անում փոքրիկ հանցախմբի կազմում: Տղաները խանութներ էին թալանում, սքեյթ էին քշում, մի անգամ էլ թատրոնի շենք էին ներխուժել: Այդ անգամ հանցախմբին բռնում են, և բոլորը, Մարկից բացի, հասցնում են թաքնվել: Մարկը բեմին կանգնած սպասում էր, մինչև ադմինիստրատորը ոստիկանություն էր զանգում: Եվ որքան էր նա զարմացել, երբ քարոզ կարդալու փոխարեն նրան առաջարկում են մասնակցել ներկայացման փորձին: «Փոքրիկ սատանան» շատ էր դուր եկել ադմինիստրատորին: Ամեն ներկայացման համար նրան 20-ական դոլար էին տալիս, իսկ դա ահռելի հարստություն էր փոքրիկ տղայի համար: Առաջին իսկ ներկայացումից հետո Մարկը երազում էր դերասանի կարիերայի մասին: 
Դպրոցում Մարկին «որդ» էին ասում մեծ հասակի և նիհարության պատճառով: Նա ուզում էր նմանվել եղբորը, ով պարահրապարակների աստղն ու աղջիկների սիրելին էր, բայց չէր կարող միշտ խաղալ այդ դերը: Բեմին նա ամեն դժվարության հախից գալիս էր, իսկ իրական կյանքում սովորական, ամաչկոտ տղա էր: Նա երբեք չէր մոտենա երկարոտն շիկահերի, ում երկար ժամանակ սիրում էր, ուստի որոշում է փոխվել: Նա ցանկանում էր լիարժեք ապրել թատրոնի սահմաններից դուրս: Շարունակելով խաղալ ու սովորել` Մարկը ժամանակ էր գտնում մարզասրահ հաճախելու համար և 17 տարեկանում արդեն բոլոր առումներով անցել էր եղբորը:
Թատրոնի աշխատանքը նրան որոշակի եկամուտ էր ապահովում, բացի այդ նա աշխատանք էր գտել գիշերային ակումբներից մեկում: «Աշխատանքային ժամերին ես հիմնականում կռվում էի ու ծանոթանում աղջիկների հետ, իսկ հանգստի ժամին պարում և… ծանոթանում աղջիկների հետ»,- պատմում է Դիզելը:
Սկզբից տղան հաճախ տուն էր վերադառնում կապտուկներով, բայց ժամանակի հետ ինքնավստահություն է ձեռք բերում: Նա սովորեց առանց բռունցքների ուժ գործադրելու մարդկանց իրենց տեղը դնել: «Ես դա մեր Մարկը, ով վախենում էր գիշերն ուշ փողոց դուրս գալ»,- զարմանքով ասում էր մայրը: Նոր մարմնին և կենսակերպին չէր սազում հին անունը` Մարկ Վինսենտ: Դրան փոխարինելու եկավ նորը` Վին Դիզել:Վին Դիզել
Ի տարբերություն շատ հասակակիցների` Վինը չթողեց բեմը հանուն գովազդի: Խորթ հոր խորհրդով` նա ընդունվեց Հանթեր-քոլեջ, որտեղ ուսումնասիրեց անգլիական դասական գրականություն: Նա պատրաստվում էր ինքը գրել իր սցենարներն ու երեք տարի անց թողեց քոլեջը, որպեսզի գրավի Լոս-Անջելեսը: Գործակալները Վինին չհավանեցին. նրա պես շատերը կային Հոլիվուդում, իսկ պրոդյուսերները հետաքրքրված չէին նրա նախագծերով: Տղան բազմաթիվ պարտքերի մեջ էր, ուստի ստիպված հետաձգեց երազանքների իրականացումը: Նա սկսեց զբաղվել հեռուստախանութի վաճառքներով, մեծ փողեր վաստակել և հանկարծ գիտակցեց, որ աշխատանքը սպանում է իր ապագան: Այդ ժամանակ նա վերադարձավ Նյու-Յորք:
Ծնողներն աջակցեցին Վինին: Մայրը հավատում էր, որ հաջողությունը մի օր իր որդուն էլ կժպտա: Գուցե հենց մոր հավատն էր, որ օգնեց որդուն: Մայրը որդուն էր նվիրել «Ինչպես հին ավտոմեքենայի գնով նկարել ֆիլմ» վերնագրով մի հետաքրքիր գիրք, որի շնորհիվ Վինը երեք օրում արթ-հաուս ոճում մի ֆիլմ նկարեց, որտեղ ինքն էլ հենց գլխավոր դերում էր: «Բազմադեմը» ֆիլմը հայտնվեց Կաննի կինոփառատոնին և ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից: Երիտասարդ ռեժիսորը մի քանի մրցանակ ստացավ, որոնցից լավագույնը «անցագիր» էր դեպի Հոլիվուդ:
Վինին նկատեց Սթիվեն Սպիլբերգն ու հրավիրեց «Շարքային Ռայանի փրկությունը» ֆիլմի նկարահանումներին: Դերն էպիզոդիկ էր, սակայն գրված էր հենց իր համար: Ռեժիսորները նկատեցին նոր դեմքը, իսկ ոմանք նաև նոր ձայնը: Վինին շուտով հրավիրում են «Մետաղյա հսկան» մուլտֆիլմի ձայնագրման աշխատանքներին: Պրոդյուսերների առջև բացվեց նոր տաղանդ` Վին Դիզել:
Վինն իրենց համար Տերմինատորի նման մեկն էր, միայն թե ավելի խորն ու զգացմունքային: 2000 թվականից Վին Դիզելը դարձավ Հոլիվուդի ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը. այժմ նրա հոնորարները 20 միլիոն դոլարից ավել են, իսկ ինքը` դերասանը, միլիոնավոր կանանց համար տղամարդու իդեալ է` տաղանդավոր, տղամարդկային ու գեղեցիկ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries