A+ A A-

Ագաթա Քրիստի. «Փորձիր ամեն ինչ, թեկուզ մի անգամ»

Ագաթա Քրիստի1926 թվականի դեկտեմբերի 4-ի ցրտաշունչ մի առավոտ Բերքշիր կոմսության ճամփեզրին մի դատարկ ավտոմեքենա գտան, որտեղ տիկին Քրիստիի անունով փաստաթղթերից բացի ոչինչ չկար: Պարոն  Քրիստիի հանդեպ մեղադրանք հարուցվեց կնոջ սպանության գործում… Ոչ, սա հայտնի գրողի հերթական դետեկտիվի սևագիրը չէ, սա նրա կյանքի իրական դրվագն է:

1890 թվականի սեպտեմբերի 15-ին Միլլերների ընտանիքում ծնվեց երրորդ երեխան` Ագաթա-Մարթա-Կլարիսան: Առանձնակի գեղեցկությամբ աղջիկը չէր տարբերվում, փոխարենն իր տարիքի համեմատ բավականին խելացի էր: Նա մշտապես ինչ-որ խաղեր ու չարություններ էր հորինում ընկերուհիների և ընտանիքի անդամների համար:
Մեծանալով Ագաթան խաղերից անցավ գործերի: Նրա նշանաբանն էր. «Փորձիր ամեն ինչ , թեկուզ մի անգամ»: Ինչ ասես նա չէր անում. էլ ձի էր հեծնում, էլ ավտոմեքենա վարում, անգամ ինքնաթիռ վարում: XX դարի սկզբին ավիացիան ամենատարածված զբաղմունքն էր, իսկ օդաչուներն իրենց ժամանակի իսկական հերոսներն էին: Իր հերոսին հանդիպեց նաև քսաներկուամյա Ագաթան:
Արչիբալդ Քրիստին բարձրահասակ, կապուտաչյա շիկահեր տղամարդ էր: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա գնաց պաշտպանելու հայրենիքը: Ագաթան խոստացավ սպասել նրան և որպեսզի ավելի մոտ լինի պատերազմին, ինքն էլ գնաց աշխատելու հիվանդանոցում: Այնտեղ Ագաթան առաջին անգամ բախվեց մահվան հետ: Նա հասկացավ, թե ինչ բան է սանիտարուհու ֆիզիկական աշխատանքը, դայակի համբերատարությունը, բուժքրոջ ուշադրությունը, ծանոթացավ բազմաթիվ դեղերի, թմրանյութերի և թույների հետ: Հենց այդ ժամանակ էլ նրա մտքում ծնվեցին Էրկյուլ Պուարոյի և միսս Մարփլի կերպարները:
1915 թվականին Ագաթայի սիրելի Արչին վերադարձավ, և սիրահարները պսակադրվեցին: Այդ ժամանակ էլ Ագաթա Միլլերը դարձավ Ագաթա Քրիստի: Նորապսակները մեղրամիս որպես այդպիսին չունեցան: Հարսանիքից մի քանի օր անց Արչին կրկին գնաց պատերազմ: Իսկ տիկին Կրիստիի համար սկսվեց տարիներ տևող տառապալի սպասումը: Ծանր մտքերից շեղվելու համար Ագաթան սկսեց գրել: Նրա մտքում միայն դետեկտիվ պատմություններ էին պտտվում: Եվ չնայած հրատարակությունները հերթով մերժում էին Կրիստիի գործերը, նա շարունակում էր գիշերներ շարունակ գրել: Նա պարզապես չէր կարողանում կանգ առնել:
Վերջապես պատերազմն ավարտվեց: Եվ Արչիբալդը վերադարձավ տուն: Ագաթան պետք է սկզբից ստեղծեր ընտանեկան օջախ: Շուտով ամուսինները դուստր են ունենում: Չնայած Ագաթան երկու երեխա ուներ, քանի որ ամուսինը պատերազմի ժամանակ վատ սնունդով վնասել էր ստամոքսը և հատուկ խնամք էր պահանջում: Ագաթան ինքն էր պատրաստում դիետիկ սնունդ և կերակրում ամուսնուն` մշտապես հանդուրժելով նրա փնթփնթոցները և կարծես մոռանալով գրելու իր երազանքի մասին: Նախկին Ագաթայից ոչինչ չէր մնացել: Նա ինքը չէր գիտակցում իր հետ կատարվող փոփոխությունները: Մի-փոքր էլ, և տիկին Կրիստին կվերածվեր տնային դայակի, ում հետաքրքրությունները սահմանափակվում էին ամուսնու խնամքով:
Եվ այստեղ բախտը ժպտում է Ագաթային. ամուսնուն ուղարկում են հեռավոր գործուղման: Ոչ, Ագաթան տանըԱգաթա Քրիստի չի մնում. նա ամուսնու հետ ճանապարհն է ընկնում և այդպես իրականացնում իր վաղեմի երազանքը` զգալ, թե ինչ բան է իսկական արկածը: Այն, ինչ ինքը տեսնում էր` նոր երկրներ, մարդիկ, սովորույթներ և բարքեր, գրի էին առնվում օրագրում, ապա վերածվում նորանոր դետեկտիվների: Եվ վերջապես հայտնվում է մի հրատարակչություն, որ համաձայնում է տպագրել անգլիացի տնային տնտեսուհու գրածները: Ինչպես գուշակում եք` հաջողությունն իրեն սպասել չտվեց: Ողջ աշխարհը սկսեց կարդալ Ագաթա Քրիստիի դետեկտիվները: Այդ ժամանակ Ագաթային թվում էր, թե կյանքը հիասքանչ է` սիրելի ամուսին, դուստր, հաջողություն աշխատանքում, ճանապարհորդություն: Սավառնելով երջանկության երկինքներում` Ագաթան չէր նկատում, որ ամուսինը վաղուց այնտեղ չէր: Նա, ինչպես հարիր է անգլիացի ջենթլմենին, տարված էր գոլֆով, սակայն ինչպես պարզվես` գոլֆի ակումբ գնալու պատճառը ոչ թե խաղն էր, այլ ոմն օրիորդ Նենսի Նիլը: Ագաթան չէր կարող հավատալ, որ ամուսինը, ում նա նվիրել էր իր կյանքը, կարող է դավաճանել իրեն, սակայն ամուսինը չէր հերքում այդ փաստը: Նա անկեղծորեն խոստովանեց, որ խենթանում է երիտասարդ ու անհոգ Նենսիի համար, սակայն ամուսնալուծվել չի պատրաստվում:
Աշխարհը փուլ եկավ տիկին Կրիստիի համար: Առանց որևէ բան ասելու նա դուրս եկավ տանից, նստեց մեքենա ու գնաց: Տաս օր շարունակ երկրի լավագույն խուզարկուները փնտրում էին նրան, հազարավոր կամավորներ օրերով փնտրում էին անտառներում ու ճահիճներում իրենց սիրելի գրողին: Ագաթայի նկարները թերթերի շապիկներն էին, խոստումնալից գումար էր սպասվում նրան, ով կհայտներ գրողի գտնվելու վայրը: Մի փաստարկը հաջորդում էր մյուսին. Ագաթա Քրիստին ինքնասպան է եղել, նրան սպանել է ամուսինը, իսկ գուցե ամուսնու սիրուհին: Հասարակությունն արդեն սկսել էր մեղադրել ոստիկանությանը ոչ կոմպետենտ վարքի համար, երբ հանկարծ հյուրանոցներից մեկում երաժիշտները նկատում են երիտասարդ կնոջ, ով շատ կրքոտ պարում էր պարահրապարակում: Դա հենց Ագաթա Քրիստին էր, ով ավտովթարից հետո հիշում էր միայն իր անունը: Արդյոք ճիշտ էր նա ասում, թե ոչ, ոչ ոք չկարողացավ իմանալ, սակայն շուտով նա ամուսնալուծվեց:
Ագաթան խորը դեպրեսիայի մեջ էր: Նա անգամ ստիպված էր դիմել հոգեբանի օգնությանը: Նրան խորհուրդ տվեցին ցրվել, օրինակ գնալ ճանապարհորդության: Հենց այդ ճանապարհորդության ժամանակ Ագաթան ծանոթանում է հնաբան Մաքս Մելոուենի հետ, ով վաղուց սիրահարված էր հայտնի գրողին: Շուտով նրանք ամուսնանում են, և ինչպես հեքիաթներում է լինում, ապրում երջանիկ, մինչև մահը չի բաժանում նրանց:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries