A+ A A-

Էվանջելին Լիլի. ես սովորական կին եմ

Էվանջելին Լիլի«Կորուսյալները» սերիալում հմայիչ հանցագործուհի Քեյթ Օսթինի դերը կանադացի դերասանուհի Էվանջելին Լիլիին իսկական աստղ դարձրեց: Սակայն հանկարծակի փառքը ոչ մի կերպ չազդեց նրա բնավորության վրա. նա նույն հասարակ աղջիկն է, որ մյուսներից ոչ լավն է, ոչ էլ վատը:
Էվանջելին Լիլին ծնվել է Կանադայում: Հայրը տնտեսագիտության դասախոս էր, մայրը` տիեզերական խորհրդատու: Էվիից բացի տանը ևս երկու դուստր կար: Աղջիկներին շատ խիստ դաստիարակություն է տրվում: 14 տարեկանից Էվին երեխաներին օգնող տարբեր կազմակերպություններում կամավոր էր աշխատում, իսկ 18 տարեկանում աղջնակը միսիոներական խմբի կազմով ուղևորվում է ֆիլիպինյան ջունգլիներ: 
Ուսանողական տարիներին Լիլին իսկապես մեծ պլաններ ուներ ապագայի համար. նա սովորում էր միջազգային հարաբերութունների ֆակուլտետում, պատրաստվում էր գիտական կոչում ստանալ և դառնալ միսիոներ: Ուսման վարձը տալու համար Լիլին տարբեր աշխատանքներ էր անում: Մի անգամ փողոցում նրան է մոտենում մոդելային գործակալության մի ներկայացուցիչ և նրան պայմանագիր առաջարկում: Երիտասարդ Լիլին մոդելի կարիերայի մասին երբեք չէր էլ մտածել: Սակայն նա գումարի կարիք ուներ: Վեց ամիս անց նա արդեն նկարահանվում էր գովազդում: «Այդ ժամանակ ես ատում էի այն, ինչ անում էի»,- խոստովանում է նա: Գործակալության հետ պայմանագիր կնքելուց հետո Լիլին տեղափոխվում է Վանկուվեր, որտեղ սկսում է մասնակցել նորաձևության ցուցադրությունների: Որոշ ժամանակ անց Լիլին արդեն դերասանական արվեստի դասեր էր առնում և մասնակցում լսումների: Արդյունքում 2003 թվականին նա հայտնվում է «Ֆրեդդին Ջեյսոնի դեմ» ֆիլմում: 2004 թվականին նա մասնակցում է «Թագավորական հիվանդանոց» սերիալի նկարահանումներին: Ապա հայտնվում է «Կորուսյալները» սերիալի փորձերին: Այդ ժամանակ նա շատ բանի հույս չուներ, պարզապես ակնկալում էր գոնե փոքր դեր ստանալ: Սակայն սերիալի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը Էվանջելինային գլխավոր դեր է առաջարկում:Էվանջելին Լիլի
Երկար ժամանակ Էվին կասկածում էր դերասանուհի դառնալու իր որոշման վրա: Բայց Մեթյու Ֆոքսի հետ առաջին մի քանի դուբլերից հետո նա հասկանում է, որ խաղընկերոջ հարցում բախտը բերել է: Աբրամսը հիշում է, որ առաջին սեզոնում Էվիի անփորձությունը շատ էր ազդում իր աշխատանքի ոճի վրա. դերասանուհին տանը պարապում էր տեսարանները, իսկ հետո մեծ անակնկալի էր գալիս, երբ խաղահրապարակում դերասաններն այլ լուծումներ էին գտնում: 
Երկրորդ սեզոնին Լիլին արդեն լավ պատրաստված դերասանուհի էր: Մինչև սերիալի վերջին սերիան նա պահպանեց իր դիրքն ու մնաց սիրելի հերոս բոլորիս համար:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, Էվին ասում է. «Եթե ես ինչ-որ մեկի հետ հանդիպում եմ, ապա դա երկար է և հիմնավոր: Ոչ մի պատահական կապ: Կան տղամարդիկ, ովքեր գրավում են ինձ, բայց անկեղծ ասած ինձ իսկապես դուր եկող տղամարդկանց ես հանդիպում եմ մոտ հինգ տարին մեկ անգամ: Սիրում եմ իրենք իրենց վրա ծիծաղել կարողացող մարդկանց»:Էվանջելին Լիլի
Լիլին առաջին անգամ ամուսնացել էր կանադացի հոկեիստ Մուրրի Հորնի հետ, սակայն 2004 թվականին նկարահանման հրապարակում սիրահարվում է դերասան Դոմինիկ Մոնագանին, ով «Կորուսյալները»  սերիալում կատարում էր Չառլիի դերը: Լիլին լքում է ամուսնուն և նշանադրվում Դոմինիկի հետ: Նրանց հարաբերությունները տևում են երեք տարի, սակայն հարսանիք այդպես էլ չեղավ: Զույգը բաժանվեց 2007 թվականին: Հետո Լիլին սկսում է հանդիպել Նորմալ Կալիի հետ, ում 2011 թվականին որդի է պարգևում:
Այժմ 32-ամյա Էվանջելինա Լիլին հստակ գիտի, թե ով է նա և ինչ է ուզում: Շատերն են ասում, որ նա նման է սերիալի իր հերոսուհուն, իսկ նա ասում է. «Ես բնավ չեմ ուզում խորհրդավոր լինել: Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ ես սովորական կին եմ»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries