A+ A A-

Զինեդին Զիդան

Զինեդին ԶիդանԶինեդին Զիդանը ծնվել է Ֆրանսիայում` ալժիրցի փախստականների ընտանիքում: Երբ նա երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, ապա Մարսել: Զիդանի առաջին գնդակը պլաստմասե շիշն էր: Չնայած փոքրիկ Զինեդինը հետաքրքրվում էր նաև ձյուդոյով և հեծանիվներով, նրա տաղանդն արտահայտվում է հենց ֆուտբոլում: Խաղալ սկսել է բակի ընկերների հետ: Զիդանի մայրը հետագայում հիշում էր. «Դպրոցից տուն գալուն պես նա նետում էր պայուսակը, վերցնում գնդակն ու դուրս վազում ֆուտբոլ խաղալու: Նրան արգելում էի շատ հեռու գնալ, ուստի շատ հաճախ տանն էր խաղում, մենք էլ անդադար ջահեր էինք փոխում»:
Զիդանի ընտանիքը մեծ էր ու աղքատ: Հոր վաստակածը գնում էր միայն ամենանհրաժեշտ իրեր գնելուն: Ուստի հայրն այդքան էլ դեմ չէր, երբ Կանն թիմի մարզիչներից մեկը, նկատելով փոքրիկ Զիդանին, առաջարկեց որդուն իր թիմ վերցնել: Նա խոստացավ ծնողներին, որ Զինեդինը լավ պայմաններում կապրի և լավ կրթություն կստանա, սակայն ուսումը դեռահասին այդքան էլ դուր չեկավ: Փոխարենը 14 տարեկանում նա ստորագրեց իր առաջին պայմանագիրը: Դա 1987 թվականն էր: Հենց այդ ժամանակ Զինեդինը տեղափոխվեց Կանն քաղաք, որպեսզի այնտեղից էլ շարունակի իր ֆուտբոլային կարիերան: Նա տեղավորվեց Էլինո ընտանիքում, որտեղ նրանից բացի ապրում էր Կաննի ևս մեկ անդամ` Ամադեյը: Ընտանիքն ապրում էր Կաննի մոտ` Պեգոմա գյուղում: Մարզումներից տուն վերադառնալով Զինեդինը ընտանիքի տղաների և Ամադեյի հետ ֆուտբոլային մրցումներ էր կազմակերպում:
Դրանից հետո Զիդանը տեղափոխվեց Միմոն հանրակացարան, որը գտնվում էր Կաննի կենտրոնում: Զիդանը հայտնի էր Ֆրանսիայի գրեթե բոլոր թիմերում: Նրա անունը շատ էր շրջանառվում մարզիչների շրջանում: Բացի այդ` Զիդանը մշտապես աշխատում էր իր վրա:Զինեդին Զիդան
Մուտքը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ տեղի ունեցավ 1989 թվականի մայիսի 20-ին: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր: Այդ խաղի համար նա ստացավ 6000 ֆրանկ, որոնցով նվերներ գնեց ընտանիքի համար: Առաջին գոլը խփել է 1991 թվականի փետրվարի 8-ին: 1992 թվականին նա լքում է Կաննի թիմը: Բորդո թիմի մարզիչը` Ռոլլան Կուրբիսն ամեն ինչ արեց, որպեսզի տաղանդավոր կիսապաշտպանին իր թիմ բերի: Առաջին իսկ սեզոնին Զիդանը 10 գոլ խփեց` դառնալով թիմի լավագույն խաղացողը:
Շուտով Զինեդինը գրավում է ավելի հեղինակավոր թիմին` Յուվենտուսին: Այդպես 1996 թվականին նա ընդգրկվում է թիմի կազմում, ինչից սկսվում են նրա ֆուտբոլային հաղթանակները: 1997 թվականին Յուվենտուսը դառնում է Իտալիայի չեմպիոն: 1998-ին Զիդանը հռչակվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 2001 թվականին Զիդանը պայմանագիր է կնքում Մադրիդի Ռեալ թիմի հետ և տեղափոխվում այնտեղ: Դրա համար նա ստանում է ռեկորդային 75 միլիոն դոլար: Ռեալում Զիդանն անմիջապես դառնում է թիմի առաջնորդ` դառնալով աստղային վեցնյակի անդամներից մեկը (Զիդան, Ֆիգու, Ռոնալդո, Բեքհեմ, Ռոբերտո Կառլոս, Ռաուլ):
1994 թվականի օգոստոսի 17-ին Զիդանն առաջին անգամ հագնում է Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը: Դեբյուտը պարզապես ֆանտաստիկ էր: Ֆրանսիան հասնում է մինչև կիսաեզրափակիչ` զիջելով Չեխիային, սակայն երկու տարի անց ընտանեկան չեմպիոնատի ժամանակ Ֆրանսիան ստանում է ոսկի` շնորհիվ Զիդանի երկու հիասքանչ գոլի:
2006 թվականին` աշխարհի չեմպիոնատի ժամանակ, Իտալիայի հետ խաղի ժամանակ Զիդանի հիանալի գոլից հետո խաղը չեղյալ է համարվում, քանի որ Զիդանը հարվածել էր Մարկո Մատերիացցիին: Ֆրանսիայի թիմի կապիտանը ենթարվեց իտալացի պաշտպան Մատերիացցիի սադրանքին, ով հայտնի էր դաշտում իր ոչ վայել պահվածքով: Զիդանին հեռացնում են խաղից, ինչից հետո Իտալիան հաղթում է:
Զիդանը հայտարարել էր, որ աշխարհի չեմպիոնատի ավարտից հետո կթողնի մեծ ֆուտբոլը: Եվ չնայած  Մատերիացցիի հետ տեղի ունեցած տհաճությանը, նա այդպես էլ անում է: Այսօր 40-ամյա Զինեդին Զիդանը մնում է բոլոր ֆուտբոլասերների սիրած ֆուտբոլիստն ու իր արժանի տեղն է վայելում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries