A+ A A-

Մայք Թայսոն

Մայք ԹայսոնՄայք Թայսոնը ծնվել է 1966 թվականին Նյու Յորքում: Փոքրիկ Մայքի մանկությունը շատ ծանր էր: Հոր սերը նա այդպես էլ չզգաց, քանի որ հայրը լքել էր ընտանիքը մինչև իր ծնվելը: Ընտանիքում Մայքից բացի էլի երեխաներ կային` եղբայրը` Ռոդնին և քույրը` Դենիզը: Ֆինանսական ծանր վիճակը ընտանիքին բերում է Նյու Յորքի ամենաաղքատ թաղամասը` Բրուանսվիլ: Նրանք ծայրահեղ աղքատության մեջ էին ապրում` առանց տաք ջրի և ջեռուցման:
Բրուանսվիլում, որի հիմնական բնակչությունը սևամորթ էր, գողությունն ու հանցագործությունը սովորական երևույթ էր: Մայքը ևս դրանից չխուսափեց: Նրանից հետո, երբ 11 տարեկանում նա պաշտպանեց իր պատիվն ու հեղինակություն վաստակեց, նրան ընդունեցին բանդա: Նրան սովորեցրին մարդկանց ու խանութներ թալանել, սակայն դա չէր կարող աննկատ մնալ: Մայքն ուղղիչ հաստատությունների մշտական այցելուն էր, իսկ 13 տարեկանում նրան ուղարկեցին մանկահասակ հանցագործների հատուկ դպրոց:
Դեռևս դպրոցից առաջ Մայքին բախտ էր վիճակվել հանդիպել Մուհամեդ Ալիի հետ: Այդ պահից նա, թեկուզ հոգու խորքում, սկսեց մտածել բոքսի մասին, հատկապես որ տղայի ֆիզիկական տվյալները լիովին համապատասխանում էին: Հատուկ դպրոցում նա ծանոթացավ նախկին բռնցքամարտիկ Բոբբի Ստյուարտի հետ, ով այնտեղ ֆիզկուլտուրա էր դասավանում: Թայսոնը խնդրեց Ստյուարտին մարզել իրեն: Վերջինս համաձայնեց միայն մի պայմանով. Թայսոնը պետք է վերանայեր իր կյանքն ու ուսման հանդեպ վերաբերմունքը:Մայք Թայսոն
Այդպես էլ եղավ: Նա զգալի առաջընթաց ապրեց դպրոցական առարկաներում: Մայքը լրջորեն տարվեց բոքսով: Այն բանից հետո, երբ նրա առաջին մարզիչը հասկացավ, որ այլևս ոչինչ չունի տղային տալու, նա ծանոթացրեց նրան Կասո դ՚Ամատոյի հետ: Կասոն լեգենդար մարզիչ էր, ով վերջին ժամանակներում զբաղվում էր բարդ դեռահասներով: Մայքի մոր մահից հետո Կասոն դարձավ Մայքի պաշտոնական խնամակալը:
Չնայած մարզիչի բոլոր կանխատեսումներին` Թայսոնի կարիերան այդքան էլ լավ չսկսեց: 15 տարեկանից Թայսոնը սիրողական ռինգին էր, բայց ջանքերի շնորհիվ 1984 թվականին նա հայտվեց Օլիմպիական խաղերում ԱՄՆ հավաքականի թեկնածուների շարքում, սակայն այդպես էլ չհայտնվեց խաղերին:
Թվում էր, թե դա կկոտրի բռնցքամարտիկին, բայց Թայսոնի համար դա միայն խթան էր, որպեսզի նա ավելի շատ մարզվի և կատարելագործի իր տեխնիկան: Նրա ջանքերն ապարդյուն չանցան: Մեկ տարի անց նա արդեն պրոֆեսիոնալ ռինգում էր: Մի տարվա ընթացքում նա տասնհինգ մարտ անցկացրեց, որոնցից բոլորն էր հաղթեց:
Դրանից հետո շատ մարտեր եղան: Նա կատարելագործվում էր, ավելի ուժեղ դառնում. անգամ խնամակալի մահը նրան չկոտրեց: Նա հստակորեն առաջ էր շարժվում` իմանալով, թե ուր է գնում:
Արդեն երեսուն հինգ տարեկանում տեղի ունեցավ Թայսոնի առաջին չեմպիոնական մարտը: Նրա հակառակորդը Թրևոր Բերբիկն էր: Թայսոնն իհարկե հաղթանակ տարավ: Երկրորդ մարտը Ջեյմս Սմիթի հետ էր: Դժվար մարտ էր, բայց Թայսոնն այստեղ էլ հաղթանակ տարավ: Եվս երկու մենամարտից հետո Թայսոնը դարձավ աշխարհի չեմպիոն:Մայք Թայսոն
1990-ականները բռնցքամարտիկի համար լի էին ցնցումներով: Ջեյմս Դուգլասի հետ մարտի ժամանակ տասերորդ ռաունդում Թայսոնը ենթարկվեց նոկաուտի: Սկսվեց նրա կյանքի սև գիծը: 1991 թվականին նրան մեղադրեցին Դեզիր Վաշինգթոնի բռնաբարության մեջ: Թայսոնը վեց տարով ազատագրման ենթարկվեց: Բայց երեք տարի անց նրան բաց թողեցին: Արդեն 1995 թվականին Պիտեր Մաքնիլի հետ մարտում նա հաղթանակ տարավ: Իսկ 1996-ին հաղթեց նաև չեմպիոն Ֆրենկ Բրունոյին: Նույն թվականին տեղի ունեցավ Թայսոն-Էվանդերով Հոլիֆիլդ մենամարտը: Հոլիֆիլդը հաղթանակ տարավ: Միանգամից նշանակվեց ռեվանշ-մենամարտ: Պատմական մենամարտ էր: Թայսոնն այնքան կատաղեց, որ կծեց հակառակորդի ականջը: Դրանից հետո Թայսոնին որակազրկեցին, սակայն մեկ ու կես տարի հետո Թայսոնը վերադարձավ: 
Այս բոլոր իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ Թայսոնի հոգեկանի վրա: Նա դարձավ ագրեսիվ, անզուսպ, հայտնվեց բանտում:
2002 թվականին տեղի ունեցավ Լյուիսի հետ մենամարտը, որտեղ վերջինս հաղթանակ տարավ: Բոլորը ռեվանշի էին սպասում, բայց Մայքը չշտապեց կրկին ծեծ ուտել: Դրանից հետո մեծ ընդմիջում եղավ: Թայսոնը չէր կռվում, սակայն ֆինանսական դժվարությունները ստիպեցին նրան վերադառնալ ռինգ:
2005 թվականին Մայքն անցկացրեց իր կյանքի որոշիչ մենամարտը: Հակառակորդը Քեվին Մաքբրայթն էր, ով բավականին թույլ բռնցքամարտիկ էր, ում սպորտային կարիերայում ոչ մի լուրջ մենամարտ չէր եղել: Սակայն նրան հաղթելն այդքան էլ հեշտ չէր: Վեցերորդ ռաունդում Թայսոնը հրաժարվեց շարունակել մարտը: Դրանից հետո հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ լքում է պրոֆեսիոնալ բոքսը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries