A+ A A-

Ադամ Լամբերտ

Ադամ ԼամբերտԱմերիկացի երգիչ, երգահան և դերասան Ադամ Լամբերտը ծնվել է 1982 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ում: 2009 թվականի մայիսին ամերիկյան American Idol շոուի ժամանակ գրավել է երկրորդ տեղը, նույն թվականին թողարկել դեբյուտային` For Your Entertainment ալբոմը, իսկ 2011-ից դարձել լեգենդար Queen խմբի անդամ:
Ադամը մեծացել է հրեաների ընտանիքում: Մայրը ինտերիերի դիզայներ է, հայրը` Novatel Wireless նախագծի ղեկավար: Լամբերտը մեծացել է Սան-Դիեգո քաղաքում: Դպրոցում իսկ արդեն նա մասնակցում էր երաժշտական մրցույթների և հաղթում: Նա նաև մասնակցում էր թատերական խմբակում և հաճախ ելույթ էր ունենում դպրոցի ջազային համույթի հետ:
Լամբերտը երգում էր նաև հրեական խնջույքների ժամանակ և այցելում էր հրեաների եկեղեցի:
10 տարեկանից Լամբերտը թատերական դերասան էր: 19 տարեկանում նա 10 ամսով թատերական շրջագայության մեկնեց: 2006-ի դեկտեմբերից մինչև 2007-ի մայիս նա մասնակցում էր նաև The Citizen Vein ռոք-բենդի ելույթներին: 2004 թվականից նա պարբերաբար ելույթներ էր ունենում Upright Cabaret և  Zodiac Show հաստատություններում:
Օրերից մի օր Լամբերտը գալիս է American Idol շոուի ութերորդ լսումներին Սան Ֆրանցիսկո: Նույն ժամանակ բացահայտվում են լուսանկարներ, որտեղ Լամբերտը համբուրվում էր այլ տղամարդու հետ: Լամբերտը հաստատում է, որ լուսանկարներում ինքն է և որ ինքը երբեք չի թաքցրել իր անձնական կյանքի այդ մասը: Լրատվամիջոցները միանգամից կենտրոնացան Լամբերտի սեռական կյանքի վրա` ապացուցելով, որ նա համասեռամոլ է, բացի այդ` American Idol-ի առաջին համասեռամոլ մասնակիցը: Լրատվամիջոցների մեծ մասը վստահ էր, որ Լամբերտի սեռական կողմնորոշումն իհարկե կանդրադառնա վերջնական քվեարկության վրա: Երբ երգչին հարցրին դրա մասին, նա ծիծաղեց և պատասխանեց` միգուցե: Շոուի երկրորդ հաղթող դառնալուց հետո Լամբերտը հայտնվեց լեգենդար Rolling Stone ամսագրի շապիկին, իսկ ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հաստատեց, որ ինքն իսկապես համասեռամոլ է:Ադամ Լամբերտ
Շոուի երեք ֆինալիստների համար կազմակերպվել էր այց տուն և ելույթ: Հայրենի Սան Դիեգո քաղաքում Լամբերտը կատարեց Մայքլ Ջեքսոնի «Black or White» և Հարի Ջուլսի «Mad World»: Հետագայում Սան Դիեգոյի քաղաքապետը 2009 թվականի մայիսի 8-ը հայտարարեց Ադամ Լամբերտի օր:
Սկսվեցին դեբյուտային ալբոմի վրա աշխատանքները: Ադամ Լամբերտն աշխատում էր պրոդյուսերներ Գրեգ Ուելսի, Ռայան Թեդդերի, Մաքս Մարտինի, Սեմ Սպարրոյի, Լինդա Պերրիի և այլոց հետ: Արդյունքում թողարկվեց For Your Entertainment ձայնասկավառակը:
2009 թվականի հունիսի 19-ին Hi Fi Recordings և Wilshire Records ստուդիաները հայտարարեցին, որ պատրաստվում են թողարկել On With the Show ալբոմը` Լամբերտի երգերի հավաքածուն, որոնք ձայնագրվել էին մինչև American Idol շոուն:
American Idol-ը Լամբերտին երկու մրցանակ տվեց. Տարվա արտիստ և Դեռահասների ընտրություն` Ռեալիթի-շոուի աստղ կատեգորիայում: 2009 թվականի հուլիսի 5-ից սեպտեմբերի 15-ը Լամբերտը շոուի 10 մյուս մասնակիցների հետ մեկնեց շրջագայության ԱՄՆ 50 քաղաքներում և Կանադայում:Ադամ Լամբերտ
2010 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցավ Ադամ Լամբերտի առաջին պաշտոնական մենահամերգը, որը կազմակերպվել էր Կալիֆորնիայի Fantasy Springs Resort Casino համերգասրահում:
2012 թվականի մայիսի 15-ին Լամբերտը ներկայացրեց իր երկրորդ` Tresspassing ձայնասկավառակը: Այն հստակ տարբերվում է նախորդից: Ինքը Լամբերտն ասում է, որ ալբոմը նվիրված է փոփոխություններին, ինչպես նաև իր անձնական խնդիրներին և անհանգստություններին: Նոր ալբոմը որոշակի բացատրական աշխատանք է, թե ինչ լավ ու վատ կողմ կա Լամբերտի կյանքում: Ալբոմը տարվա ամենասպասված աշխատանքն էր: Ալբոմի պրոդյուսերներն էին Dr. Luke-ը և Pharrell Williams-ը: Ալբոմի ստեղծման մեջ իրենց ներդրումն են ունեցել նաև այնպիսի արտիսներ, ինչպիսիք են Claude Kelly, Benny Blanco, Bonnie McKee, Nile Rodgers, Sam Sparro, Bruno Mars, Emanuel Kiriakou, Nikka Costa, Lester Mendez և BC Jean:
«Նոր ալբոմում կան երգեր, որոնք արտահայտում են իմ ռոք-ն-ռոլային ոճը, միաժամանակ` սերը դեպի ակումբային մշակույթ: Ամեն դեպքում նոր ստուդիական աշխատանքից դուրս ես այդքան էլ ուժեղ ու ինքնավստահ չեմ, որքան թվում է: Ես շատ եմ ցանկանում հպարտ լինել և հավասարակշռություն պահպանել քննադատության և անհաջողության դեպքում»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries