A+ A A-

Էռնեստ Հեմինգուեյ

Էռնեստ ՀեմինգուեյԷռնեստ Հեմինգուեյի խոշորագույն գրական ստեղծագործությունները, ինչպիսիք են «Երբ ծագում է արևը», «Հրաժեշտ զենքին», «Ծերունին և ծովը», «Ու՞մ մահն է գուժում զանգը» և այլն, նրան համաշխարհային ճանաչում, Պուլիտցերյան և Նոբելյան մրցանակներ են բերել: Հեմինգուեյի ստեղծագործությունները հաճախ արտացոլում են նրա` արկածներով լի կյանքի իրադարձությունները և նկարագրում են պատերազմի, որսի, ձկնորսության և ցլամարտի ընթացքում նրա ապրած զգացմունքներն ու ապրումները:
Հեմինգուեյի ապրած կյանքը անվանում էին ապստամբություն իր բուրժուական ծագման և դաստիարակության դեմ: Հեմինգուեյը բժշկի որդի էր և մեծացել էր Չիկագոյի արվարձաններում, որտեղ գերիշխում էին կանայք: Տարիներ շարունակ մայրը ստիպում էր որդուն կրել ավագ քույրերից բաժին հասած հագուստը: 15 տարեկանում Էռնետսը փախչում է տանից, սակայն վերադառնում է` շարունակելու ուսումը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ Հեմինգուեյը շտապ օգնության վարորդ էր աշխատում, նա տեղափոխվում է Փարիզ` աշխատելու որպես լրագրող: Հենց այնտեղ նա ստեղծեց իր գրական ոճն ու առաջին հաջողության և գրական ճանաչման հասավ: Հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվելով` նա մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի սկզբից կերտի, ապա շարունակի պահել խիզախ և արկածախնդիր զինվորի իր համբավը, ով սիրում էր բռնցքամարտ, որս, ձկնորսություն և ցլամարտ: Երբ 1960-ին Ֆիդել Կաստրոն գրավեց Կուբայի իշխանությունը, Հեմինգուեյը տեղափոխվեց Այդահո նահանգ: Կուբինական իր ֆերմայի կորուստը նա շատ ծանր տարավ: Նա ծանր ընկճախտ էր տանում և գրեթե դադարեց գրելը: Երկու անգամ էլ Մայոյի հիվանդանոցում էլեկտրոշոկային թերապիայի կուրս ստացավ: Հիվանդանոցից վերադառնալուց երկու օր անց Հեմինգուեյն ինքնասպան եղավ:
Հեմինգուեյը միշտ ձգտում էր անել ամենը, որպեսզի պահի ու ամրապնդի մեծն սիրեկանի իր համբավը: Նա պատմում էր, որ երիտասարդ տարիքում, Փարիզում, նա օրական երեք անգամ սիրով էր զբաղվում: Մինչդեռ Հեմինգուեյի ծնողները պատմում էին, որ նա սկսել է ժամադրվել շատ ուշ` դպրոցի ավագ դասարաններում: Նա չորս անգամ ամուսնացած էր եղել և երեք որդի ուներ: Երրորդ կինը` Մարթա Ջելհորնը մի անգամ խոստովանել է, որ Հեմինգուեյը գրելուց բացի ոչ մի դրական կողմ չուներ: Իսկ իր վերջին ամուսնությունը Հեմինգուեյն անվանել էր իր կյանքի մեծագույն սխալը:Էռնեստ Հեմինգուեյ
Իր նամակներում Հեմինգուեյը պատմում էր իր սեքսուալ ընկերների բազմազանության մասին, սակայն որոշ ժամանակակիցներ կասկածի էին ենթարկում այն, ինչում Հեմինգուեյը ցանկանում էր համոզել նրանց: Նրանք անգամ կասկած ունեին, որ Հեմինգուեյը գաղտնի համասեռամոլ էր: Իհարկե ոչ մի ապացույց չկար, որ Հեմինգուեյը երբևէ համասեռական որևէ կապ է ունեցել: Ինքը գրողը պատմում էր, որ իր կյանքում ընդամենը մեկ անգամ մի տղամարդ նրան կոնկրետ առաջարկով դիմել էր:
Սեռական հարաբերություններում Հեմինգուեյը նախընտրում էր չպաշտպանվել: Նա միշտ գերադասում էր գործ ունենալ այնպիսի կանանց հետ, ովքեր համաձայն էին «ռիսկի դիմել»: Սեռական ակտի ժամանակ Հեմինգուեյը գրեթե երբեք չէր փայլում իր կարողություններում, իսկ երբեմն նաև տառապում էր իմպոտենցիայով, որը ծագում էր սթրեսային իրավիճակների պատճառով:
Առաջին կնոջ` Հեդլի Ռիչարդսոնի հետ անցկացրած առաջին մի քանի տարին գրեթե իդեալական էին: Նրանց ընտանիքը քայքայվեց, երբ Հեմինգուեյը ծանոթացավ հիասքանչ Պոլին Պֆայֆերի հետ: Մինչև կյանքի վերջ Հեմինգուեյը Հեդլիից ամուսնալուծությունը համարում էր իր կյանքի մեծագույն մեղքը: Պոլինի հետ ամուսնական կյանքը պաշտոնապես տևեց 12 տարի, թեև նրանք շատ ավելի վաղուց դադարել էին միասին ապրել: Նրանց ամուսնությունը քայքայվեց Հեմինգուեյի սեքսուալ անբավարարվածության պատճառով: 
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Հեմինգուեյը ծանոթացավ Մարթա Ջելհորնի հետ: Նրանք արագորեն մտերմացան, սակայն փոխադարձ կիրքը շուտով անցավ: Նրանք ամուսնալուծվեցին 1945 թվականին: Դա Հեմինգուեյի ամենակարճատև ամուսնությունն էր: 
Հեմինգուեյի չորրորդ կինը` Մերի Ուելշւ կարծես նրա պատվերով ծնված լինել: Համբերատար, գեղեցիկ, Հեմինգուեյից ինը տարի երիտասարդ: Նրանց համատեղ կյանքը շարունակվեց մինչև Հեմինգուեյի վերջին օրերը միայն այն պատճառով, որ Մերին համբերատար տանում էր ամուսնու բոլոր արարքները:
Գիտեմ ես ախր այդ կանանց: Ցանկացած կինը պրոբլեմների կույտ է,- ասում էր Հեմինգուեյը:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries