A+ A A-

Բենջամեն Ֆրանկլին.«Ամեն գործում աշխատասիրություն է պետք...»

Բենջամեն ՖրանկլինԹեթևացնելով պատմաբանների մի ամբողջ սերնդի գործը, նա գրել է իր մանրամասն կենսագրությունը: Այնտեղ կան այսպիսի տողեր. «...Երբեմն ուզում եմ ասել, որ եթե ընտրության ազատություն ունենայի, դեմ չէի լինի նորից ապրել այնպես, ինչպես ապրել եմ իմ կյանքը սկզբից մինչև վերջ: Ես միայն կուզենայի օգտվել այն առավելությունից, որով օժտված են գրողները. Վերահրատարակելով իրենց գործերը, նրանք շտկում են առաջին անգամ սպրդած սխալները: Այ, ես էլ կուզենայի փոխել որոշ անցքեր, վատերի տեղը դնելով լավերը: Եվ, այնուամենայնիվ, դա անելու անհնարիությունը չի խանգարում ինձ կրկին ցանկանալ ապրել նույն կյանքով....»:
Նա պատրաստ է «նորից ապրել նույն կյանքով», նա պատրաստ է նորից լինել օճառագործի աղմկոտ ընտանիքի 15-րդ երեխան, պերկես որսալ, ճաշի ժամանակ լսել հոր երկարաձիգ ճառերը, ձանձրանալ երաժշտության դասերից և, տանջվելով, տառապելով չծախսված ուժերի չգիտակցված զգացումից, իր ներքին էներգիայի ակամա արգելակվածությունից, հանկարծ սլանալ Նյու Յորք, Ֆիլադելֆիա, ընկնել փոքր գործերի (այն ժամանակ դրանք վիթխարի էին թվում) հորձանուտը, սկսել կառուցել իր կյանքը , ինքն իրեն: Նա պատրաստ է նորից ճաշակել տպագրիչ տղայի ճակատագիրը, որը դարձավ իր երկրի մեծ քաղաքացին:
Ֆրանկլինը ապրել է երկար` ութսունչորս տարի, սակայն 22 տարեկանում, պատանեկան տարակուսանքների և թուլության նոպայի պահին, որը մեզ համակաում է հենց այն ժամանակ, երբ  լի ենք ուժով ու ավյունով , նա իր համար դամբանագիր է գրում: Այն սկսվում է հետևյալ բառերով. «Աստ հանգչի տպագրիչ Բենջամեն Ֆրանկլինի աճյունը....»:
Ամբողջ կյանքում նա իրեն տպագրիչ էր համարում, իր մեջ հարգում էր երիտասարդ հասակում սովորածԲենջամեն Ֆրանկլին արվեստը, սիրում էր այդ գործը, հասականում էր նրա գլխավոր ու վեհ իմաստը` անմահացնել մտքերը , բառերը վարածել իրական ուժի: Երբ նա մահացավ, հիշեցին դամբարանագրի մասին, և շիրմաքարի վրա այդպես էլ գրված է` «տպագրիչ»: Իսկ ո՞վ էր նա: Կրքոտ գրող:Ականավոր դիվանագետ: Հանճարեղ գիտնական: Կենսագիրները նրան համեմատում էին Վերածննդի տիտանի հետ: Եվ որքան շատ ես իմանաում Բենջամեն Ֆրանկլիինի մասին, ավելի ես համոզվում, որ այդ համեմատություններն առաձգական չեն: Եվ Լեոնարդոյի հետ նրան հարազատացնում են ոչ միայն արտասովոր ունիվերսալ տաղանդները, այլ բուն էության մեջ պարփակված կրքոտ խառնվածքը, կյանքի սերը, անհագուրդ ագահությունը, որով նա գրում էր, վիճում, սիրում, շնչում: Արդեն 27 տարեկանում նա ամենաճանաչված դիվանագետն էր, ազատության և անկախության ոգու անզուսպ մարմնավորումը այն ամեն պայծառի ու վեհի, որով , ավաղ, միայն սկզբնավորվեց Նոր աշխարհի պատմությունը:
Գրող Միտչել Ուիլսոնը նրա մասին ասում է. «Ֆրանկլինը փայլուն գործարար էր,  դիվանագետ, գրող, բնության մանրազնին հետազոտող և անզուգական սիրահար: Սակայն Ֆրանկլինին ցրվածության մեջ մեղադրելը նշանակում է չտեսնել նրա գլխավոր տաղանդը` ամեն տեսակ մարդու և ամեն մի իրադրության հարմարվելու ունակությունը : Նա բնազդորեն հասկանում էր յուրաքանչյուրին , ում հետ հանդիպում էր, և կարող էր ոչ միայն հավասարվել նրան, այլև արագ գերազանցել նրա բոլոր առավելությունները…. » :
Նա երբեք չի մտածել փառքի մասին , սակայն փառքը ինքը գտավ նրան և հռչակեց ամբողջ աշխարհով մեկ: Ֆրանկլինը, թերևս, առաջինը ստիպեց Ռուսաստանին մտածել անհայտ, օտար և հեռավոր Ամերիկայի մասին: Նրա մասին գրել են Լոմոնոսովը, Ռադիշչևն ու Պուշկինը: Նա չուներ անսահման գանձեր, սև ստրուկներ, անպարտելի բանակներ: Նա տիրում էր մարդկանց ուղեղներին: Ականավոր ակադեմիկոս Պ.Լ.Կապիցան գրում է. «Ֆրանկլինը 18-րդ դարի ամենահանրաճանաչ մարդկանցից մեկն էր: Նա մահացել է 1790 թվականին, սակայն նրա կերպարի հմայքն ու խոշորագույն գիտնականի, ազատության և ժողովուրդների բարեկամության մարտիկի հռչակը շարունակում է  ապրել առաջավոր մարդկության հիշողության մեջ: Բնական գիտությունների արագ զարգացման դարաշրջանում ամեն մի երկիր տվել է իր գիտության մեծ հիմնադրին: Մեզ մոտ` Լոմոնոսովը, Անգլիայում` Նյուտոնը, Իտալիայում` Գալիլեյը, Գերմանիայում` Լայբնիցը, Ամերիկայում` Ֆրանկլինը…Եվ մենք  երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին, որ ծնեց մեծ Ֆրանկլինին»:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries