A+ A A-

Հյու Ջեքման

Հյու ՋեքմանԿատարյալ գեղեցիկ, անսահման հմայիչ ու սեքսուալ Հյու Ջեքմանը միլիոնավոր կանանց իդեալն է: 2008 թվականին People ամսագիրը դերասանին հռչակեց մեր ժամանակների ամենասեքսուալ տղամարդ:
-Արդյո՞ք նման մրցանակներն ու տիտղոսները ամաչեցնում են ձեզ:
Հյու Ջեքման. Մի բան կարող եմ ասել. մինչև կեսօր ես ինձ աշխարհի ամենասեքսուալ տղամարդ չեմ համարում:
-Դուք Ջորջ Քլունիից սեքսուա՞լ եք:
Հյու Ջեքման. Կարծում եմ` այո: Ջորջն իհարկե շատ սեքսուալ է, բայց նրա խնդիրն այն է, որ ինքը խմում է: Մի՞թե ոչ ոք չի նկատել: Ցավալի է տեսնել, թե ինչպես է նա խեղդում իր գեղեցկությունը բաժակի մեջ: Կատակ եմ անում: Ջորջն իսկապես հիանալի է:
-Իսկ ո՞վ է ավելի սեքսուալ` Բրեդ Պիտը, Ջորջ Քլունին, թե՞ Իվան Ուրգանտը:
Հյու Ջեքման. Հա-հա, ինչու՞ եք ինձ նման հարցեր տալիս:
-Կինոյում դուք խաղացել եք Ջենիֆեր Գարների, Ալիսա Սիլվերսթոունի և Օլիվիա Ուայլդի հետ: Հիանալի կազմ է: Աղջիկներից ու՞մ հետ եք հաջողացրել ընկերանալ:
Հյու Ջեքման. Ջենիֆեր Գարների հետ շատ հաճելի էր խաղալ, միայն մի տեսարանը չեմ հավանել: Ֆիլմում մի հատված կար, որտեղ մենք մեքենայում պետք է սիրով զբաղվեինք: Հատվածը ոչ-ոք չի տեսնում, միայն ձայներն էին հարկավոր: Երբեք չեմ մոռանա-հնչունային ռեժիսորը, Ջենը և ես մեքենայում նստած այդ ձայներն էինք ձայնագրում, հետո պարզվեց, որ այդ ձայները առանձին-առանձին ձայնագրել էր պետք: Դա մի տեսակ «ստորացուցիչ» էր… ես մի տեսակ խառնվել էի…
Հյու Ջեքման
-Այո, ոչ նախանձելի աշխատանք է: Մենք ուղղակի ապշած էինք ապտակների այն քանակով, որ ձեզ բաժին էին ընկել Lipton-ի նոր գովազդում: Իսկ կյանքում ձեզ ապտակներ բաժին ընկել են?
Հյու Ջեքման. Այդպիսի ոչ մի դեպք չեմ կարողանում մտաբերել:
-Հանրահայտ լինելու ևս մեկ թերի կողմ` դուք միշտ  ճամփորդությունների մեջ եք: Ձեզ մեղավոր չեք զգում, երբ ստիպված եք երեխաներից բաժանվել?
Հյու Ջեքման. Չեմ կարծում, թե կան ծնողներ, ովքեր կարողանում են բավականաչափ ժամանակ  հատկացնել իրենց երեխաներին: Եվ թեպետ մեկ շաբաթից ավելի ստիպված չեմ եղել նրանցից հեռու մնալ, սակայն ահավոր շատ եմ կարոտում: 
-Դուք և Դեբորան երկու հոգեզավակ ունեք (Օսկարը` 11 տարեկան և Ավեն`6): Չե՞ք պատրաստվում արդյոք ունենալ ավելի երեխաներ և Հոլիվուդում մրցակցել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հետ ամենամեծ ընտանիք տիտղոսի համար:
Հյու Ջեքման. Իմ և Դեբորայի համար այդ հարցը փակված է:  Դժվար է միշտ լինել ուղևորություննորի մեջ և մեկից ավելի երեխա թողնել մի հոգու  խնամքին:
-Երեխաները  ձեր կինոհերոսների տիկնիկներով խաղու՞մ են:
Հյու Ջեքման. Ամենից շատ նրանք սիրում են «Կենդանի Պողպատ»  ֆիլմի հերոսներին,  իսկ դրանից առաջ  տարված էին «Ռազոմախա»-ի  խաղալիքները: Երբ Օսկարը դեռ փոքր էր, խաղալիքներն ավելի պրիմիտիվ էին: Նրա ամենասիրելի խաղալիքը փափուկ արջուկն էր, որի հետ սիրում էր քնել:
-Ինչի՞ց եք վախենում:
Հյու Ջեքման. Մահվանից: «Շատրվան» ֆիլմին նախապատրաստվելիս ես հնարավորություն ունեցա ներկա գտնվել մի կնոջ ուղեղի վիրահատությանը: Ես, հետևելով կատարվելիքին, մտածում էի Դեբի մասին, երբ հանկարծ արտասվեցի: Ես վախենում եմ մահանալուց և վախենում եմ եթե հանկարծ կինս մահանա: Ցանկանում եմ դրանից ուժեղ լինել, սակայն  դեռևս չի ստացվում:
Հյու Ջեքման- Ի դեպ, ի՞նչ կպատվիրեիք կյանքի վերջին ընթրիքի համար:
Հյու Ջեքման. Մորս կրեմ-կարամել աղանդերը և հորս բոլոնեզ սպագետտին: Հետաքրքիր է, մեծանում ես, սակայն,  միևնույն է, ցանկանում ես ծնողներիդ պատրաստած ուտելիքները:
-Հայտնի լինելու հետևանքով միշտ քննադատության թիրախում եք: «Կլինիկա» սերիալի հերոս բժիշկ Կոկսը  մինչև հոգու խորքը ատում է ձեզ: Ինչպե՞ս են դրան արձագանքում ձեր երեխաները:
Հյու Ջեքման. Ես տեսել եմ YouTube-ում այդ հատվածները. Ծիծաղելի են: Չնայած վերջերս մի ոչ ուրախ դեպք պատահեց: Օսկարը տուն եկավ վրդովված` կրկնելով. «Հեռուստացույցով սերիալ են ցուցադրում, որտեղ մի մարդ ատում է քեզ»: Ես փորձում էի նրան բացատրել, որ դա ընդամենը հումոր է, բայց նա ամենայն լրջությամբ պատասխանեց. «Ոչ հայրիկ, ինչ կատակի մասին է խոսքը…»
-Եվ վերջում, շիկահերնե՞ր, թե սևահերներ:
Հյու Ջեքման. Կինս:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries