A+ A A-

Ես գեր չեմ, լիքն եմ. Ադել

ԱդելԷմի Ուայնհաուսի մահվանից հետո բրիտանական շոուբիզնեսում պետք է բաց ձևավորվեր: Իսկ բրիտանական շոուբիզնեսը, բնության պես, բացեր չի հանդուրժում: Սակայն այն չսկսեց պարզունակորեն կերտել Էմիի կրկնօրինակը: Պետք է, որ լիներ նույն կերպ, սակայն հակառակը, անգամ ավելի լավ: Ստացվեց Ադելը:
Իհարկե Ադելը հենց այնպես չհայտնվեց: Այս տարի նա համաշխարհային փառքի հասավ. նրա ձայնասկավառակը տաս անգամ պլատինե հռչակվեց, իսկ ինքը` Ադելը, ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Սակայն Բրիտանիայում նա հայտնի էր դեռ 2008 թվականից. այդ ժամանակ 20-ամյա երգչուհին իր առաջին շրջագայության մեջ էր: Նա անգամ ստիպված էր նոր բնակարան տեղափոխվել, քանի որ հինը երկրորդ հարկում էր, և մոլի երկրպագուները բարձրանում էին պատշգամբ: Հենց նույն ժամանակ էլ Ադելին կոչեցին «նոր Ուայնհաուս»:
Ինքը` Ադելը, լսել չի ուզում Ուայնհաուսի հետ համեմատվելու մասին: Նրա կուռքը Բեյոնսեն է: «Ես սիրահարված եմ Բեյոնսեին, թեև լեսբուհի չեմ: Իսկ Էմիի հետ սեռից բացի ընդհանուր ոչինչ չունեմ»: Իրականում ընդհանուր շատ բան կա: Ադելը նույնպես ծնվել ու մեծացել է Լոնդոնում, անգամ ավարտել է նույն երաժշտական դպրոցը, ինչ Էմին:
Էմիի պես Ադելը թողել է միջնակարգ դպրոցը 14 տարեկանում: Էմիի պես Ադելը բեմ բարձրացավ պարելու, այլ ոչ ներքնազգեստն ու սիլիկոնե կուրծքը ցուցադրելու համար: Էմիի պես Ադելը մի-փոքր վուլգար դիմախաղ ու ժեստիկուլյացիա ունի: Երկուսի ձայների մեջ էլ ծխախոտային (օրական 30 հատ) և ալկոհոլային (կարմիր գինուց չես հրաժարվի) երանգներ կան:
Բայց ամեն դեպքում Ադելն իսկապես նման չէ Էմի Ուայնհաուսին: Նա ավելի շատ նման է այլ, թեև հորինված բրիտանուհուն` Բրիջիտ Ջոնսին:
Նմանությունը սկսվում է հագուստի չափսից` 14, իսկ եթե ախորժակը բացվի` 18: «Մամուլն ինձ անընդհատ անհանգստացնում է այս հարցով, բայց ես դեռ դպրոցական տարիքից էլ այսպիսին էի ու չէի մտահոգվում այդ առիթով: Եթե ես երազեի հայտնվել տղամարդկանց ամսագրի շապիկին, այդ ուրիշ, բայց այսպես…»
Չափսի մասին ցանկացած խոսակցություն Ադելն ավարտում է հետևյալ արտահայտությամբ. «Ուզում եմ, որ ինձ սիրենԱդել այնպիսին, ինչպիսին ես կամ»: Բայց ավելի լավ է նրան գեր չանվանեք, նա միանգամից սկսում է կռվել. «Ես գեր չեմ, լիքն եմ, իսկ նիհարները հիվանդ են»:
Իհարկե Բրիջիտ Ջոնսի օրագիրն ավելորդ կիլոգրամների մասին չէ. այն հարաբերությունների մասին է: Ադելի արվեստը նույն թեմայով օրագիր է: Տղամարդիկ սրիկա են, սակայն առանց նրանց չենք կարող: Գուցե չենք կարող, որովհետև նրանք սրիկա՞ են: Իսկ գուցե նրանք սրիկա են, քանի որ առանց նրանք չե՞նք կարող:
Չնայած Էմի Ուայնհաուսն էլ նույն թեմայով էր երգում, թեև անընդհատ շեղվում էր թմրանյութերի ու ալկոհոլի թեմաներով: Ադելը երգում է զգացմունքների մասին. նրա երգերը հուզում են անգամ նրանց, ովքեր չեն հասկանում դրանց բառերը: Իհարկե արժե նշել կլիպմեյքերների աշխատանքը. Ադելի ոճային տեսահոլովակները օգնում են ոչ անգլալեզու մարդկանց մնալ թեմայի մեջ:
Դե ամեն ինչ սկսվեց կինոյի պես. Ադելը 19 տարեկան էր, երբ իմացավ, որ իր սիրելին դավաճանում է իրեն: Մտավ ակումբ, որտեղ տղան զվարճանում էր և ողջ ուժով հարվածեց նրա քթին: Ադելը դուրս թռավ ակուբմից ու սկսեց վազել փողոցներով: Այդպես էլ ծնվեց Chasing Pavements երգը. առաջին ալբոմի գլխավոր հիթը:
Իր բիոլոգիական հորը Ադելն այդքան էլ լավ չգիտի. նրան դաստիարակել են մայրն ու խորթ հայրերի շարքը: Բայց Ադելը ևս մեկ մայր ունի. դա սոցցանցն է: Աղջիկը լավ երգ էր գրել, ընկերներն այն տեղադրեցին սոցցանցերում, ժողովուրդը սկսեց ներբեռնել այն, հայտնվեցին ձայնագրման ստուդիաների գործակալները: Մնացածն արդեն պատմություն է. BBC-ն Ադելին «Բրիտանիայի ձայն-2008 հռչակեց», իսկ ձայնագրման ստուդիան Ադելին հաջողությամբ մղեց նահանգներ:
«19» ձայնասկավառակը հայտնվեց iTunes-ի հիթ-շքերթում, ապա նաև Գրեմիի անվանակարգերում:
Նույն ժամանակ Ադելն անհետացավ: Ստուդիան դա բացատրեց հիվանդությամբ. պարզվեց, որ Ադելն այդ ընթացքում դուրս չէր գալիս փաբերից. ընկերը երկարատև հարբեցողության մեջ էր, իսկ Ադելն ընկերակցում էր նրան: Ճիշտ է այդ հարաբերություններից ծնվեց «21» ալբոմը, որը դարձավ տարվա ցնցություն: 
Հիմա Ադելի կարիերայում հարաբերական դադար է. դա պայմանավորված է նրանով, որ երգչուհին շուտով մայրանալու է: Տեսնենք, թե մամա-Ադելն ինչպիսի նոր երգերով կզարմացնի ու կհիացնի մեզ:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries