A+ A A-

Հմայիչ վամպիրուհի. Նինա Դոբրեվ

Նինա ԴոբրեվԴեռ վերջերս նա փոքրիկ բյուջեով մի սերիալի հերոսուհի էր, ում նահանգների սահմաններից դուրս ոչ ոք չէր ճանաչում, սակայն այսօր նա բազմամիլիոնանոց երկրապագուներով սերիալի աստղ է, ում ճանաչում է ողջ աշխարհը: Այժմ նրա երկրպագուները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի հանդիպեն այս գեղեցիկ ու հմայիչ դերասանուհուն. նրանք գիշերում են նրա հյուրանոցային համարի պատուհանների տակ, ներխուժում նկարահանման հրապարակներ և ժամերով հերթ կանգնում ստորագրություն ստանալու համար:
Եվ այո, այս հետաքրքրությունը լիովին արդարացված է. չէ՞ որ երիտասարդ դերասանուհին տարբերվում է իր բոլոր հասակակիցներից: Նինա Դեբրեվը հանգիստ խոսում է մի քանի լեզուներով, սիրում է սերիալի իր կոլեգաներին, զբաղվում է յոգայով և առանց ամաչելու հարցազրույցներ է տալիս:
-Շա՞տ էիր հուզվում երկրորդ սեզոնից առաջ:
Նինա Դոբրեվ: Այո, բայց դա հաճելի զգացողություն էր: Առաջին սեզոնն անհավանական հաջողություն ունեցավ, և մենք հստակ գիտեինք, որ կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին:
-Դժվար չէ՞ երկու տարբեր դերեր տանել:
Նինա Դոբրեվ: Պետք է ասեմ, որ հետաքրքիր է: Երկրորդ սեզոնի ժամանակ Կետրինի դերն ավելի ամբողջական դարձավ, այն ավելի մեծ աշխատանք էր պահանջում, սակայն արդյունքն արժեր ջանքերին: Երկու հակադիր դերերն օգնեցին ինձ ինքնաարտահայտվել որպես դերասանուհի: Այսպես ես հնարավորություն ստացա համբուրել սերիալի գրեթե բոլոր տղաներին:
-Այո, երկրորդ սեզոնում շատ էին թեժ տեսարանները:
Նինա Դոբրեվ: Չեք պատկերացնի, թե որքան դժվար է դրանք խաղալ: Խաղընկերոջդ հետ թավալ ես գալիս անկողնում, իսկ ձեր կողքին մարդկանց ամբոխ է կանգնած:
-Ինչպինի՞ս է երկրպագուների վերաբերմունքը քո նկատմամբ: Զգու՞մ ես, թե որքան հայտնի է դարձել սերիալը:
Նինա Դոբրեվ: Մինչև վերջերս չէի նկատում առանձնակի ուշադրություն երկրպագուների կողմից, բայց երբ մի անգամ Լոնդոն գնացինք մասնակցելու ինչ-որ փառատոնի և հյուրանոցի մոտ գիշերող մարդկանց տեսա, հասկացա, որ հայտնի եմ: Շատ տարօրինակ ու հաճելի է, քանի որ ժամանակին մտածում էի, որ «Վամպիրի օրագրերը» սերիալը հերթական «Մթնշաղն» է: Սակայն հիմա մենք ամբողջովին տարված ենք աշխատանքով: Մենք քիչ ենք քնում, օրական 15 ժամ նկարահանման հրապարակում ենք, կարելի է ասել, որ ինքներս էլ վերածվել ենք վամպիրների ու զոմբիների: Երբ տրվում ես աշխատանքիդ, լսարանի կողմից ընդունումը չափազանց կարևոր է:Նինա Դոբրեվ
-Իսկ երկրպագուների հետ որևէ հետաքրքրաշարժ պատմություններ եղել ե՞ն:
Նինա Դոբրեվ: Մի անգամ մի մայրիկի ու իր դստերը տեսա: Մայրիկն առաջարկեց դստերը մոտենալ ինձ ու խոսել ինձ հետ` ասելով, որ ես իր սիրելի Ելենան եմ: Այն պահին, երբ զգեստափոխվում էի Կետրինի կերպարի համար, աղջնակը լաց եղավ ու ասաց. «Ես չեմ մոտենա նրան, նա կկծի ինձ»: Այնքան վատ բան ստացվեց. ախր փոքրիկն այնքան համովն էր, որ մեծ հաճույքով կգրկեի նրան: 
-Ինչպե՞ս է ընտանիքդ վերաբերվում քո գործին:
Նինա Դոբրեվ: Նրանք շատ են ուրախանում իմ հաջողություններով, միշտ աջակցում են ինձ` անկախ ամեն ինչից: Մեր ընտանիքից ոչ ոք կապ չունի այս բիզնեսի հետ, ամեն ինչ ինքս եմ արել, սակայն հարազատներս ինձ ապավեն են եղել ինձ:
-Եվ իհարկե աղջիկներին հետաքրքիր են գեղեցկության քո գաղտնիքները: Ինչպե՞ս ես հաջողացնում միշտ այդպիսի լավ տեսք ունենալ:
Նինա Դոբրեվ: Առանձնապես ոչ մի բան չեմ անում. պարզապես սիրում եմ ամեն ինչի բնականը: Առօրյա դիմահարդարումս շատ պարզ է. բալզամ շրթունքների համար, խոնավացնող կրեմ և մինիմում կոսմետիկա, օգտագործում եմ միայն թարթչաներկ և թեթև դիմափոշի: Չեմ սիրում սինթետիկա, շատ եմ զբաղվում յոգայով, իսկ ահա համող ուտելիքն իմ գլխավոր թուլությունն է:
-Իսկ ինչ վերաբերում է նորաձևությանը. ինչպիսի՞ բրենդներից ես օգտվում:
Նինա Դոբրեվ: Կարմիր գորգի համար հիմնականում օգտվում եմ Alice + Olivia, BCBG և Armani Exchange բրենդներից: Վերջերս հայտնաբերել եմ Gypsy բրենդը. նրանք շատ գեղեցիկ ամառային զգեստներ ունեն: Իսկ առօրյայում սիրում եմ պարզությունը. ջինսեր, կեդեր, մեծ գլխարկներ, կոպիտ կոշիկներ: Թերևս այսքանը: Ես հասարակ աղջնակ եմ…

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries