A+ A A-

Նինո Կատամաձե

Նինո ԿատամաձեՎրաց երգչուհի Նինո Կատամաձեի անունը ծանոթ է լավ երաժշտության գրեթե բոլոր սիրահարներին: Չնայած նա երգում է իր մայրենի լեզվով, նրա երգերը լսում և սիրում են ողջ աշխարհում: Olei և Once on the street երգերը դարձել են իսկական հիթեր, որոնք երգչուհին կատարում է գրեթե ամեն համերգի ընթացքում: Կատամաձեին համարում են ջազային երգչուհի, սակայն իրականում նրա արվեստն ավելին է, քան պարզապես ջազը: Դա երաժշտություն-էմոցիա է, երաժշտություն-գույն, երաժշտություն-պատմություն: Բեմում Նինոն ամեն անգամ վերապրում է իր երգերը. նա ստեղծագործում է հենց բեմում և երբեք չի կրկնվում:
Ընտանիքի մասին
-Այժմ դուք շատ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեք: Դուք սիրու՞մ եք շրջագայությունների մեջ լինել:
Նինո Կատամաձե: Շրջագայություններն իհարկե իմ կյանքն են կազմում, բայց ինձ համար շատ դժվար է ամեն անգամ բաժանվել որդուս հետ, չէ՞ որ նրա հետ տարին ընդամենը երկու ամիս եմ անցկացնում, իսկ մնացած ժամանակը ծախսում եմ շրջագայությունների վրա: Կարող եմ անկեղծորեն խոստովանել, որ երբ համերգների ժամանակ սարսափելի հոգնում եմ, էներգիայի վերջին աղբյուրը քաղում եմ` ընտանիքիս մի երգ նվիրելով: Դա ինձ շատ է օգնում...
-Ձեր որդուն ունեցել եք, կարելի է ասել, աշխատանքից չկտրվելով: Ծննդաբերության հաջորդ օրն արդեն փորձերի էիք: Ինչպե՞ս եք հաջողացնում համատեղել ընտանիքն ու կարիերան: Արդյո՞ք հասցնում եք լիարժեք շփվել որդու հետ:
Նինո Կատամաձե: Ցավոք որդուս չեմ կարող երես տալ իմ մշտական ներկայությամբ, քանի որ նրա ծնվելուց երեք ամիս անց ես կրկին մեկնեցի շրջագայությունների: Նա շատ երաժշտական տղա է, բացի այդ շատ մարդասեր է: Եվ դա երեք տարեկանում: Ես ապրում եմ Թբիլիսիում, իտալական բակում: Հսկայական հին պատուհաններ ունեմ, շատ հարևաններ կան: Նա բոլորին տուն է ուղեկցում: Նա արդեն գիտի շրջակա բոլոր խանութները, քանի որ հավանում է Տանյա անունով մի աղջկա և նրա համար պաղպաղակ ու քաղցրավենիք է գնում: Ինձ անհանգստացնում է այն, որ ես «շրջագայող մայրիկ» եմ և կարող եմ ինչ-որ բան բաց թողնել կամ չտեսնել, թե ինչպես է նա մեծանում: Չեմ ցանկանում բաց թողնել այդ շփումն ու այն փոխարինել նվերներով:Նինո Կատամաձե

Սիրո և կյանքի մասին

-Հաճախ մասնակցում եք բարեգործական նախագծերում և շատ բաներ անում սովորական մարդկանց համար: Ո՞րն է նման նախագծերում մասնակցելու ձեր գլխավոր խթանը: Եվ ըստ ձեզ, ինչ պետք է անի սովորական մարդը, որպեսզի օգնի նրանց, ովքեր կարիքի մեջ են:
Նինո Կատամաձե: Տարբեր կերպ կարելի է բարի գործել: Երդվում եմ, եթե անհրաժեշտ է լինում օգնել մարդկանց, ես միշտ պատրաստ եմ միանալ: Ինձ թվում է մարդասիրությունն օգնելու մեջ է: Եթե ներքուստ կա բարին գործելու ցանկություն, ապա մարդն ազատ է եսասիրությունից: Եթե ցանկանում եք ինչ-որ բան անել, ապա պետք չէ կորցնել պահը: Իմ համերգներին երբեմն հանդիպում են անապահով ընտանիքներից երեխաներ: Եթե մենք ելույթ ենք ունենում մեծ դահլիճներում և ազատ տեղ ունենում, ես միշտ ուրախ եմ տեսնել նրանց:
-Ինչպե՞ս հանդիպել սիրուն:
Նինո Կատամաձե: Պետք չէ սեր փնտրել. պետք է սեր տալ: Այն մերմեջ է: Այն, ինչ կա մեր կյանքում, տրված է մեզ ի սկզբանե. ամեն ինչ կարելի է մեր մեջ գտնել: Երեք ու կես տարեկան իմ որդու հետ ես առավելագույնս 12 ամիս եմ անցկացրել: Այդ ժամանակը հավաքվել է առանձին-առանձին օրերից` այստեղ 3 օր, այնտեղ մի շաբաթ: Բայց այն, ինչ այդ օրերը տալիս են ինձ, լինի դա հրճվանք, սեր, էներգիա, հավաքում եմ, կուտակում, որպեսզի հետո երաժշտության միջոցով փոխանցեմ մարդկանց: Հավաքում եմ, որ բաժանեմ:
-Ի՞նչն է ձեզ համար ամենաթանկը կյանքում:
Նինո Կատամաձե: Կարևոր է ներդաշնակության մեջ լինել ինքդ քեզ հետ... Միշտ օգնում են հավատն ու սերն առ Աստված:

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries