A+ A A-

Ռուբեն Մամուլյան. Համաշխարհային կինոյի հայազգի նորարարը

Ռուբեն ՄամուլյանՊատմության հանգամանքների կամ էլ ճակատագրի բերումով հայազգի նշանավոր դեմքեր, որոնք մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներում, ապրել և արարել են հայրենիքի սահմաններից դուրս, ինչի պատճառով էլ նրանց մասին հայկական մամուլն ու գիտական հրատարակությունները բավականաչափ հաճախ չեն խոսում: Խիստ կարևորում եմ համացանցում նրանց մասին հոդվածների տարածումը, որպեսզի հայ երիտասարդը լավ իմանա ու լավ ճանաչի մեր ազգի անունը բարձր պահող անձանց:
Ամերիկյան կինոյի պատմությունն անհնարին է պատկերացնել առանց Ռուբեն Մամուլյանի: Ավելին, նա հանդիսանում է իրենից առաջ չկիրառված մի շարք նորարարությունների գաղափարի հեղինակն ու շրջանառության մեջ դնողը: Ռուբենը ծնվել է Թիֆլիսում, 1898-ին: Մանկության տարիներից ի վեր` տղան լավ նկարում էր, գրում, հատուկ հետաքրքրություն և ունակություններ էր ցուցաբերում երաժշտության ուՌուբեն Մամուլյան լեզուների նկատմամբ: Բանկիր հայրը ցանկացել է, որ որդին ճարտարագետ կամ իրավաբան դառնա: Այնուհանդերձ, տղան ժառանգել էր մոր՝ դերասանուհի Վերժինե Մամուլյանի սերը թատրոնի հանդեպ: Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում, սակայն արդեն իսկ 1920-ից Լոնդոնի, Փարիզի և Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմադրություններ:
1923-ից Ռուբենը հաստատվել է ԱՄՆ-ում` ստեղծելով նաև շուրջ 20 կատակերգական, մելոդրամային, արկածային, երաժշտական ֆիմեր, որոնք մեծ ներգործություն են թողել ամերիկյան երաժշտական թատրոնի և կինոյի ձևավորման, ինչպես նաև զարգացման վրա: 1920-ականների վերջին Հոլիվուդում տաղանդներ էին փնտրում, ուստի մասնագետների ուշադրությունը գրավեց Ռուբեն Մամուլյանը` իր` Բրոդվեյը ցնցած թատերական բեմադրություններով: Հոլիվուդում նա հայտնվեց 1931-ին, որտեղ նույն թվականին ստեղծեց իր առաջին գլուխգործոցը՝ «Քաղաքի փողոցները»: Այս ֆիլմում առաջին անգամ կինոպատմության մեջ գործածվել է արտակադրային ձայնը: Հերոսուհին պատկերված է լուռ, փակ շուրթերով, մինչդեռ նրա հնչող ձայնն արտահայտում է իր մտածմունքները: Բացի այդ, իր մյուս ֆիլմերում նա իրականացրել է իր անունը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ հավերժացնող նորարարություններ. առաջին անգամ օգտագործել է երկու բարձրախոսով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա, այնուհետև` առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, նաև` օգտագործել միաժամանակ մի քանի խցիկ: Ռուբեն ՄամուլյանՀետաքրքիր է այն հանգամանքը, որ գունավոր հեռատեսիլի և կինոյի հիմքերում կանգնած են երկու հայեր. Հովհաննես Ադամյանը դարձավ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը, իսկ Մամուլյանը` գունավոր կինոյի: 1935-ին նկարահանված Մամուլյանի «Բեքի Շարփը» առաջին ամբողջովին գունավոր ֆիլմն էր աշխարհում, ավելին` այս շարժանկարում վառ գույները ոչ միայն գեղագիտական հաճույք էին պատճառում, այլ ունեին նաև հուզական նշանակություն: Մամուլյանը գույները հաջողությամբ գործածեց իր «Արյուն և ավազ» (1941) ֆիլմում ևս: Ռուբենը տաղանդավոր ռեժիսոր էր, քանզի Հոլիվուդյան երկու լեգենդներ՝ Մառլեն Դիթրիխն ու Գրետա Գարբոն նորովի բացահայտվեցին Մամուլյանի «Երգ երգոց» և «Քրիստինա թագուհին» ֆիլմերում:
Կարելի է ժամերով խոսել Մամուլյանի եզակի ավանդի մասին: Թող որ նրա նման շնորհաշատ հայեր հաճախ ծնվեն:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries