A+ A A-

Լևոն Թյություջյան. Ցեղասպանությունից փրկված ֆրանսահայ նկարիչը

Լևոն ԹյություջյանՀայոց Ցեղասպանության դեպքերի ականատես, հետագայում հայ արվեստում սյուրռեալիզմի առաջին ջատագովներից մեկը՝ Լևոն Թյությունջյանը, նշանակալից ներդրում ունի նաև ֆրանսիական արդի արվեստի մեջ: Նա ծնվել է 1905 թվականին Ամասիայում՝ նյութապես ապահով, մանկավարժների ընտանիքում: 1915 թվականի արյունալի կոտորածներից հետո հազարավոր որբերի հետ, որոնց շարքում էր նաև Զարեհ Մութաֆյանը, հայտնվում է Հունաստանում: Պատանեկան տարիներին Լևոնը Քորֆու կղզու որբանոցում արդեն իսկ քաջ տիրապետում էր ջութակին, անգամ ստանձնել էր տեղի նվագախմբի ղեկավարությունը:
1925 թվականին Փարիզի Նեյ պատկերասրահում երիտասարդ արվեստագետը, որը տարվել էրԼևոն Թյություջյան Փարիզում տիրող, միմյանց ետևից ծնվող կերպարվեստի նոր ուղղություններով, կազմակերպեց իր անհատական ցուցահանդեսը: Նրա ստեղծագործական կյանքում կարևոր էր դեպի Հունաստան և Իտալիա ճամփորդությունընա ճամփորդել է Իտալիա եւ Հունաստան:
1929 թվականից Թյությունջյանը սկսում է ստեղծագործել սյուրռեալիզմի շրջանակներում, ավելին՝ այս ուղղությանը հարող մի քանի արվեստագետների՝ Հելիոնի, Վանցի ու Քարսլուի հետ հիմնում է այդ շրջանում բավականին նորաձև և բնականոն երևույթ դարձած գեղագիտական-գեղարվեստական խումբ: Վերջինիս առաջին հրովարտակում դեպի գերիրապաշտությունը եւ այդ ուղղության հարող մի շարք նկարիչների՝, Դեզբուրգի, եւ Վանցի հետ խումբ է հիմնում: Այդ խմբի գեղագիտական ընբռնումների հայտարարության մեջ նշվում է.
«Արվեստը տիեզերական բնույթ  է կրում, այն չպետք է ստանա որևէ ձևական բան, ոչ զգայնություն,ոչ էլ զգացմունքայնություն»:
1930 թվականից Լևոնը հայտնի արդի նկարիչներ Արփի, Գլեյզի, Ջակոմետտիի, Հերբենի, Դելոնեի ու շատ այլ հանրաճանաչ դեմքերի հետ հիմնում է «Վերացապաշտություն և ստեղծում» շարժումը:
Հարկ է նշել, որ այս շրջանում Թյությունջյանը ծանոթացել ու մտերմություն է արել Փարիզում գործող քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի հետ:
Նկարիչն աչքի է ընկնում յուղաներկով, գուաշով, ջրաներկով ու չինական տուշով աշխատելու հմտությամբ, իր կերտած դիմանկարներում, նատյուրմորտներում ու վերացական-խորհրդապաշտական հորինվածքներում ակնհայտորեն զգացվում է արվեստագետի ինքնատիպ ոճը: Հատկապես ուշադրության են արժանի «Դեղին դիմակ» և  «Կարմիր դիմակ» աշխատանքները, որոնք ասես Հայոց Ցեղասպանության ժամանակ տիրող սարսափի, արյունահեղության, կորստի, ապա դատարկության և հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների մարմնացումն են: 1952 թվականին նկարիչ Հակոբ Հակոբյանը գալիս է Փարիզ, հանդիպում Թյությունջյանի հետ, ապա Եգիպտոսում հրատարակվող «Հայ նկարիչներ և քանդակագործներ» գրքում ներկայացնում վարպետի կտավների վերատպությունները: Հակոբյանը գրում է, որ այդ ժամանակ Լևոնն արդեն թողել էր նկարչությունը, իր դստեր հետ զբաղվում էր խեցեգործությամբ, սակայն արդեն իսկ մի շարք միջազգային ցուցահանդեսների պատվավոր մրցանակակիր էր: Թյությունջյանը կյանքից հեռացել է 1968 թվականին:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries