A+ A A-

Անջելինա Ջոլի. բարեգործ գեղեցկուհի

Անջելինա Ջոլին ժամանակակից մադոննա էԱնջելինա Ջոլին ժամանակակից մադոննա է:

Դեռ մի ամբողջ «մանկապարտեզ» որդեգրելուց առաջ նա կարող էր իրեն «բոլոր որբերի մայր» կոչել: Անջելինան մայրության իսկական խորհրդանիշ է: Եվ, թույլ տվեք նկատել, համաշխարհային մակարդակով. չէ՞ որ նրա ծնողական գործունեության աշխարհագրությունը բավականին մեծ է. Մեդդոկսը Կամբոջայից է, Պեկսը` Վիետնամից, Զախարան` Էթովպիայից, Շիլոն ծնվել է Նամիբիայում, իսկ երկվորյակները` Ֆրանսիայում: Միլիարդատեր դերասանուհին հաճույքով պատմում է մայրության բացարձակ երջանկության մասին: «Ես շատ եմ հավանել հղի վիճակս: Մեդդոկսն ինձ իսկական կին` հասուն ու իսկական մայր դարձրեց»,- ասում է նա: Երբ Ջոլիին հրավիրում են որևէ ֆիլմում նկարահանվելու, նա առաջին հերթին ճշտում է նկարահանման օրերի քանակը, որպեսզի երկար ժամանակով մենակ չթողնի իր երեխաներին: Էնջին կատարյալ մայրության կենդանի մարմնավորում է:

Անջելինա Ջոլին պարադոկսի թագուհի է:

Ֆիլմերում բարոյական կանոններին հակառակ գնացող գեղեցկուհիների դերեր կերտելով` նա վայելում է «Ամերիկայի խիղճ» տիտղոսն ու դարձել է Դարֆուրի փախստականների ու իրաքցի որբերի ձայնը: 2001 թվականին «Լարա Կրոֆտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Կամբոջիայում երկրի վիճակը տեսնելով նա իսկական շոկ էր ապրել: Այդ ժամանակից նա դարձավ ՄԱԿ-ի փախստականների հարցով բարի կամքի դեսպան և այժմ իր եկամուտների մեկ երրորդը տրամադրում է բարեգործության: Անջելինան եղել է մոլորակի ամենաթեժ կետերում. սկսած Աֆղանստանից մինչև Կոսովո, երբեմն վտանգել է կյանքը, երբեմն էլ` ընտանեկան բարեկեցությունը: Օրինակ Սիերա-Լեոնե այցի ժամանակ նա կռվեց իր նախկին ամուսնու հետ, ով կտրականապես դեմ էր կնոջը բաց թողնել: Էնջիին չէր հետաքրքրում անգամ հասարակական կարծիքը. նա չվախեցավ շոկի ենթարկել Ամերիկան, երբ ելույթ էր ունենում ի պաշտպանություն աֆղանստանցի փախստականների: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ փախստականների համար տներ կառուցելիս նա իրեն շատ ավելի երջանիկ է զգում, քան Լոս-Անջելեսի իր տան լողավազանի կողքին արևայրուք ընդունելիս: Կար ժամանակ, որ նա ասում էր, թե ցանկանում է ամուսնանալ բարեգործական ընկերության որևէ ներկայացուցչի հետ: Սակայն նրա ճանապարհին հայտնվեց Բրեդ Պիտն ու... Էնջին նրան իսկական բարերար դարձրեց: Այժմ նրանք միասին են անում բոլոր այն բարի գործերը, որ մինչ այդ Ջոլին անում էր միայնակ: Ինչու՞ հղիության ժամանակ Էնջին համաձայնեց մերկ նկարահանվել. որպեսզի 500 հազար դոլլար նվիրաբերի Հաիթիին: Ինչու՞ համաձայնեց վաճառել իր երկվորյակների լուսանկարները. որպեսզի ևս 11 միլիոն տրամադրի բարեգործությանը: Նա գիտի, թե ինչպես է պետք փող վաստակել և ինչպես դա ծախսել:

Անջելինա Ջոլին պարադոկսի թագուհի է

Այս կնոջ կատարյալ մարմնին դաջված է անորեքսիկների նշանաբանը. «Այն, ինչ ինձ սնում է, ինձ կործանում է»: Ժամանակակից հասարակությունը, որ վաղուց սովոր է իրեն հնարավոր սննդակարգերով տանջել, նիհարությունն իսկական պաշտամունք դարձրեց, ուստի հաստլիկ գեղեցկուհիներին շատ ավելի դժվար է գեղեցկության օլիմպ բարձրանալ, քան իրենց գրեթե անմարմին մրցակցուհիներին: Ամեն դեպքում այս օլիմպում առաջին տեղն արդեն զբաղեցված է կլորիկ կրծքով, սլացիկ կազմվածքով, բարակ իրանով և անհավանական երկար ոտքերով Ջոլիի կողմից: Նրա մարմինն այնքան կատարյալ է, որ նա կարողացավ մարմնավորել վիրտուալ գլխավոր սեքս-խորհրդանիշ Լարա Կրոֆտին: Թեև ինչպես պատահում է ապագա աստղերից շատերի հետ, մանուկ հասակում Էնջիին ոչ ոք գեղեցկուհի չէր անվանում: «Երբ ինձ երեկոյան զգեստներով եմ տեսնում, ինձ սարսափելի տգեղ եմ համարում, սակայն երբ ողջ օրն այգում խաղում եմ որդուս հետ, հագուստս հողոտ է, իսկ մազերս գզգզված, ինձ կարող եմ սիրունիկ անվանել»,- ասում է նա: Գեղեցիկ, նիհար և համեստ. շատ շահեկան երրորդություն է:

Անջելինա Ջոլին երբեք չի թաքցրել իր անցյալի մութ կողմերը.

սուիցիդալ մտքեր, խնդիրներ թմրանյութերի հետ, գիտակցական ինքնաանդամահատություն և սեքսուալ անդադար սադրանքներ: Բարեգործության և մայրության խորհրդանիշ լինելուց առաջ նա հասցրել է վայելել «վատ աղջկա» համբավը. նա եղել է պանկ, գոթ, մի քանի անգամ ամուսնացել է, ապա ամուսնալուծվել: «Նախկինում ես աննորմալ էի, քաոսում էի ապրում: Չգիտեի, թե իմ էներգիայի հետ ինչ անել»,- խոստովանում է Ջոլին: Նախկինու՞մ: Դա ե՞րբ էր: Իհարկե աշխարհի ամենահիասքանչ արքայազնին հանդիպելուց առաջ:

Անջելինա Ջոլին երբեք չի թաքցրել իր անցյալի մութ կողմերը.

«Անջելինա Ջոլին կատարյալ կերպով մարմնավորում է մայրությամբ փրկված մեղավոր կնոջ կամ սիրո շնորհիվ երջանկացած որբուկի առասպելական պատկերացումները»,- բացատրում է հոգեվերլուծաբանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այսօր, ինչպես երբեք, ավելի շատ է զգացվում մարդու անձնական աճի ձգտումը: Ժամանակակից սիրավեպերը, փիլիսոփայական գործերը և ֆիլմերը մեզ բազում օրինակներ են տալիս, որ այդ փոփոխությունը հնարավոր է, և դրան հասնելու ուղիներ են հուշում:
Անջելինա Ջոլին անկասկած հիանալի օրինակ է բոլորիս համար: Ամենքս էլ կարող ենք նրա նման լինել:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries