A+ A A-

Մեգան Ֆոքս. տղամարդկանց երազների թագուհին

Մեգան Ֆոքս«Մենք ապրում ենք մի այնպիսի աշխարհում, որտեղ ավելի սարսափելի է կորցնել հեռախոսը, քան կուսությունը»: Մեգան Ֆոքս
Կարծես թե վերջերս Մեգան Ֆոքսը դերասանուհու կարիերան երկրորդ պլան է մղել. արդեն երկար ժամանակ է, ինչ նա չի հայտնվում կարմիր գորգին: Նույնը չենք կարող ասել գովազդային պաստառների մասին. դեռ 2010 թվականին դերասանուհին պայմանագիր էր կնքել իտալական Armani ապրանքանիշի հետ և արդեն հասցրել է հագուստով, թե առանց գովազդել բրենդի ողջ արտադրանքը, այդ թվում` ջինսեր, ներքնազգեստ, օծանելիք և դիմահարդարման պարագաներ:
Իսկ ու՞ր մնաց կինոն: Ժամանակ կա՞: Պարզվում է` կա: Այս տարվա գարնանը կկայանա «Բռնապետ» ֆիլմի պրեմիերան: Իսկ արդեն դեկտեմբերին էկրաններին կհայտնվի Մեգան Ֆոքսի մասնակցությամբ ևս մեկ կատակերգություն «Սա 40 է» անունով: Միայն թե լուրջ դերակատարումներ թերևս չակնկալենք: Դրանք կարծես դեռ տեղ չեն գտել Մեգանի ժամանակացույցում: Իսկ գուցե նա որոշել է մի փոքր ընդմիջում անել ու իր ժամանակը նվիրաբերել ընտանեկան կյանքի՞ն: Իսկ գուցե նա ցանկանում է մայրանա՞լ: Պարզվում է` նրա պլաններում կա նման բան: Մանրամասները կարդացեք հարցազրույցում…

Մանկության մասին

Մեգան Ֆոքսը 9 տարեկան ժամանակ
Ես մեծացել եմ հավատացյալների շատ խիստ ընտանիքում: Սովորել եմ եկեղեցական դպրոցում և ամեն օր ծնողներիս հետ եկեղեցի էի գնում: Երբ ծնողներս ամուսնալուծվեցին, ես տեղափոխվեցի սովորական դպրոց: Շատերի կարծիքին հակառակ` անգամ դպրոցում, երբ մոդել էի աշխատում, ես հայտնի գեղեցկուհի չէի, ավելի շուտ` ընդհակառակը: Բրեկետներով ու ծիծաղելի ներկած մազերով մի դեռահաս էի:

Դերասանուհի դառնալու երազանքի մասին

Ես ցանկանում էի դերասանուհի դառնալ, երբ դեռ շատ փոքր էի: Հիշում եմ` մոտենում էի մայրիկիս ու պատմում դերասանուհի դառնալու մասին, նա էլ ասում էր. «Դե հա, դա քո երազանքն է»: Այդ ժամանակ դա գրեթե անիրականանալի ցանկություն էր, քանի որ ապրում էինք Թեննեսսիում, իսկ ընտանիքումս արվեստի հետ ոչ ոք կապ չուներ: Չգիտեմ թե ինչու, սակայն միշտ սարսափելի ինքնավստահ էի: Միշտ գիտեի, որ եթե շատ աշխատեմ, կհայտնվեմ այնտեղ, որտեղ երազում եմ, իսկ Աստված կօգնի ինձ:

Կարիերայի դժվարությունների մասին

Մոդելային բիզնեսում իմ փորձն ինձ որոշ չափով օգնեց նախապատրաստվել դերասանուհու կարիերային: Ամենագլխավորը, որ սովորեցի, խուճապային հարձակումները հաղթահարելն էր: Հապա պատկերացրեք` ձեր դեմքին դիմահարդարում է, մազերը հարդարված են, ինչ-որ մեկը ձեզ ինչ-որ տարօրինակ հագուստ է հագցնում, իսկ ձեր կողքին տասնյակ մարդիկ են, օդորակիչը վատ է աշխատում, շնչելու օդ չկա: Եթե չկարողացաք դիմանալ այդ ամենին, ուրեմն ոչ մոդել կդառնաք, ոչ էլ դերասանուհի:

Մեգան ՖոքսՓառքի մասին

«Տրանսֆորմերները» ֆիլմից հետո ամեն ինչ ձնե մեծ գնդի նման սկսեց զարգանալ: Չէի էլ կարող պատկերացնել, որ ֆիլմն այսքան մեծ հաջողություն կունենա: Ես դերասանուհի էի, իսկ մի քանի ժամ անց` իսկական աստղ: Եվ ասեմ` ես դրան շատ հանգիստ վերաբերվեցի: Այդպիսի փոփոխության չի կարելի պատրաստվել, չի կարելի այն կանխագուշակել:

Իր ընտրած ֆիլմերի մասին

Այժմ կարիերաս կամ վեր է բարձրանում, կամ ցած իջնում: Եվ դա նորմալ է. անհնար է անընդհատ հաջողության ալիքի վրա լինել, եթե իհարկե Ուիլլ Սմիթը չես: Կատակ եմ անում: Ես չեմ նկարահանվում ինչ-որ ֆիլմում միայն որովհետև այն մեծ արձագանք կունենա: Առաջնահերթ ես մտածում եմ այն մասին, որ նոր ֆիլմն ինձ համար հետաքրքիր ու զվարճալի փորձ կլինի: Գովազդել ֆիլմն ու մարդկանց կոչ անել գալ կինոթատրոններ իմ աշխատանքը չէ. ինձ մնում է միայն վայելել նկարահանման ընթացքն ու աճել որպես դերասանուհի:

Չիրականացված երազանքների մասին

Եթե դերասանուհի չլինեի, հաստատ հնագետ էի դառնալու: Դպրոցում ես հաճախ մասնակցում էի պեղումների: Կախարդական մասնագիտություն է: Մանկուց սիրում եմ տարատեսակ հանելուկներ ու գաղտնի հարցերի որոնումներ: 

Ապագայի պլանների մասին

Դժվար է ապագայի շուրջ գուշակություններ անել: Կարիերայի շուրջ առանձնապես Մեգան Ֆոքսպլաններ չեմ կազմում, պարզապես ցանկանում եմ շարունակել տաղանդավոր մարդկանց հետ աշխատանքն ու դրանից հաճույք ստանալ: Ապագայի մասին մտածելիս առաջինը, որ գալիս է մտքիս, երեխաներն են: Վաղուց եմ երեխաներ ցանկանում: Մտքիս մի բանկային հաշիվ կա, որով պետք է ապահովեմ երեխաներիս ապագան: Հենց այն հավաքվի, առանց վարանելու կմայրանամ:

Armani-ի հետ համագործակցության մասին

Երբեք չէի մտածի, որ աշխարհահռչակ որևէ բրենդի հետ համագործակցության առաջարկ կստանայի: Սիրում եմ աշխատել նրանց հետ: Նկարահանման հրապարակում դիմահարդարներն այնպիսի դիմահարդարում են անում, որ ես ինքս երբեք չէի կարողանա այդպես անել: Իմ սիրելի դիմահարդարումը smokey eyes-ն է: Աչքերս իմ մարմնի ամենասիրելի մասն են, ուստի սիրում եմ ընդգծել դրանք: Եթե ընտրեմ շրթներկի ու փայլի միջև, երկուսն էլ կընտրեմ. փայլն ինչ-որ երիտասարդական հնարք է, իսկ շրթներկը`արդեն ավելի շքեղ ու հասուն:{jacomment on}

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries