A+ A A-

Սկարլետ Յոհանսոնն ու իր տղամարդիկ

Սկարլետ ՅոհանսոնԱռաջին հայացքից նա մեծ աչքերով ու հմայիչ ժպիտով նրբիկ արարած է: Սակայն մանկուց նրան այդպիսին ոչ ոք չէր համարում: Հետագայում, ինչպես կարիերայում, այնպես էլ տղամարդկանց հետ հարաբերություններում նա իսկական հրեշ դուրս եկավ: «Մարդ պարտավոր չէ միասեր լինել» արտահայտությունը Սկարլետ Յոհանսոնի համար նշանաբան է դառնում, իսկ լրագրողների համար հիանալի առիթ նրան բազում ռեալ  ու հորինված հարաբերություններ վերագրելու համար: 
Հոլիվուդի դռները Սկարետի առջև բացել է հայտնի փլեյբոյ միլիոնատեր Ֆաիզ Ահմեդը: Նրանց մոտ փոխշահավետ «համագործակցություն» ստացվեց: Սկարլետն այդ ժամանակ 17 տարեկան էր: Այս հարաբերությունների փորձը ցույց տվեց Սկարլետին, որ նրան դժվար թե երբևէ հետաքրքրեն 30-ից երիտասարդ տղամարդիկ: Նրա առաջին «մեծ» սիրեկաններից էր Բենիսիո դել Տորոն: 2004 թվականին մամուլը լցվեց այն նորությամբ, որ Սկարլետը Chateau Marmont հյուրանոցի վերելակում սեքսով էր զբաղվում Բենիսիոյի հետ Օսկարի արարողությունից հետո: 
Սկարլետ Յոհանսոն Հաջորդ սիրեկանը Ջարեդ Լետոն էր: Արագ ու պայթյունավտանգ էին նրանց հարաբերությունները: Նրանք անգամ հասցրին միասին ապրել: Սակայն երիտասարդ ընկերուհու (Սկարլետն այդ ժամանակ 20 տարեկան էր) բարոյական նկարագիրը երևի հոգնեցրեց  Ջարեդին, և նրանք բաժանվեցին:  Ճիշտ է` Լետոյի անունը դեռ երկար ժամանակ էր հայտնվում Յոհանսոնի անվան կողքին: Այդպես էր 2009 թվականին, երբ պապարացիները բռնացրին զույգին ավտոկանգառում: Ի դեպ այդ ժամանակ Յոհանսոնն ամուսնացած էր (Ռայան Ռեյնոլդսի հետ), ինչը իրավիճակին էլ ավելի սկանդալայնություն տվեց: 2010-ին, Յոհանսոնի և Ռեյնոլդսի ամուսնալուծությունից հետո, մամուլը սկսեց համոզվածությամբ պնդել, թե հենց Լետոն է ամուսնական զույգի հարաբերությունների փլուզման պատճառը: Սակայն պաշտոնապես զույգն այդպես էլ չմիավորվեց:
Սկարլետ Յոհանսոն 
Ոչ պակաս թեժ էր Սկարլետի սիրավեպը Ջոշ Հարնետի հետ: Վերջինս ստիպեց Սկարլետին դրժել երեսունից երիտասարդ տղամարդկանց հետ չհանդիպելու իր երդումը: Դերասանները ծանոթացել էին «Սև օրքիդեան» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ասում են` նկարահանման հրապարակում երկուսի մեջ քիմիա է տեղի ունենում, իսկ մի քանի ամիս անց Ջոշը տեղափոխվում է Յոհանսոնի բնակարան: Սակայն կենցաղը սպանում է ամեն տեսակ քիմիա: Սկարլետը հոգնում է ճիշտ աղջկա իր կերպարից և սկսում է ամեն տեսակ խենթություններ անել: Նա կամ լքում էր Ջոշին խնջույքի ժամանակ կամ էլ կարող էր երկար ժամանակ անհետանալ Ջոշին անծանոթ ընկերների հետ:
«Մենք լարված գրաֆիկ ունեին, և չէինք կարողանում համաձայնեցնել դրանք իրար հետ: Սկարլետը մի տեղ էր, ես` ուրիշ: Բացի այդ, երբ ավարտվում է աշխատանքային օրը, մենք վերածվում ենք սովորական մարդկանց, ովքեր հոգնում են մշտական նկարահանումներից և տեղափոխումներից: Այս վիճակում դժվար է միմյանց բավարար ուշադրություն հատկացնելը»,- խոստովանում էր Ջոշ Հարնետը: Սկարլետն այլ տարբերակ ուներ. «Նա այնքան էր իմ մասին հոգ տանում, որ դա սկսեց ձանձրացնել ինձ»,- մի անգամ հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց Յոհանսոնը:
Սկարլետ Յոհանսոն 
Անձնական կյանքում երկար ընդմիջումներ Սկարլետը երբեք չի ունեցել: Ջոշի հետ բաժանումից հետո նրան նկատում են Ջասթին Թիմբերլեյքի ընկերակցությամբ: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի այս հարաբերություններին, եթե Սկարլետը չնկարահանվեր  «What Goes Around...Comes Around» տեսահոլովակում: Սակայն քանի որ պաշտոնապես Թիմբերյելքը Ջեսիկա Բիլի հետ էր և Սկարլետի հետ հարաբերությունների մասին ոչինչ չէր հայտարարվել, այն մոռացվեց:
Սկարլետն առանձնապես չէր տխրել իրադարձությունների այսպիսի ավարտից և միանգամից սիրավեպ սկսեց Ռայան Ռեյնոլդսի հետ: Ծանոթությունից կես տարի անց զույգը հայտարարեց նշանադրության մասին, իսկ 2008-ի մայիսին նրանք ամուսնացան առանց որևէ արարողության և սպիտակ զգեստի: Որոշ ժամանակ անց ամեն դեպքում զույգը նշեց իր ամուսնությունը Լոս Անջելեսում: Ամուսնությունը տևեց մոտ երկու տարի: 2010 թվականի սկզբին ամուսինները ամուսնալուծվեցին: Պաշտոնական պատճառն այն էր, որ զույգը չէր կարողանում բավարար ժամանակ անցկացնել միմյանց հետ: Ասում էին, թե Ռեյնոլդսը երեխա էր ուզում, իսկ դա բնավ չէր մտնում 25-ամյա Սկարլետի պլանների մեջ, ում կարիերան վերելք էր ապրում: Բաժանումը բավականին հանգիստ անցավ: «Մենք ավարտում ենք մեր հարաբերությունները միմյանց հանդեպ սիրով և բարությամբ»:  Երկկողմանի համաձայնությամբ աստղային զույգն ամուսնալուծվեց:
Սկարլետ Յոհանսոն 
2011 թվականից Սկարլետը կրկին իր ամպլուայի մեջ էր: Նա սկսեց հանդիպել իրենից բավականին մեծ տղամարդու հետ: Անհասկանալի էր, թե ինչը կարող էր կապել Սկարլետ Յոհանսոնին Շոն Պենի հետ: Սակայն նրանց սիրավեպը զարգանում էր: Շոն Պենն անգամ Սկարլետի հետ հրավիրվեց Սպիտակ տուն նախագահի հետ ընթրիքի: Սկարլետը հիանում էր Շոնի իմաստությամբ և կյանքի փորձով, իսկ Շոնը երևի պարզապես վայելում էր երիտասարդ ընկերուհուն: Երբ երկուսն էլ հոգնեցին միմյանցով հիանալ (իսկ դա երեք ամիս անց էր), զույգը բաժանվեց:
Այժմ, ինչպես հայտնի է, Սկարլետը հանդիպում է Նեյտ Նեյլորի հետ: 6 ամիսը քիչ ժամկետ չի, հատկապես Հոլիվուդի համար, ուստի գուցե, ով իմանա, Սկարլետը վերջապես հանդիպել է իր երկրորդ ու միակ կեսին:
 

Լիբերալ Բլոգ - Like

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries