A+ A A-

Խորհուրդներ նորաձև լինելու համար

Խորհուրդներ նորաձև լինելու համարԿնոջ գեղեցկությունը խնամվածության մեջ է: Ցանկացած կին կարող է գեղեցիկ լինել, եթե աչքերն ընդգծված են, մազերը փայլում են, իսկ եղունգները շողում են որակյալ մատնահարդարմամբ: 
Կյանքը միայն երիտասարդությունից և սլացիկությունից չի կազմված: Յուրաքանչյուր տասնամյակ իր բարիքներն ու պլյուսներն ունի: Օգտվեք ձեր տարիքի պլյուսներից:
Կատարյալ գեղեցկությունը գրավիչ չէ: Ուշադրություն գրավելու համար կատարյալ գեղեցկության մեջ պետք է ինչ-որ փոքրիկ ոչ ճիշտ բան լինի:
  • Եթե տղամարդը ցանկանում է իր կնոջը միաժամանակ էլեգանտ ու սեքսուալ տեսնել, ապա լավագույն լուծումը սև փոքրիկ զգեստն է:
  • Այն գույները, որոնք բնության մեջ լավ են համադրվում, լավ կհամադրվեն նաև ձեր զգեստապահարանում:
  • Հսկայական զեղչերի ժամանակ գնեք միայն բազային զգեստապահարանի իրեր: Ինչ-որ բան գնելուց առաջ մտածեք` արդյո՞ք դա կգնեիք իր սկզբնական գնով: Եթե ոչ, հրաժարվեք այն գնելուց:
  • Եվրոպայում նորաձև է, երբ տղամարդը երբեմն կոշիկ հագնելիս գուլպա չի հագնում: 
  • Եթե ցանկանում եք տղամարդկանց վրա տպավորություն գործել, ապա առանց կրունկի չեք կարող: Տափակ կոշիկ կարող եք միայն ամուսնությունից հետո կրել:
  • Կանայք, եթե տղամարդը սկսում է հետևել նորաձևությանը, սկսեք հետևել ինքներդ ձեզ, իսկ հետո… տղամարդուն:
  • Երեխայի ճաշակը ձևավորվում է վաղ մանկությունից: Ուստի մայրիկները պետք է ուշադիր լինեն և հետևեն իրենց զգեստապահարանին:
  • Կանայք երեք դեպքում են սկսում նիհարել. եթե տղամարդը լքում է նրանց, եթե սիրահարվում են կամ եթե այսօր երկուշաբթի է:
  • Չկա այդպիսի կին, ում շրջազգեստ չսազի, կարևորը ճիշտ շրջազգեստ ընտրելն է: Կինը պետք է իրենց հարմարավետ ու վստահ զգա:
  • Կնոջ և շրջազգեստի միջև պիտի հեռավորություն լինի:
  • Ինչ էլ հագնեք, որքան էլ գեղեցիկ հագուստ ընտրեք, եթե չխնամված մազեր ունեք, ապա հագուստը նույնպես այդպիսի տպավորություն կթողնի:
  • Միայն շատ սլացիկ աղջիկներին են սազում չափազանց կարճ շորտերը, լայն վերնաշապիկն ու բազմազան զարդերը:
  • Այն պայուսակը, որում կարող է միայն բջջային հեռախոսը տեղավորվել, հարմար չէ հասուն կնոջ համար:
  • Անճաշակության նշան է ակնոցը որպես մազակալ-օղագոտի օգտագործելը:
  • Լեոպարդային պրինտը դուրս չի գալիս նորաձևությունից, սակայն այն պետք է ուշադիր ու չափի մեջ օգտագործել: 
  • Տղամարդու համար լավ հագնված կինը բրենդների հավաքածու չի. տղամարդիկ կնոջ տեսքը առանձին հատվածների չեն բաժանում. տեսքը կամ գեղեցիկ է, կամ ոչ:Խորհուրդներ նորաձև լինելու համար
  • Դասական տրենչը զգեստապահարանի այն իրն է, որը նորաձևությունից արդեն ավելի քան 100 տարի դուրս չի գալիս:
  • Մուգ զուգագուլպաներ հագած կինն իրեն պաշտպանված է զգում: 
  • Ժամանակակից հասարակությունը շատ դաժան է. կինը պետք է լինի գեղեցիկ, սլացիկ, հաջողակ կարիերայում, լավ մայր և կին ընտանիքում:
  • Երբ հագնվում եք, արժե մտածել, թե որքանով է ձեր արտաքին տեսքը հաճելի շրջապատին:
  • Չի կարելի խախտել հոնքերի բնական գիծը: Կարևոր է, որ հոնքերը խնամված լինեն:
  • Որպեսզի կինը հավատա իր ուժերին, տղամարդը պետք է ամեն օր ասի նրան, թե որքան հիասքանչ է նա:
  • Հագուստը պետք է տեղին լինի: Չի կարելի դիմահարդարված և բարձրակրունկ կոշիկներով իջնել խանութ հաց գնելու:
  • Եթե կինը ցանկանում է անհասանելի թվալ, սակայն ուշադրություն գրավել, ապա բավական է վառ կարմիր շրթներկ քսել: Բոլորը կնկատեն նրան, սակայն չեն համարձակվի մոտենալ:
  • Չափազանց բաց հագուստը ինտիմ կյանքի բացակայության նշան է:
  • Չկան մեծ ոտքեր, կան վատ զուգագուլպաներ: Չկան տգեղ կանայք, կան վատ վարսահարդարներ:
  • Կոշիկները կնոջ կերպարի ամենասեքսուալ օբյեկտն են:
  • Բաց գույնի վերարկուն հիանալի կերպով բացում է կնոջ դեմքը:
  • Կնոջ զգեստապահարանը բաժանվում է երեք մասի. իր համար, ընկերուհիների համար և տղամարդու համար: Երբեք չի կարելի շփոթել այդ երեք մասերը:
  • Սպիտակ գույնը սազում է բոլոր կանանց: Կարևորը գույների ճիշտ համադրություն գտնելն է:
Կինը կարող է սեքսուալ լինել և փակ հագուստով:
Մարդու կյանքի ամենագլխավոր նպատակներից մեկն ինքնաարտահայտումն է: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ինքնաարտահայտվում: Ինչ-որ մեկը փորձում է դա անել հագուստի միջոցով:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries