A+ A A-

Խորհուրդներ գեղեցիկ լինելու համար

Մի ամաչեք ձեր կառուցվածքից. այն, ինչ Աստված ձեզ տվել է, գեղեցիկ է: Իսկ դա Խորհուրդներ գեղեցիկ լինելու համարնշանակում է, որ պետք է ընդգծեք դա: Կարևորը դա գրագետ և ճաշակով անելն է:
Գլխարկն ի վիճակի է կնոջը պատել այն խորհրդավորությամբ, որի կարիքը նա այդքան ունի:
  • Գեղեցիկ և որակյալ ներքնազգեստը կնոջ զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ մասն է: 
  • Ձեր կերպարում պետք է ինչ-որ մի այնպիսի բան լինի, որ ձեր այցեքարտը կհամարվի: Ինչ-որ այնպիսի բան, որ կբացականչի ձեր մասին:
  • Ամուսնալուծությունների պատճառը հաճախ քարտուղարուհիների հետ նախաճաշն է, սակայն ավելի հաճախ` չխնամված կնոջ հետ նախաճաշը:
  • Դարչնագույնը վտանգավոր գույն է: Այդ գույնի հագուստ ընտրելիս նախապատվություն տվեք շոկոլադի ամենավառ երանգներին:
  • Եթե շատ տնտեսող եք, գնեք շատ թանկ իր, էժանագին բաներ մի գնեք:
  • Գնումների գնալիս մի տարեք ձեր սիրելիներին ու ամուսիններին: Տղամարդիկ չեն սիրում նման բաներ, և հավանականությունը, որ կգնեք այն, ինչ պետք չի, շատ մեծ է:
  • Ուգգիները ոչ գեղեցկություն են ավելացնում, որ կանացիություն, ոչ էլ առանձնակի հարմար են:
  • Վառ կանաչ գույնը շատ է սազում դարչնագույն կամ կանաչ մազերով թխահեր աղջիկներին:
  • Կիպ սպիտակ տաբատ կարող են կրել միայն աղջիկները, ովքեր սեփական ոտքերի հետ կապված բարդույթներ չունեն:
  • Եթե տնից դուրս եք եկել այնպիսի հագուստով, որ վստահ չեք, որ այն ձեզ սազում է, այնպիսի տեսք ընդունեք, որ մի վայրկյան անգամ չեք կասկածում, որ հագնվել եք նորաձևության վերջին ճիչով:
  • Աղերսում եմ բոլոր կանանց հրաժարվել կապրիներից, որովհետև այդ տաբատները ոչ միայն չեն գեղեցկացնում ձեր կազմվածքը, այլ նաև փչացնում են այն:
  • Վարդագույն փափուկ սպորտային համազգեստները նույնքան վատ սովորություն են, որքան թխվածքի անզուսպ խժռումը:
  • Ձեր ոճի մասին պետք է խոսեն, այն պետք է հետաքրքիր լինի. խուսափեք ձանձրույթից և միատեսակությունից:
  • Եթե հայելու մեջ նայելիս կինը ցանկանում է պարել, ապա նա հիասքանչ տեսք ունի:
  • Եթե ցանկանում եք, որ ձեր տղամարդը միշտ հիանա ձեզնով, ապա պետք է աշխատեք ձեր վրա: Տղամարդիկ գնահատում են գեղեցիկ և խնամված կանանց, իսկ այդպիսի կին լինելը մեծ, սակայն հաճելի աշխատանք է:
  • Էպատաժը հետաքրքիր է, եթե այն պրոֆեսիոնալ է: 
  • Ձեր ոճը պետք է օգնի ձեզ ապրել, նպատակների հասնել, լավ զգալ: Շատ կանանց, ցավոք, իրենց հագուստը միայն մտահոգում է:
  • Կինը պետք է աշխատի. կարևոր չէ, թե ինչ: Նա կարող է և տնային տնտեսուհի լինել, սակայն դրան պրոֆեսիոնալի պես մոտենալ: Դա անհրաժեշտ է, որպեսզի կինն իրեն լիարժեք զգա:
  • Ինչպես տնային տնտեսուհիները, այնպես էլ աշխատող կանայք պետք է խնամված տեսք ունենալ: Եթե տանն եք, դա չի նշանակում, որ կարող եք կարկատաններով ու մաշված հագուստով լինել:
  • Եղունգների ագրեսիվ դիզայնը նորաձև չէ. այն տգեղ է:
  • Ցածր գոտկատեղով ջինսերը կարճեցնում են մարմինն ու մեծացնում կոնքերը:
  • Մազերի գույնը պետք է բնական լինի և ներդաշնակ հոնքերի գույնի հետ: 
  • Մորթյա ժիլետն արդեն մի սեզոն չէ, որ խելքահան է անում Եվրոպայի նորաձևության հետևողներին. այն իսկապես նորաձև է:
  • Մի վախեցեք փորձարկումներ անել վարսահարդարման հետ:
  • Որպես կանոն վառ դիմահարդարումը պաշտպանություն է շրջակա աշխարհից. դիմակ, որի տակ մարդ փորձում է թաքցնել իր իրական եսը:
  • Եթե երևացող տեղում դաջվածք ունեք, ապա պետք է հետևեք, որ հագուստը ճիշտ համադրված լինի դրա հետ:
Տղամարդիկ շատ են սիրում կարճ շրջազգեստով և բարձրակրունկ կոշիկներով կանանց, սակայն հենց ամուսնանում են նրանց հետ, որքան հնարավոր է երկարացնում են նրանց կիսաշրջազգեստներն ու կարճացնում են նրանց բարձրակրունկները:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries