A+ A A-

Տղամարդու ամենաթանկ օծանելիքները

Clive Christian Imperial Majesty Men1990-ականներին տղամարդկանց շրջանում մեծ ճանաչվածություն էր վայելում «Փողի բույրը» անունով օծանելիքը: Գեղեցիկ տուփի մեջ անգույն հեղուկ էր, որը բացարձակ ոչ մի հոտ չուներ, չէ՞ որ փողը հոտ չունի: Սակայն հաշվի առնելով որոշ օծանելիքների գինը, այս խոսքը կարելի է վիճելի համարել: Օրինակ որպեսզի երջանկություն ունենաք գնելու Clive Christian Imperial Majesty օծանելիքը, ապա պետք է վճարեք այնքան, որքան կվճարեիք սուպերքարի համար` 215 հազար ԱՄՆ դոլար:
N10 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Straight to Heaven - Kilian white cristal: Արտադրում է Kilian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 225 դոլար: Նախատեսված է այն տղամարդկանց համար, ովքեր իսկապես գնահատում են ազատությունը:Straight to Heaven
N9 տղամարդու ամենաթանկ օծանելիքները միանգամից երկուսն են` Cologne pour le Matin և Cologne pour le Soir: Արտադրում է Maison Francis Kurkjian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 200 դոլար: Ինչպես ասում է ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Կուրկջյանը` օծանելիքը ստեղծելիս նա ոգեշնչվել է Ֆրանսուազա Սագանի «Բարև թախիծ» վեպից:Cologne pour le Matin և Cologne pour le Soir
N8 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian 1872 Perfume Spray for Men: Արտադրում ` Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 310 դոլար: Օծանելիքի անվան 1872-ը ընկերության հիմնադրման տարեթիվն է: Այս օծանելիքը նախատեսված է շատ ակտիվ տղամարդկանց համար, ովքեր ունակ են շատ արագ բազմաթիվ որոշումներ կայացնել:Clive Christian 1872 Perfume Spray for Men
N7 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian "C" for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 375 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 2010 թվականից:Clive Christian
N6 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Kobe Xerjoff: Արտադրում է Xerjoff ընկերությունն Իտալիայում: Գինը 375 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 2008 թվականից, նախատեսված է ուժեղ և ոճային տղամարդկանց համար:Kobe Xerjoff
N5 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Neroli Sauvage – Creed: Արտադրում է Creed ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 440 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 1994 թվականից հայտնի պարֆյումեր Օլիվեր Կրիդի կողմից:Neroli Sauvage – Creed
N4 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Ambre Topkapi: Արտադրում է Parfums MDCI ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 610 դոլար: Այս բույրը ուժի, իշխանության և հարստության խորհրդանիշ է:Ambre Topkapi
N3 տղամարդու ամենաթանկ օծանելիքը Poivre Caron: Արտադրում է Caron ընկերությունը Ֆրանսիայում: Գինը երկու հազար դոլար: Poivre բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է պղպեղ: Այս բույրը պարունակում է սև պղպեղի, մեխակի, կարմիր պղպեղի և այլ համեմունքների բուրմունքներ: Poivre Caron օծանելիքը ունիսեքս է` նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:Poivre Caron
N2 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian No.1 Pure Perfume for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 2150 դոլար: Օծանելիքը նախատեսված է ուժեղ բնավորության տղամարդկանց համար: Այս օծանելիքից արտադրվել է ընդամենը 1000 օրինակ: Clive Christian No.1 Pure Perfume for Men
N1 տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian Imperial Majesty Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը 215 հազար դոլար: Այս օծանելիքը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաթանկ օծանելիք: Արտադրվել է ընդամենը 10 օրինակ: Օծանելիքը պարունակում է հազվադեպ բաղադրատարրեր, իսկ օծանելիքի շիշը մաքրագույն բյուրեղապակուց է: Շշի կափարիչը զարդարված է հինգ կարատանոց ադամանդներով:Clive Christian Imperial Majesty Men
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries