A+ A A-

Fashion-բլոգերներ. ովքեր են նրանք

Կտրած լուսանկարներԲլոգեր: Որքան շատ բան է պարունակում այս բառը: Այսօր ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, արտաքինից և սոցիալական դիրքից, որ ունի ֆոտոխցիկ, քիչ թե շատ  նորաձև զգեստապահարան և ինտերնետ, իրեն fashion-բլոգեր է հռչակում: Այսպես, թե այնպես այս մարդիկ ազդեցություն ունեն մարդկանց վրա: Նրանց ավանդի մասին էլ կխոսենք այսօր:

Կտրած լուսանկարներ

Այս նորամուծությունը եկել է tumblr բլոգային պլատֆորմից: Նայելով այս լուսանկարներին` հարց է ծագում. «Մի՞թե նա այնքան գեղեցիկ է, որ վախենում է իր գեղեցկությամբ խամրեցնել հագուստը», կամ «Ինչու՞ է նա վախենում ցույց տալ իր դեմքը»: Իհարկե երբեմն այս լուծումը շատ տեղին է լինում, որովհետև ընդգծվում է ինչ-որ մի բան` աքսեսուար, կոշիկ, սվիտեր, բաճկոն: Սակայն երբ աղջիկը մի քանի տակ շոր է կրում, իսկ լուսանկարն այնպես է կտրված, որ երևում է միայն վզից ծնկներ ընկած հատվածը, չես հասկանում, թե ինչի վրա ուշադրություն դարձնես: 

Jeffrey Campbell բատիլյոններ

Կարծում եմ` այս բատիլյոնների մասին գիտեն անգամ նորաձևության չհետևող մարդիկ: Այնպիսի տարբերակ կա, թե այս մոդելը սազում է թմբլիկ կանանց, սակայն լուսանկարներում հազվադեպ ենք տեսնում Jeffrey Campbell բատիլյոններով թմբլիկ կանանց: Նիհարիկ մոդելների վրա այս կոշիկները սմբակների պես են նստում: Jeffrey Campbell-ի տվյալներով 2011-ի վերջին այս կոշիկների վաճառքը աճել է մոտ 2.5 անգամ: Հաշվի առնելով, որ ԱՊՀ-ում այս կոշիկների օրիգինալների կողքին վաճառում են ֆեյքերը, ապա Jeffrey Campbell բատիլյոնների երջանիկ տերերի թիվն ավելի շատ է: Բլոգ-մշակույթի բացակայության դեպքում դժվար թե այս կոշիկներն այդքան հայտնի լինեին:

Երկու զույգ ժամացույց

Երկու զույգ ժամացույց
Չկազմակերպվածություն, ձև, թե՞ նորաձև լուծում: Երիտասարդ նիհարիկ աղջիկներն իրենց բարակիկ ձեռքերին կապում են երկու զույգ մեծ, տղամարդու ժամացույց: Արդյո՞ք դա նախկին տարիների նորաձևության ամենամեծ հիմարությունը չէ: Երկու զույգ ժամացույցն անկապ տեսք է տալիս ցանկացած look-ի:

 

Պիզայի աշտարակի դիրք

Հենց այդպես են անվանում այս դիրքը ողջ աշխարհում: Եվս մեկ անհասկանալի միտում: Հայելու մեջ իրենց լուսանկարող թեքված մեջքով աղջիկները տարածված են ոչ միայն Եվրոպայում և Ամերիկայում, այլև մեր երկրում: 

Ցուցադրվող բրենդներ

Fashion-բլոգերների սիրելի զբաղմունքը տարատեսակ բրենդներով սեթեր կազմելն ու լուսանկարելն է: Թվում էր, թե արդեն անցել են այն ժամանակները, երբ հագուստի վրա բրենդի ցուցադրումը նորաձև էր համարվում: Պարզվում է ոչ, դրանք մինչև այսօր արդիական են: 
Հետաքրքիր է, որ այս երիտասարդ մարդիկ ազդեցություն չունենալով նորաձևության վրա, ազդեցություն են ունենում լայն շրջանակների վրա: Ավելի ու ավելի շատ բլոգերներ են ընդօրինակում միմյանց, մինչև տարբերվել հաջողացնում են միայն եզակիները: Ուստի գուցե ավելի լավ է ստեղծել նորն ու սեփականը, քան անել այն, ինչ անում են միլիոնավոր մարդիկ:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries