A+ A A-

Լայնեզր գլխարկներ. պատմությունն ու կրելու գաղտնիքները

Լայնեզր գլխարկՄի քիչ պատմությունից

Միջնադարի պատմությունն ասում է, որ եվրոպական քաղաքները բառիս բուն իմաստով կորած էին կեղտի և հակասանիտարական վիճակի մեջ: 1270 թվականին Լյուդովիկոս IX-ը վերջապես օրենք է ընդունում, որով պատուհաններից աղբ թափելիս անհրաժեշտ էր երեք անգամ բացականչել` «Զգույշ, նետում եմ», այն էլ որովհետև հենց թագավորի վրա մեկ անգամ չէ, որ աղբ էին թափել: Քաղաքների փողոցները չափազանց նեղ էին, ուստի գիշերանոթների պարունակությունը թափվում էր ուղիղ մարդկանց գլխներին:
Կեղծամները դեռ նորաձև չէին. մարդիկ կապյուշոն էին կրում: Միայն երբ վերջիններս սկսեցին ցածրաճաշակություն համարվել և դարձան ծաղրածուների հագուստի մի մասը, վերին խավն անցավ կեղծամներին: Դարեր շարունակ մարդիկ իրենց պատուհաններից աղբ էին թափում: Դրա դեմ պայքարը սկսում է միայն 1780 թվականից:
Հասկանալի է, որ թանկ և դժվար մաքրվող կեղծամները չէին կարող գլուխը պաշտպանել վերևից թափվող կեղտաջրերից: Պետք էր հենց կեղծամները պաշտպանել կեղտից: Կեղծամներ պատրաստող վարսավիրների ծառայությունը թանկ արժեր: Մասնագիտությունը նորաձև է դառնում. միայն Լուվրում 5000 վարսավիր կար:
Լվացքարարի ծառայություններն ավելի էժան էին նստում, սակայն լվացքի փոշիների բացակայության պայմաններում կեղծամից արտաթորանքը մաքրելն այնքան էլ հեշտ չէր: Այդպիսի խնդիրներից խուսափելու համար օգտագործում էին մազերի պարկիկ: Լյուդովիկոս XIV-ի ժամանակաշրջանում երկար մազերը հավաքում էին այդ պարկիկի մեջ, որը պաշտպանում էր մազերն արտաքին ազդեցություններից: Սակայն պարկիկը հագնելը երկար ժամանակ էր խլում և տոնակատարությունների ժամանակ տեղին չէր:
Հետագայում գլուխներն ու կեղծամները պաշտպանելու նպատակով սկսեցին օգտագործել Լայնեզր գլխարկհրացանակիրների լայնեզր գլխարկները:
Հենց այստեղ էլ արժե հիշատակել ռեվերանսի ծագման պատմությունը: Հանրագիտարաններում գրված է, որ դա ողջունելու հարգալից ձև է, սակայն իրականությունն այդքան էլ այդպիսին չէ: Ի սկզբաբե ռեվերանսի նպատակը վատ հոտ արձակող գլխարկը կնոջ զգայուն քթից հեռու տանելն էր, միաժամանակ գլխարկից ավելորդ աղբը թափելու հարմար առիթ:
Փառք Աստծո մեր օրերում գլխարկն ավելի դեկորատիվ օգտագործում ունի. այն պաշտպանում է արևից, իսկ լայնեզր գլխարկներ կրող կնոջը համարձակորեն կարող ենք նորաձև համարել:

Ինչպես կրել

Լայնեզր գլխարկն ամենից շատ սազում է միջինից բարձրահասակ և ոչ գեր կանանց: Միջահասակ կանանց էլ խորհուրդ է տրվում բարձրացնել գլխարկի ծայրերը և բրոշի միջոցով ամրացնել:
Շիկահերները կարող են ընտրել մոխրագույն, կապույթ, սև, կարմիր, փիրուզագույն, դարձնագույն երագների գլխարկներ: Կարմրահեր կանանց դիզայներները խորհուրդ են տալիս խուսափել կարմիր լայնեզր գլխարկներից: Թխահեր կանայք կարող են ընտրել ցանկացած երանգի գլխարկ:
Գլխարկի երանգի ընտրության հարցում առանձնապես ուշադիր պետք է լինեն բնականից գունատ դեմք ունեցող կանայք: Ընդ որում բացարձակ հակացուցված են պաստելային երանգների գլխարկները:
Կլոր դեմք ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել բարձր գլխարկներ, որը տեսողականորեն երկարացնում է դեմքի օվալը: Եթե դեմքը նեղ է, ապա գլխարկով պետք է ծածկել ճակատը:
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries