A+ A A-

Մի բրենդի պատմություն. Վալենտին Յուդաշկին

Մի բրենդի պատմություն. Վալենտին ՅուդաշկինՎալենտին Յուդաշկինը կանացի haute couture և pret-a-porte հագուստի ռուսական գիծ է: Ապրանքանիշի հիմնադիրը ռուսական դիզայներներից առաջինն էր, որ ներկայացրել է իր աշխատանքը Եվրոպայում:

Մի քիչ պատմությունից

Վալենտին Աբրամովիչ Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայում: Դեռ մանկուց` դպրոցական հասակում, Յուդաշկինը սիրում էր նկարել: Նա ընկերների համար հագուստի էսքիզներ և մոդելներ էր նկարում: Սովետական դպրոցականի համար դա, նուրբ ասած, տարօրինակ զբաղմունք էր:
Սակայն Յուդաշկինն ուշադրություն չէր դարձնում մեծերի կողմից չհասկացվածությանը: 1986 թվականին նա գերազանցությամբ ավարտում է Մոսկվայի արդյունաբերական քոլեջի «Կոստյումի պատմություն» և «Դիմահարդարում և դեկորատիվ կոսմետիկա» բաժինները: Եթե ապագա մոդելյերի պատանեկությունն ուղեկցվել է լռությամբ, ապա երիտասարդ մասնագետ Յուդաշկինն իր սկզբի համար շատ ճիշտ ժամանակ էր ընտրել. վերակազմավորումը: Յուդաշկինի առաջ բազմաթիվ հնարավորություններ են բացվում: Յուդաշկինը սկսում է աշխատել որպես ոճաբան, դիմահարդար և մոդելյեր, թեև այդ ժամանակ դեռ չկային նման անուններ և մասնագիտություններ:
Ավարտելուց հետո Յուդաշկինը ստեղծում է իր առաջին`  «Русь изначальная» հավաքածուն, որ բաղկացած էր 150 մոդելներից: Արդեն 1991 թվականին Յուդաշկինը կազմակերպեց իր հավաքածուի ցուցադրությունն արտասահմանում: Փարիզում բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում նա ներկայացրեց իր «Фаберже» հավաքածուն, որ ջերմ ընդունելություն ստացավ նորաձևության քննադատների կողմից: Այդ զգեստներից մեկը դեռևս ցուցադրվում է Լուվրում: Իսկ դիզայները 1996 թվականին ընդունվում է բարձր նորաձևության փարիզյան սինդիկատ, որի մասին երազում է ցանկացած դիզայներ: Դա հնարավորություն է տալիս նորաձևության տունը հռչակել բարձր նորաձևության տուն և հավաքածուներ ներկայացնել փարիզյան նորաձևության շաբաթներին:
Յուդաշկինը Եվրոպա տեղափոխվելու և աշխատելու բոլոր հնարավորությունն ուներ, սակայն նա նախընտրեց մնալ և զարգացնել իր բիզնեսը հայրենիքում: 1993 թվականին նա ստեղծում է Ռուսաստանի օլիմպիական խաղերի մարզահագուստը: Երկու տարի անց նա կրկին մարզահագուստ էր ստեղծում, այս անգամ օլիմպիական ամառային խաղերի համար: 
1999 թվականին Վալենտին Յուդաշկինը Ռուսաստանի դաշնության Արվեստի վաստակավոր գործչի տիտղոս է ստանում:

Ինչու ենք մենք սիրում Վալենտին Յուդաշկինին

Valentin Yudashkin բուտիկներում ներկայացված է ոչ միայն լավագույն կտորներից կարված հագուստ, այլև ներքնազգեստ, աքսեսուարներ, ոսկերչական զարդեր և ճաշասեղանի սպասք: Valentin Yudashkin ապրանքանիշի ներքո ներկայացված ցանկացած իր տարբերվում է իր օրիգինալ դիզայնով և կատարյալ որակով: Իսկ ամեն տարի մարտի 8-ին Վալենտին Յուդաշկինը նվեր է մատուցում իր հայրենակցուհիներին` Կրեմլում կազմակերպելով հավաքածուների շոու:
 
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries