A+ A A-

Հագնվիր ինչպես Ռիհաննան

ՌիհաննաՌիհաննան` Բարբադոսից եկած այս աղջիկը, գլխապտույտ թռիչք կատարեց դեպի փառքը: Երիտասարդ ու անհայտ երգչուհուց նա վերածվեց ամենահայտնի փոփ-երգչուհիներից և ոճի մարմնացումներից մեկի:
Նրա վերջին սանրվածքները և հագուստները կրկնօրինակվում են միլիոնավոր կանանց կողմից: Ռիհաննայի կարիերան իր մազերի նման վեր է բարձրանում. բոլորն ապշած էին, երբ նա ներկայացավ կարճ բոբ սանրվածքով:
Նրա բեմական և առօրյա հագուստները նույնպես կտրուկ փոփոխության ենթարկվեցին: Սա երգչուհու երաժշտական կարիերայի և նորաձևության աշխարհում կարգավիճակի ֆենոմանալ հաջողության սկիզբն էր:
Ռիհաննան չի վախենում փորձարկումներ անելուց և երբեմն հայտնվում է կարմիր գորգին բավականին համարձակ հագուստներով և սանրվածքով: Նրա ոճի զգացումը կարծես սահմաններ չի ճանաչում: Ոճը նրաՌիհաննա համար ուրախություն և ինքնաբերություն է: Նրա հագուստների բազմազանությունը զարմացնում է բոլորին: Այսօր նա պանկ ոճի կաշվե կիպ կոստյումով է, վաղը երգչուհին ընտրում է «միլիտարի» (զինվորական) ոճը: Իսկ կարմիր գորգի համար նա ընտրում է սեքսուալ, բայց միաժամանակ ոչ ճչացող հագուստ:
Ռիհաննայի իսկական սերը նորաձևության առումով աքսեսուարներն են: Քննարկենք դրանք:
Կրունկներ: Ռիհաննան խենթանում է կրունկների համար. նա դրանք կրում է կարմիր գորգին, համերգների, ֆոտոսեսիանների ժամանակ և պարզապես փողոցում: Բարձրակրունկ կոշիկները երգչուհու անձի և տրամադրության արտացոլումն են: Նրա զգեստապահարում կհանդիպենք բարակ կրունկով ամառային կոշիկներ և անգամ բարձրակրունկ սպորտային կոշիկներ, բոլորը տարբեր բրենդների` Chanel , Christian Louboutin և Steve Madden:
Բոլորն անշուշտ հիշում են սև-սպիտակ բարձր գլադիատորական երկարաճիտք կոշիկները Balenciaga ապրանքանիշից, որոնք իդեալական էին զեբրի նախշագծով սև զգեստի հետ:
Արևային ակնոցներ: Ռիհաննան երբեք չի հայտնվում հանրության առջև առանց ակնոցների: Նա սիրում է ակնոցներ և արդեն բավականին մեծ հավաքածու ունի, որտեղ դժվար թե գտնենք երկու միանման ակնոց: Իհարկե բոլորը բրենդային են:
Ռիհաննայի ամենավերջին ձեռքբերումը 350 դոլլարանոց A-Morir Barracuda Pyramid Stud Sunglasses ակնոցն է: Ձեռագործ այս ակնոցի մակերեսը պատված է բուրգանման սև բյուրեղներով: Իհարկե ակնոցն Ռիհաննաառօրյայի համար չէ, սակայն Ռիհաննան ինքը սովորական աղջիկ չէ:
Ռիհաննայի կողմից շատ սիրված բրեդերից է նաև Carrera-ն: Նրա հավաքածուի մեջ ընդգրկվեց Carrera Endurance ակնոցը, որը երգչուհին առաջին անգամ ցուցադրեց Rude Boy տեսահոլովակում:
Եվ իհարկե էլ ի՞նչ աստղ, եթե նա չի սիրում Dior: Interview ամսագրի համար Քենի Ուսետին տված հարցազրույցին Ռիհաննան կրում էր վինտաժային դասական մոդելի Dior ակնոց:
Պայուսակներ: Մյուս աքսեսուարներից ոչ պակաս Ռիհաննան սիրում է նաև պայուսակներ, որոնք իհարկե կրկին բրենդային են: Վերջին տարվա ընթացքում  Ռիհաննան կրել է բացառապես նորաձև և օրիգինալ պայուսակներ:
Միլան այցելության ընթացքում երգչուհին իհարկե չէր կարող անտարբեր անցնել Prada-ի բուտիկի կողքով: Խանութից Ռիհաննան դուրս եկավ դեղնա-շագանակագույն երանգի միջին չափսի պայուսակով: Ռիհաննայի հավաքածուի մեջ տեղ է գտել ևս մեկ հետաքրքիր պայուսակ` Louis Vuitton Tassel Pouch-ը: Եվ կրկին Dior: Այս անգամ էլեգանտ փոքրիկ պայուսակ կոկորդիլոսի կաշվից:
Ինչպես տեսնում ենք, հագուստի ընտրության հարցում Ռիհաննան համարձակ է: Նրա հագուստները միշտ ուժեղ ֆեշն-հայտարարություններ են: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու է Vogue ամսագիրը նրան ընդգրկել վերջին տասնամյակի ամենաոճային աստղերի ցուցակում:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries