A+ A A-

Հռոմի պապը կրում է PRADA, իսկ Դո՞ւ...

PRADAԵրբ կանայք հիացմունքով դիտում են այնպիսի իրեր, որոնց կարող ենք նկարագրել «նրբաճաշակ, լակոնիկ, անկրկնելի», ի՞նչ եք կարծում` ի՞նչ է մեր ձեռքերում: Առանց որևէ կասկածի` դա նորաձևության մարգարիտն է` PRADA. հայտնի բրենդ ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան շուկայում:
PRADA-ն հեղաշրջում է սեքսուալության մասին մեր հայացքները: Կոպիտ, խիստ գծերն ու կոշտ կտորները հագուստը սառեցնում են, դարձնում անհասանելի, ինչն ավելացնում է սրություն, թեժացնում է կրակը, ինչը հագուստը կրողին դարձնում է խորհրդավոր, հետևաբար`գրավիչ: PRADA-ն մեծ ուշադրություն է դարձնում վերնահագուստին, իսկ նրբագեղությունն ու պարզությունը խոսում են իրերի արժեքի մասին:
Պատկերացնենք հեռավոր 1913 թվականը: Միլան: Նորաձևությունը գնահատող մարդկանց համար մեծ իրադարձություն էր. Մարիո Պրադան ստեղծեց «Fratelli Prada» ընկերությունը: Այդ ժամանակ ապրանքանիշը մասնագիտացված էր հազվադեպ, էկզոտիկ կենդանիների կաշվից կարվող իրերի արտադրության վրա: 45 տարի անց, երբ PRADA-ն արդեն բավականին հայտնի էր ոչ միայն Եվրոպայում, ընկերության ղեկավարությունն անցավ Լուիզա Պրադային` հիմնադրի դստերը: Եվրոպական և ամերիկյան աշխարհիկ հասարակությունը հիացմունքի մեջ էր անսովոր դիզայնով ճամպրուկներից: Սակայն հաջողության ճանապարհին լինում են վայրիվերումներ: Ծանր, հետևաբար ոչ պրակտիկ աքսեսուարները դադարեցին հետաքրքրել գնորդներին, պահանջարկն ընկավ, և ընկերության եկամուտը զգալիորեն կրճատվեց:
Ավելի ուշ` 1978-ին ընկերությունն անցավ կրտսեր թոռնուհուն` հագուստի դիզայներ Միուչչա Պրադային:PRADA Նա սովորում էր, խաղում էր Միլանի «Պիկկոլո» թատրոնում, Կոմունիստական կուսակցության պաշտոնական անդամ էր և կանանց իրավունքների առաջատար պաշտպան Միլանում: PRADA ապրանքանիշի առաջխաղացմամբ նա զբաղվում էր ամուսնու` Պատրիցիո Բերտելլիի հետ: Պատրիցիոն նաև դարձավ կնոջ գործընկերը: Նորաձևության տունը սկսեց իր հաղթարշավը դեպի միջազգային ընկերության կարգավիճակ: «Եթե չհանդիպեի Պատրիցիոյին, հավանաբար կթողնեի ամեն ինչ կամ համենայն դեպս չէի հասնի նրան, ինչին հասանք միասին»,- ասում էր Միուչչան:
Միուչչան ամեն դեպքում ցույց տվեց, թե ինչի է ունակ, և 6 տարի անց նորաձևության տունը թողարկեց պայուսակների հեղափոխական հավաքածուն, որը գնահատվեց գնորդների կողմից և չնայած իրերի թանկ արժեքին` մեծ ժողովրդականություն վայելեց:
PRADA  պայուսակի գինը հասնում էր 250 ֆունտի, ինչը հանգեցրեց կեղծումների մի ամբողջ բանակի, սակայն դա միայն մեծացնում էր բրենդի հանդեպ հետաքրքրությունը:
1989-ին թողարկված նոր հավաքածուն, որում գերակշռում էր սև գույնը, առանձնանում էր նորաձևության մյուս տների երփներանգ հավաքածուներից և շնորհիվ իր էլեգանտության հայտնի դարձավ:
Երեք տարի անց տեղի ունեցած իրադարձությունը դրական էմոցիաների ալիք արթնացրեց նորաձև երիտասարդների շրջանում: Միուչչան կարողացավ զարմացնել իր գնորդներին` ստեղծելով «Miu Miu» հագուստի նոր գիծը, որը տարբերվում էր նախորդից: Տաք և նուրբ երանգների թեթև և հարմար հագուստն ուրախացնում է գնորդներին մինչև այսօր:
PRADAՄիուչչան անուշադրության չմատնեց նաև տղամարդկանց: 90-ականներին նա թողարկում է ներքնազգեստի, հագուստի և արևապաշտպան ակնոցների հավաքածուներ: Վերջիններս զարմացրին նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին. կոպիտ հաստ շրջանակով քառակուսի ակնոցներն ընդհանրապես նման չէին PRADA-ի նրբագեղ աքսեսուարներին, սակայն դրանք նույնպես գտան իրենց տեղը գնորդների սրտում: Չնայած քննադատներն անվանեցին դրանք «Անճոռնի Պրադա», հավաքածուն դարձավ ամենահայտնիներից մեկը, իսկ Միուչչին հաղթեց «Լավագույն աքսեսուար» անվանակարգում:
Հաջողություններից ոգևորված` դիզայները թողարկում է համեմատաբար մատչելի հավաքածու, որը հիշեցնում էր իր սեփական ոճը: 1993 թվականին ընկերությունն դիզայներների ամերիկյան խորհրդի կողմից միջազգային մրցանակ ստացավ: Հաջորդ քայլը Prada Sport թեննիսի համար նախատեսված կոշիկների արտադրությունն էր:
Մի տարի անց Լոնդոնում բացվեց Prada բուտիկը, ապա ողջ աշխարհով մեկ բացվեցին բազմաթիվ խանութներ: Դրանից հետո Միլանում տարին երկու անգամ կազմակերպվող ցուցադրությունները դարձան ամենասպասված իրադարձություններից:
Համարձակությունը, օրիգինալությունը և վարպետությունը Միուչչային մղեցին փորձարկումների: Նա օգտագործում էր անհավանական նյութեր և կտորներ, անսպասելի համադրություններ անում: Հայելու կտորներ, ուլունքապատ լատեքս, ահա թե ինչ կհանդիպենք PRADA ապրանքանիշը կրող իրերի վրա: Այս ամենի հետ մեկտեղ հագուստի մակարդակը բարձրագույնի վրա է մնում:
PRADA-յի եռանկյունաձև ապրանքանշանը դառնում է կարգավիճակի ցուցանիշ թե Ամերիկայում, թե Եվրոպայում:
Աշխարհահռչակ հզոր կոնցերն, որը միավորում է յոթ տարբեր բրենդներ և ավելի քան 300 բուտիկ, ահա թեPRADA ինչ է իրենից ներկայացնում PRADA-ն այսօր:  Prada Donna, Prada Uomo, Miu Miu, Helmut Lang, Jil Sander, Granello և Byblos բրենդները կարող են բավարարել ցանկացած գնորդի քմահաճ ցանկությունները: Իսկ դուք գիտե՞ք, որ Հռոմի պապը ընտրում է կոշիկ PRADA-ից: Բացի այդ, PRADA-ն ամենից հաճախ կեղծվող բրենդներց է:
«Նորաձևությունը գնում է այնտեղ, որտեղ նայում է Միուչչա Պրադան»: Հնարավոր չէ չհամաձայնել այս պնդման հետ, որովհետև Պրադան կարողացավ ապացուցել, որ պայուսակները կարող են պլաստիկից լինել և դրա հետ մեկտեղ նորաձև համարվել: Բացի այդ, Միուչչա Պրադան մոլորակի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում է: Նրա կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլլար:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries