A+ A A-

Նորաձևության միտումները. աշուն-ձմեռ 2011-2012

աշուն-ձմեռԱմեն սեզոն իր հետ բերում է ցանկացած ճաշակի ու ոճի հագուստի հսկայական ընտրություն: Շատ դժվար է ընտրել որևէ հստակ ոճ ու անընդհատ հետևել դրան: Ամեն դեպքում առաջարկում ենք տեղեկանալ, թե ինչն է նորաձև այս աշնանը:
Իհարկե գիտեք, որ նորաձևության միտումները փոխվում են սեզոնից սեզոն, ուստի միշտ նորաձև լինելը հեշտ բան չէ: Սակայն նորաձևության նոր հավաքածուներում եղած հիմնական տարրերի մասին իմանալով` հնարավոր է ողջ սեզոնի ընթացքում մի քանի նոր բան գնելով թարմացնել զգեստապահարանն ու լինել նորաձև:
Գալիք սեզոնի գլխավոր հիթը կարամելի գույնն է, որի ջերմ ու նուրբ բեժ երանգները ցանկացած հասարակ հագուստի նրբագեղություն կտան: Ավելի էլեգանտ տեսք ստանալու համար կարող եք ավելացնել կոնտրաստային երանգների աքսեսուարներ, օրինակ` շագանակագույն:
Մյուս ոչ պակաս կարևոր հիթը զինվորական ոճի (միլիտարի) հագուստներն են: Աշուն-ձմեռ 2011-2012 սեզոնի համար այս ոճն իդեալական է քաղաքային զբոսանքների համար: Կարող եք հավելել շիֆոնից, մետաքսից կամ ժամյակից որևէ հագուստ:
Գործած ժակետը հանդիպում է սեզոնի գրեթե բոլոր հավաքածուներում: Այս փոքրիկ դետալը կարող է շատնորաձևություն նորաոճ, միաժամանակ պրակտիկ ու հարմար լինել: Գորշ տեսք չունենալու համար կարող եք այն համադրել արհեստական մորթով երկարաճիտ կոշիկների հետ:
Լեոպարդային պրինտը կարող է ցանկացած հագուստ դարձնել նրբագեղ ու նորաոճ: Այս սեզոնին նմանատիպ հագուստը շատ տեղին է:
Իհարկե բոլորս սովոր ենք, որ թեթև ու կարճ զգեստները կրում են բացառապես ամռան շոգ օրերին: Մի՞թե աշնան հետ ստիպված ենք դրանց հրաժեշտ տալ: Նոր սեզոնին կարելի է խուսափել դաժան բաժանումից` թեթև զգեստը համադրելով «օդաչուական» բաճկոնի կամ երկարաճիտ կոշիկների հետ: Շքեղ ու նորաձև տեսքն ապահովված է:
Աշուն-ձմեռ սեզոնի պարտադիր աքսեսուար է գոտին: Հագուստի մոդելավորողներից մեկը հետաքրքիր առաջարկ է արել. մեկի փոխարեն երկու գոտի կապել:
Այս սեզոնին կարելի է գնել նաև կապրի ու այն համադրել տարբեր բլուզների ու բաճկոնների հետ: Մի վախեցեք համարձակ քայլեր անելուց: Միայն փորձարկումների անելով կարող եք լիովին գնահատել տաբատի այս տեսակի բոլոր արժանիքները:
նորաձևությունԱշուն-ձմեռ 2011-2012 սեզոնի հավաքածուների վրա մեծ ազդեցություն է թողել նաև 70-ականների ժամականաշրջանը: Ռետրո ժամանակներին բնորոշ են բարձր գոտկատեղով տաբատները, էլեգանտ կոստյումները, ինչպես նաև կարճ կոկտեյլային զգեստները:
Եթե նպատակ ունեք շրջապատում անմոռանալի տպավորություն թողնել, ապա հագեք ժանյակապատ զգեստ, կրեք բազմապիսի ոսկերչական զարդեր և իհարկե վառ դիմահարդարում: Սակայն զգույշ եղեք, որպեսզի շքեղության սահմանը չանցնեք ու վուլգար տեսք չունենաք:
Նորաձև են նաև 50-ականների սեքսուալ դեկոլտեով ու ընդգծված իրանով զգեստները և համարձակ մինի-կիսաշրջազգեստները:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries