A+ A A-

Կանացի զգեստապահարանի 10 նորաոճ իրերը

CHANEL 2.55 ՊԱՅՈՒՍԱԿԿանացի զգեստապահարանի այս 10 իրերն արդեն դասական են. թանկարեք, շքեղ, ճաշակով:
CHANEL 2.55 ՊԱՅՈՒՍԱԿ
Chanel ապրանքանիշի ամենահայտնի պայուսակներից մեկի մեջ թաքնված է Կոկո Շանելի կյանքի ողջ պատմությունը: Պայուսակի զարդանախշի մեջ պատմաբանները տեսնում են այն մանկատան պատուհանները, որտեղ Գաբրիելը, նույն ինքը Շանելը, անց է կացրել մանկությունը: Կրկնակի շղթան նույնացվում է բանալինելի շղթայի հետ, որ մանկատան հսկիչներն էին պահում իրենց գատկատեղին, իսկ վանդակների միապաղաղությունն ասոցացվում է կաթոլիկ եկեղեցու սաների միանման համազգեստի հետ: Անգամ Madamoiselle Lock անունը կրող կողպեքն ունի իր առանձնահատկությունը: Հենց դրա հետևում էլ Շանելը թաքցնում էր գերմանացի սպա Հանս Գունտեր ֆոն Դինկլագից ստացված սիրային նամակները: Մի պայուսակ, տասնյակ գաղտնիքներ ու ենթադրություններ, պայուսակ, որում մի կնոջ կյանքի պատմություն է, ով այդպես էլ չամուսանացավ:
HERMÈS BIRKIN ՊԱՅՈՒՍԱԿ
Չնայած 4000 դոլար արժողության ու պատվերի ստացման ժամկետի (8 ամսից մինչև 4 տարի) HermèsHERMÈS BIRKIN ՊԱՅՈՒՍԱԿ Birkin-ն այն պայուսակն է, հանուն որի կանայք պատրաստ են գրեթե ամեն ինչի: Այս պայուսակի տիրուհիների թիվը տարեց տարի աճում է Իսկ հեռավոր 1984-ին, երբ հայտնի Ջեյն Բրիկինը, ինքնաթիռում նախագահ Ժան Լյուի Դյումասի կողքը նստած, բողոքում էր նորաոճ պայուսակի բացակայությունից, նրա մտքով անգամ չէր անցնում, որ իր պայուսակը կդառնա պաշտամունքի առարկա:
BURBERRY ՏՐԵՆՉ
Ոչ ամեն նորաձևութուն է սկիզբ առնում հարթակին: Թոմաս Բարբերիի ստեղծած երկար անջրանցիկ վերարկուն հիանալի այլընտրանք էր ֆրանսիացի և բրիտանացի զինվորների  ծանր վերարկուներին, որոնք նրանք կրում էին առաջին համաշխարհայինի ժամանակ: Զինվորականների համազգեստը դարձավ էլեգանտ կանանց համազգեստ, որոնց թվում արժե նշել Քեյթ Մոսսին և Քեյթի Հոլմսին:
ALBER ELBAZ ԿՈԿՏԵՅԼԱՅԻՆ ԶԳԵՍՏՆԵՐALBER ELBAZ ԿՈԿՏԵՅԼԱՅԻՆ ԶԳԵՍՏՆԵՐ
Յուրաքանչյուր կին կցանկանար ունենար Ալբեր Էլբազի կողմից զգեստ: Դա փաստ է: Մարոկկոյում ծնված և Իսրայելում ապրած այս երիտասարդը դեռ մանկուց զգեստներ էր նկարում: Նա ցանկանում էր կանանց երջանկացնել: Երբ նա ընդունվեց բժշկական համալսարան, շուտով փոխեց կուրսը` պատճառաբանելով. ‹‹Ես երջանկացնելու համար դեղեր չեմ դուրս գրելու: Ես գեղեցիկ զգեստներ եմ կարելու, որ ձեզ հիասքանչ զգաք››: 2001 թվականին երիտասարդը Lanvin ընկերության տնօրենի պաշտոնին էր: Նիկոլ Կիդմանը, Դեմի Մուրն ու Սոֆիա Կոպպոլան նրա հայտնի հաճախորդներից դեռ մի քանիսն են:
YVES SAINT LAURENT 'LE SMOKING'
Yves Saint Laurent-ի Le Smoking-ը փոքրիկ սև զգեստի այլընտրանքն է: Այս նորաձևության տան ամեն նոր հավաքածուի մեջ Le Smoking-ը դառնում է ծրագրի մեխը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Իվ Սեն Լորանի կարևորությունը նորաձևության մեջ:
MISSONI ՇԱՐՖ
Missoni ազգանունը թարգմանաբար նշանակում  ‹‹գործել››: Նորաոճ մարդկանց սիրտը գրաված գործած իրերից մեկը Missoni շարֆն է: Ոչ մի այլ դիզայներ այդպես չի խառնում գույներն ու երանգները: Դրանք խառնիճաղանջ են, սակայն միևնույն ժամանակ գեղեցիկ:
CHANEL ԳԾԱՎՈՐ ՏՈՊCHANEL ԳԾԱՎՈՐ ՏՈՊ
Կոկո Շանելի ստեղծած ևս մի հագուստ, որ սիրված է աշխարհի բոլոր կանանց կողմից` սպիտակ-կապույտ գծերով վերնաշապիկ, որի ստեղծմանը դիզայներին ոգեշնչել են ֆրանսիացի նավաստիները: Բրիջիտ Բարդո, Ջեյն Բիրկին, Կրիստեն Դանստ, Քայլի Մինոուգ և շատ այլ աստղեր ունեն այս վերնաշապիկից իրենց զգեստապահարանում:
CHRISTIAN LOUBOUTIN ԿՈՇԻԿՆԵՐ
Բարձր կրունկներով և կարմիր ներբաններով կոշիկները դարձել են այս ապրանքանիշի խորհրդանիշը: Իսկ դրանք ստեղծվել են դիզայների օգնականի եղունգների կարմիր լաքի շնորհիվ:
DOLCE&GABBANA ԿՈՐՍԵՏՈՎ ԶԳԵՍՏ
‹‹Ներքնազգեստը որպես արտաքին հագուստ›› արտահայտության հիման վրա երկու դիզայներ ստեղծեցին այս զգեստը: Այն կորսետի տարրեր ունի, ինչը զգեստը չափազանց սեքսուալ է դարձնում: Այս մոդելի սիրահարներից են Մադոննան, Բեյոնսեն, Քայլի Մինոուգը: Հոլիվուդյան աստղերն այս զգեստը կրում են ամենաշքեղ խնջույքների ժամանակ:
DIANE VON FURSTENBERG ԶԳԵՍՏ
Առաջին մոդելը կարվել է 70-ականների սկզբին: 1975-ին Դիանան շաբաթական 15000 մոդել էր վաճառում: Մի շատ հեղինակավոր ամսագրի լրագրող նկարագրել էր այն կնոջ զգացմունքները, ով կրում էր այս զգեստը. նա վստահ է, որ սեքսուալությունն ու հարմարավետությունը համատեղելի բաներ են, բացի այդ տնային խալաթը զգեստի վերածելը մի րոպեի գործ է:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries