A+ A A-

Նորաձևության 10 պատվիրաններ Էվելինա Խրոմչենկոյից

Էվելինա Խրոմչենկո«Ռուսաստանն ինձ համար Կարմիր հրապարակն է, ձկնկիթն ու Էվելինա Խրոմչենկոն», -Ջոն Գալիանո:
Մի անգամ Էվելինա Խրոմչենկոն` «L’Officiel» ամսագրի գլխավոր խմբագիրը, մի նախադասություն ասաց, որը, կարծես, օրենք է դարձել. «Վատ հագնված կինը կարող է մոռանալ լավ կարիերայի մասին»: Էվելինայի սեփական փորձը ցույց է տալիս, որ նրա թե կարիերան, և թե հագուստը իդեալական վիճակում են: Եվ ընդհանրապես, նրա կարծիքով` կնոջ հաջողությունը միշտ որոշվում է որոշակի կանոններով: Եվ այսպես` ի՞նչ կանոններով է առաջնորդվում ինքը` Էվելինան:
Կանոն №1: Չխոսել սեփական տարիքի մասին
Խրոմչենկոյի տարիքի մասին ոչ ոք կոնկրետ բան չգիտի: Պարզ է, որ նա վաղուց 18 տարեկան չէ, բայց ամենԷվելինա Խրոմչենկո դեպքում հստակ ոչինչ չկա: Որոշ ամսագրեր գրում են, որ նա ծնվել է 1972-ին, մյուսները` 1973-ին: Ինքը` Էվելինան, մի անգամ ասել է, որ ծնվել է այն թվին, երբ Կոկո Շանելը լքել է աշխարհը: Իսկ դա 1971-ն էր: Ի դեպ` Շանելի հետ զուգահեռներն այստեղ չեն ավարտվում: Մի անգամ Խրոմչենկոյին «ռուս Շանել» անվանեցին, և դա նրան այնքան դուր եկավ, որ հետագայում կատակով ասել է, թե ինքը լեգենդար ֆրանսուհու ռեինկարնացիան է:
Կանոն №2: Շրջապատից չթաքցնել գեղեցիկ ոտքերը
Բնությունը Էվելինային շնորհել է գեղեցիկ ոտքերով: Բայց նա չգիտես ինչու երկար ժամանակ չէր համարձակվում դրանք ցուցադրել: Կարճ շրջազգեստներ կրելու որոշումը նրան արդեն հասուն տարիքում է այցելել, և այն, ընդհանուր առմամբ, սխալ որոշում չէր: Ուստի, սիրելի աղջիկներ, մի ամաչեք ձեր ոտքերից: Եթե իսկապես ցուցադրելու բան ունեք, ուրեմն ցուցադրեք:
Կանոն №3: Չտարվել հսկայական պայուսակներով
«Ես չեմ հասկանում այն կանանց, ովքեր սիրում են իրենց հետ քարշ տալ հսկայական պայուսակներ բազմապիսի անպետք իրերով: Պարզապես նստեք և մի պահ մտածեք, թե ձեր այդ իրերից որոնք են ձեզ պետք եկել վերջին շաբաթվա ընթացքում»: Ճամպրուկների փոխարեն նորաոճ Խրոմչենկոն խորհուրդ է տալիս կրել փոքրիկ կլատչեր: Ցանկալի է, որ դրանք պատրաստված լինեն բնական կաշվից, քանի որ լաքապատ մակերևույթներին մնում էր մատների տհաճ հետքեր:
Կանոն №4: Գեղեցիկ ներկայացնել հասակը
Էվելինա Խրոմչենկոն փոքրամարմին կին է: Նրա հասակը 160 սմ է, այդ պատճառով նա միշտ կրում է բարձր կրունկներ, իսկ երբեմն նաև բարձր պլատֆորմներ: Նրա զգեստապահարանում կարծես թե ոչ մի ցածր կոշիկ չկա: Էվելինան վստահ է, որ երբեք կինն այդքան արագ չի վազում, որքան տասը սանտիմետրանոց կրունկներով: Բացի այդ նա սիրում է կոճից մի փոքր բարձր տաբատներ, քանի որ դրանք տեսողականորեն երկարացնում են ոտքերը:
Կանոն №5: Չտարվել նեյլ-արտով
Եղունգների բազմագույն դիզայնը Էվելինայի կարծիքով բացարձակ անճաշակություն է: Երկար կամ տարբերԷվելինա Խրոմչենկո նկարներով եղունգները նա համարում է անճաշակության ցուցանիշ: Եվ բոլոր այն խոսակցությունները, թե նեյլ-արտը բարձր արվեստ է, նրան զվարճացնում են: Նա կանանց խորհուրդ է տալիս միշտ խնամված ձեռքեր ունենալ, եղունգները մշակել ու ներկել կամ անգույն կամ նուրբ երանգի լաքով:
Կանոն №6: Կրել ճիշտ ջինսեր
Ճիշտ ջինսեր ասելով Էվելինան ի նկատի ունի մուգ կապույտ կամ համարյա սև ջինսերը: Դրանք պետք է լինեն դասական, իսկ մոդելն արդեն կախված է կազմվածքի տիպից: Ինչ-որ մեկին սազում են նեղ ջինսեր, մյուսին` լայն, մեկին` ուղիղ, ուրիշին էլ` մի-փոքր ազատ: Ցանկացած պարագայում արգելվում են ամեն տեսակ կրտվածքներ, նկարներ, ասեղնագործություններ և այլ զարդարանքներ: Ջինսերը խիստ հագուստ են և պետք է լուրջ տեսք ունենան:
Կանոն №7: Ունենալ բազային զգեստապահարան
Ցանկացած կին պետք է ունենա բազային զգեստապահարան, որտեղ պետք է լինեն խիստ ջինսեր, սպիտակ վերնաշապիկ, փոքրիկ սև զգեստ, դասական սև տաբատ, բարձր օձիքով սպիտակ և սև սվիտեր, բեժ կաշմիր վերարկու, բարձրակրունկ կոշիկներ և այլն: Դա չի նշանակում, որ կանայք պետք է խուսափեն վառ հագուստից, պարզապես ամեն սեզոնին զգեստապահարանը նորաձև իրերով թարմացնելն այնքան էլ հարմար չէ ֆինանսական տեսանկյունից: Եվ Էվելինա Խրոմչենկոն իր հսկայական եկամուտով անգամ դա շատ լավ գիտակցում է:
Կանոն №8: Չչարաշահել դիմահարդարմամբ
Էվելինա Խրոմչենկոն աշխատում է միշտ մաքսիմալ բնական տեսք ունենալ: Նա օգտագործում է բնական երանգների կրեմներ, մարմնագույն կամ բաց-վարդագույն շրթներկ: Դիմահարդարման չարաշահումը, Էվելինայի կարծիքով, չի գեղեցկացնում կնոջը, իսկ չափի զգացումը երբեք ավելորդ չի լինում:
Կանոն №9: Ձգտել չվազել նորաձևության հետևից և չիջնել մինչև վուլգարություն
Որպես նորաձևության իսկական գիտակ` Էվելինա Խրոմչենկոն ձգտում է երբեք չվազել նորաձևության հետևից. թող նորաձևությունն ինքը հետևի նրան, եթե ուզում է: Ամենակարևորը չդավաճանել ոճի Էվելինա Խրոմչենկոզգացումին և չհասնել վուլգարության սահմանին: Վուլգար են «ծիծակ» կոշիկները, վառ վարդագույն բլուզները, բաց փորով տոպերը, լայն և փայլփլուն գոտիները, լեոպարդային պրինտերը ցանկացած հագուստի վրա:
Կանոն №10: Սիրել ինքդ քեզ
Խրոմչենկոն չի հասկանում այն կանանց, ովքեր փորձում են խնայել լավ հագուստի, դիմահարդարման պարագաների և թանկարժեք օծանելիքի վրա: Կինը չպետք է վախենա գեղեցիկ լինելուց: «Ո՞վ ձեզ կսիրի, եթե ինքներդ ձեզ չսիրեք»,- ասում է նա: Իսկ նորաձևության գիտակները բառերը քամուն չեն տալիս:{jacomment on}
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries