A+ A A-

Մի իրի պատմություն. հովանոց

ՀովանոցՀովանոցի հայրենիքը Ճապոնիան է: Մ.թ.ա X դարում մի սովորական ատաղձագործ իր կնոջ համար «տանիք» է պատրաստում, որ միշտ իր հետ կլիներ: Առաջին հովանոցն ավելի քան երկու կիլոգրամ քաշ ուներ, իսկ բռնակի երկարությունը մոտ մեկ ու կես մետր երկարություն ուներ: Հովանոցն օգտագործվում էր բացառապես արևից պաշտպանվելու համար:
Չնայած հովանոցի հեղինակը սովորական արհեստավոր էր, Հեռավոր Արևելքում դրանից կարող էին օգտվել միայն արքայական ընտանիքի անդամներն և հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդիկ: Հովանոցը իշխանության և ընտրյալ լինելու խորհրդանիշ էր` համարվելով վերին աստիճանի շքեղության իր: Հովանոցի քաշն ու ձևն ուղիղ համեմատական էին նրա տիրոջ դիրքին հասարակության մեջ: Օրինակ Սիամի (ներկայիս Թայլանդ) թագավորի հովանոցը պատված էր ոսկով և ադամանդներով: 
Հին Եգիպտոսում և Բաբելոնում հովանոցները երկու դեր ունեին` պաշտպանում էին արևից և խորհրդանշում էին իշխանություն: Եգիպտական փարավոնների հովանոցները պատրասվում էին արմավենու տերևներից և թռչունների փետուրներից և բնականաբար ավելի թեթև էին, քան ճապոնականները: Արևելքից հովանոցներն անցան Հին Հունաստան, ապա Հռոմ, որտեղ դրանք օգտագործում էին հիմնականում կանայք, որպեսզի պահպանեն իրենց մաշկի «ազնվազարմ» ճերմակությունը:
Արևմտյան Եվրոպայում հովանոցը հայտնվեց միայն XVII դարում նորաձևության երկիրՀովանոց Ֆրանսիայում: Այն կոչվում էր «պարասոլ» (ֆր. sol- արև բառից): Այստեղից հասկանում ենք, որ այն օգտագործվում էր արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով, քանի որ արևայրուքը բնորոշ էր հասարակության ցածր խավերին: Պարասոլը կարգավիճակը մատնող իր չէր, այն հասանելի էր բոլորի համար, սակայն դրա արտաքին տեսքից, ամեն դեպքում, հնարավոր էր կռահել հասարակության մեջ դրա տիրոջ դիրքի մասին: Որքան շատ ժապավեններ և այլ աքսեսուարներ, այնքան բարձր կարգավիճակ:
Համարվում է, որ առաջին դիզայներական հովանոցը պատկանում էր Մարիա Անտուանետային: Այն կետի բեղից էր պատրաստված և ավելի քան մեկուկես կիլոգրամ էր կշռում: Այսպես` արքունիքում առաջացավ նոր պաշտոն` «հովանոց կրող»: Պարասոլների ամենամեծ երկրպագուն ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ն էր, ում հովանոցներն ամենաշքեղն էին: 
Առաջին մարդը, ում մտքին հասավ հովանոցի միջոցով պաշտպանվել անձրևից, ճանապարհորդ Ջոն Հանվեյն էր: Դա տեղի ունեցավ 1822 թվականին Լոնդոնում: Մինչ այդ հարգի տիկնայք ու պարոնայք անձրևային եղանակին պարզապես տնից դուրս չէին գալիս:
Հանվեյը փոխարինեց ժանյակներն ու ժապավեններն ավելի ամուր կտորի և սկսեց պարբերաբար այդպես զբոսնել Լոնդոնյան փողոցներով: Մարդկանց սկզբնական ռեակցիան ծիծաղն ու սուլոցն էր, սակայն շուտով պարզվեց, որ հովանոցն իսկական փրկություն է նրանց համար, ովքեր սեփական կառք չունեին: 
ՀովանոցXIX դարի 40-ական թվականներին հայտնաբերվեցին ծալվող հովանոցները, որոնք միանգամից լայն տարածում գտան: Ժապավենազարդ ժանյակավոր հովանոցներն իրենց տեղը զիջեցին ավելի պրակտիկ մոդելների, որոնք XIX դարի կեսին արդեն անհաղթելի լիդերներ էին:
XX դարի սկզբին շքեղ կանացի հովանոցները դեռ նորաձև էին, սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրությունը վերջնականապես փոխվեց: Արդեն օգտագործվում էին միայն պրակտից հովանոցները: Հետագայում հովանոցը ձեռք է բերում ևս մեկ ֆունկցիա: Այն պաշտպանում էր փողոցային հարձակումներից: Այսպես` հովանոցի վրա հատուկ կոճակին սեղմելիս այն արտանետում էր հատուկ գազ ու միաժամանակ բարձրա ազդանշան էր արձակում:
Ներկայումս հովանոցների առանձնահատուկ նորաձևություն չկա: Դրանք կարող են լինել ցանկացած չափի, ձևի, գունավորման և նյութի: 
 
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական տեղադրումը այլ կայքերում կամ հեռուստառադիոընթերցումն առանց liberal.am-ի թույլտվության արգելվում է: Էլ. փոստ` blog@liberal.am:
blog.liberal.am | 2011-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Joomla! Debug Console

Session

Profile Information

Memory Usage

Database Queries